փոխչեմպիոն
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կավարտվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: + 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ։
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն
Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը չեմպիոն է հռչակվել երկամարտի 377 կգ արդյունքով (171+206): Արծաթե մեդալակիր Արա Աղանյանի երկամարտի արդյունքը 375 կգ է (170+205): Այսօր՝ ԵԱ-ի մրցումային 6-րդ օրը, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Պայքարի մեջ են մտնում Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ/ 16:00), փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը(109 կգ…
Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը ճանաչվեց Աշխարհի փոխչեմպիոն
Հունաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը մեր մարզիկներից մրցահարթակ դուրս եկան 89կգ քաշային Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը: Մեր տղաներից հաջող հանդես եկավ Գրիգորյանը: Նա նվաճեց 2 փոքր բրոնզե մեդալ, իսկ երկամարտի արդյունքում ճանաչվեց երկրորդը՝ 340կգ (155+185) ցուցանիշով: Գևորգ ղահրամանյանը ձախողեց ելույթը հրում վարժությունում և մնաց առանց մեդալի:
Խաչանովն ու Գասպարյանը նահանջել են թարմացված դասակարգման աղյուսակում
Օգոստոսի 16-ին պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում են ռուս Դանիիլ Մեդվեդևը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը: Իսպանացի Ռաֆայել Նադալը մնացել է չորրորդ տեղում, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն 9-րդն է: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 2 աստիճան և հայտնվել…
Այս մրցաշրջանի ավարտին Ֆետելը կհեռանա Ֆերարիից
Ֆերարիի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ գերմանացի մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելը այս մրցաշրջանի ավարտին կլքի թիմը: Ֆետելի աշխատանքը Ֆերարիի հետ կշարունակվի մինչև տարեվերջ, և կողմերը չեն կարողացել համաձայնության գալ և երկարաձգել պայմանագիրը: Ֆետելը 2015 թվականին Ռեդ Բուլից տեղափոխվեց Ֆերարի: Իտալական թիմի կազմում նա երկու անգամ դարձել է փոխչեմպիոն: Ֆերարիում թափուր պաշտոնի համար հավակնորդների թվում լրատվամիջոցները…
Հայազգի գեղասահորդը ասել է, թե ով է իր կուռքը
Վերջերս Եվրոպայի փոխչեմպիոն դարձած Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արթուր Դանիելյանը Sport24-ին տված հարցազրույցում նշել է, թե ով է իր կուռքը։ «Որքան էլ տարօրինակ է հնչում, դա Խավիեր Ֆերնանդեսն է: Երբ նրան տեսա առաջին անգամ, նա ինձ անմիջապես դուր եկավ որպես մարզիկ: Ինձ դուր են գալիս նրա ցատկերը , թե ինչպես է նա իրեն ներկայացնում, տրամադրությունը, հաղորդակցության…
Ծանրամարտ․ Գոռ Մինասյանն՝ չեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ փոխչեմպիոն
Քաթարում ընթանում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։ Մրցասպարեզ են դուրս եկել հայ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։ Մինասյանին հաջողվել է չեմպիոն դառնալ՝ երկամարտի 424 կիլոգրամ արդյունքով, իսկ Ալեքսանյանը նվաճել է արծաթե մեդալ՝ 416 կիլոգրամով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն մրցաշարում 87 կիլոգրամ քաշում մրցաշարի հաղթող էր դարձել…
Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում անցկացված կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությունում: 22 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը վաստակել է 17 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել առաջին տեղը գրաված ռուս Իգոր Լիսիյին: Երրորդ տեղը զբաղեցրած ռուս Անդրեյ Եսիպենկոն ևս հավաքել է 17 միավոր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 15…
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Շախմատի աշխարհի փոխչեմպիոն Շանթ Սարգսյանին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընդունել է Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին: Երիտասարդ գրոսմայստերին հանձնաժողովի նախագահը շնորհավորել է հիանալի ելույթի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Հիշեցնենք, որ Հնդկաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Շանթը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր՝ ընդամենը…
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ Մ18-երի աշխարհի փոխչեմպիոն
Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնություններին Հայաստանի թիմը մասնակցել է 8 շախմատիստով և նվաճել 2 մեդալ: Մ-18 մրցաշարում հանդես եկած գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և գրավել երկրորդ տեղը: Նույն ենթախմբում Արթուր Դավթյանը հավաքել է 8 միավոր և արժանացել է բրոնզե մեդալի: Այս մասին…
Աշխարհի առաջնություն․ Մինասյանը՝ փոխչեմպիոն, իսկ Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունը իրենց մրցելույթներն անցկացրեցին գերծանր քաշայինները։ Այստեղ մենք ունեցանք 2 ներկայացուցիչ՝ Գոռ Մինասյանն և Ռուբեն Ալեքսանյանը։ Մեր տղաները հաջող հանդես եկան ու կարողացան մեդալներ նվաճել։ Գոռ Մինասյանը երկամարտի 460 կգ արդյունքում դարձավ աշխարհի փոխչեմպիոն։ Գոռը նաև փոքր արծաթներ վաստակեց հրում և պոկում վարժություններում։ Դե իսկ Ռուբեն Ալեքսանյանը կարողացավ բրոնզ նվաճել երկամարտում՝…
Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 13-ին, մրցահարթակ դուրս եկան 102 կգ քաշային կարգի ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը գրանցեց 168 կիլոգրամ արդյունք, իսկ հրումում կարողացավ գլխավերևում պահել 200 կիլոգրամանոց ծանրաձողը և երկամարտի 368 (168+200) կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մեր մյուս մասնակիցը՝…












