փոխքաղաքապետ
Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ
Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում Երևան քաղաքի ավագանին Տիգրան Ավինյանին նշանակեց Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Տիգրան Ավինյանը, միանալով թիմին, փորձառությունը, որ ունեցել է պետական ապարատում աշխատելու ընթացքում, հնարավորություն կունենա կիրառել Երևանում: Տիգրան Ավինյանն իր ելույթում նշեց, որ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և…
Ջերմուկի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում ելումուտի ճանապարհը վտանգված է․ փոխքաղաքապետ
«Քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի, ելքի ճանապարհը վտանգված է: Անմիջապես միգուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ ծածկույթը չի հարվածվել այս պահին, բայց նրան հարակից հարվածներ ստանում է տարածքը։ Մի խոսքով` մուտքն ու ելքն էլ է վտանգված», – «Ազատությանն» ասաց Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը: Քաղաքացիական անձանց շրջանում այս պահի դրությամբ վիրավորներ չկան, ասաց փոխքաղաքապետը:…
Իրավիճակը Ջերմուկում
Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Նրա խոսքով` քաղաքում խուճապ չկա, իրավիճակը կայուն է, սակայն կա որոշակի լարվածություն: «Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել, ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան»,-ասաց նա:…
փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Լիոնում էր
Մայիսի 2-5-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում էր գտնվում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը մասնակցել է «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին, ինչպես նաև «Ռոնի մասնագիտական կրթության ընկերություն» հիմնադրամում կազմակերպված միջազգային կոնֆերանսին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ի դեպ, մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ելույթի իր…
Երևանը 3 նոր փոխքաղաքապետ ունի
Այսօր՝ ավագանու նիստի ընթացքում, ընտրվեցին 3 նոր փոխքաղաքապետերը։ 3 թեկնածուներն էին՝ Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանն ու Ստեփան Մաչյանը։ Առաջինն ընտրվեց Գևորգ Սիմոնյանը՝ 51 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Նա համակարգելու է առողջապահության և սպորտի ոլորտը։ Երկրորդ թեկնածու Սուրեն Գրիգորյանն ընտրվեց 50 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Նա էլ համակարգելու…
Հայտնի են փոխքաղաքապետերի 3 թեկնածուները
Հայտնի է Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը։ Դրանց մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ Օրակարգում ընդգրկված է նաև 3 փոխքաղաքապետերի ընտրության հարցը։ Այդ պաշտոնում առաջադրված են Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը և Ստեփան Մաչյանը։ Նիստը կայանալու է փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ին։
Փոխքաղաքապետը ազատվել է պաշտոնից
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին: «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Հարությունյանի դիմումը՝ Թանգարանների մուտքը դառնում է 1500 դրամ․ փոխքաղաքապետ Վիրաբյանը խնդրել է Մարությանին ազատել իրեն փոխքաղաքապետի պաշտոնից․ նա տեղափոխվում է Հ1…
Սեպտեմբերին Երևանի փողոցներ դուրս կգան 8.6 մետրանոց 161 նոր ավտոբուսներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերին Երևանի փողոցներ դուրս կգան 8.6 մետրանոց 161 նոր ավտոբուսներ, հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ https://www.facebook.com/azatutyun/videos/5064703440270138 Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։
Մարությանը հայտարարեց, թե ով է փոխարինել Գայանե Մելքոմ Մելքոմյանին
Ընթանում է Երևանի քաղաքի ավագանու նիստը։ Նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքից լիազորությունները վաղաժամ դադարեցրած ավագանու անդամ Գայանե Մելքով Մելքոմյանի մանդատը տրվել է դաշինքի հերթական թեկնածու Անուշ Քլոյանին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելքոմյանին առաջարկվել էր զբաղեցնել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, որը նա չէր մերժել։
Վիրաբյանը խնդրել է Մարությանին ազատել իրեն փոխքաղաքապետի պաշտոնից․ նա տեղափոխվում է Հ1
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ…
Էջմիածնի փոխքաղաքապետը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ. Դիանա Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ: Էջմիածին համայնքի կողմից մեր քույր քաղաք Հադրութին նվիրաբերվում է 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց, որը ձեռք է բերվել էջմիածնեցի գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով: Աստված ձեզ հետ, մեր քաջե՛ր: Էջմիածնի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է: Եվս մեկ անգամ…
Փոխքաղաքապետ Վիրաբյանը ներկայացրել է հանրակրթության վարչության նոր ղեկավարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին: Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Աննա Ստեփանյանին՝ համատեղ աշխատանքի համար: Ներկայացնելով վարչության նոր ղեկավարին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է. «Պահպանելով խնդիրների լուծման հիմնական ուղիները՝ կկարողանանք գործընկերային մթնոլորտում նոր ճանապարհ բացել մեզ համար: Անմիջական ղեկավարի ինստիտուտի կայացումը քաղաքային…
Մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ, համավարակով պայմանավորված, դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից»: https://www.facebook.com/tiko.virabyan/posts/3231054616948384?__cft__[0]=AZV6EQe-AVlPO-Yi1Y9jAzxwzzmizMYRSR2cA-lIGuH7v0P2A-8pqx-MRznKqwZdsQ58_BWkZVz4Dl6dfHCnipSdZ2Oz56FWp-uLMh59Q_887eBxFdqJPAHHsBDJV7wLYXc&__tn__=%2CO%2CP-R
Մեծ պատիվ է․ Վիրաբյանը անդրադարձել է Շիրակի նախագահ ընտրվելուն
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով ընտրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Facebook-ի իր էջում անդարադարձել է վերջին նշված իրադարձությանը․ «Ընտրվել եմ Գյումրու «Շիրակ» ակումբի նախագահ։ Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը։ Վստահ եմ, որ Շիրակի լեգենդար երկրպագուների, մարզչական ու մասնագիտական անձնակազմի հետ միասին կկարողանանք ստեղծել մի ամուր թիմ, որի կորիզը կկազմեն…
Երևանի փոխքաղաքապետն ընտրվել է Շիրակ ՖԱ-ի նախագահ
Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող Գյումրիի «Շիրակը» նոր նախագահ ունի՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի տեսքով։ Այս մասին հայտարարություն է տեղադրվել ակումբի Facebook-ի էջում։ «Տիգրան Գևորգի Վիրաբյանն ընտրվել է «Շիրակ» ՖԱ-ի նախագահ», – ասված է հայտարարության մեջ։ https://www.facebook.com/SCShirak/posts/4208968642509746?__cft__[0]=AZVGpyg_FqW6vi1hSe5mFodpTWslRvS8_Lksfo4vCTOc2C2M12G0hp8hf7_sPPelAZqRNOzZo6L2hNFKJsg82_QLJyU0rBY_hbYKCSnSg1Yg_AwnZ1XvZ8U-Tx8ZEpFX4-VNpTxltfdFgd8CUlsbhsHyL7qN8pdyPvFhHA0pBks_-Q&__tn__=%2CO%2CP-R















