փրկարարական ծառայություն
ԱԻՆ նախարարը ներկայացրել է ՓԾ տնօրենի նոր տեղակալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: Այսօր կայացած խորհրդակցությունը մեկնարկել է շնորհավորական խոսքով: Նախարարը արդյունավետ և հաջող աշխատանք է մաղթել գնդապետ Տիգրան Պետրոսյանին: Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Նախարար Ցոլակյանը նշել է, որ…
ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձ կբարձրանա
Կառավարության որոշմամբ ԱԻՆ փրկարարարկան ծառայողներին կտրվեն լրացուցիչ հավելումներ, պայմանավորված վերջիններիս ծառայության առանձնահատկություններով: Ամսական միջին աշխատավարձը կկազմի 130 հազար դրամ։
Իսպանիայում փրկարարները 59 միգրանտ երեխաների են փրկել Միջերկրականում խեղդվելուց
Իսպանիայում փրկարարները 59 միգրանտ երեխաների են փրկել ծողվում խեղդվելուց: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Իսպանիայի ծովային փրկարարական ծառայությանը: Նշվում է, որ միգրանտները նկատվել են Ջիբլարթարի նեղուցում Քաղաքացիական պահպանության պահակախմբի անձնակազմի կողմից, որը նրանց ուղեկցել է մինչև ծովային փրկարարական ծառայության նավը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկվածներից 8-ը չափահաս են եղել. 7 կին և մեկ տղամարդ:…
Երևանի բնակարաններից մեկում մոտ 90 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել
Փետրվարի 3-ին` ժամը 11:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 9 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել անձը…