Փրկարար ծառայություն
Արցախի ԱԻՊԾ ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու արժանացել է Մարտական ծառայություն մեդալի
2020թ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության և խիզախության համար՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի: Հովիկ Աղաջանյանն իսկական փրկարար էր, հայրենասեր, սրտացավ ու նվիրված…
Երևանում մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են անձրևաջրերի մեջ
Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Գագիկ Շամշյանը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։ Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, ու հիմա վարորդները չեն կարողանում ավտոմեքենաները դուրս բերել։ Ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը և…
ԱԻՆ-ը վարակազերծել է սուպերմարկետներ և հանրային տարածքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԻՆ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կվարակազերծվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը: Ախտահանվել է Վանաձորի քաղաքային շուկան։ Թիվ 36 և 37 հրշեջ-փրկարարական ջոկատները մոտ 2000 քմ տարածք են վարակազերծել։ Նշենք նաև, որ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ապրիլի 1-4-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ…
ԱԻՆ ստորաբաժանումների կողմից կախտահանվեն կանգառները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով: Արմեն Հարությունյանը հայտնել է․ «Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան…
Արտահերթ խորհրդակցություն Փրկարար ծառայությունում
2020 թվականի մարտի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենը անցկացրեց խորհրդակցություն նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներն ու կառուցվածքային ստորաբաժանումների պետերը։ Քննարկվեցին ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների կատարման ընթացքը, և արձանագրվեցին հրատապ խնդիրների լուծման առաջնահերթությունները, ըստ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանանումների: Քննարկվեցին նաև կարանտինային և կանխարգելիչ…
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա գտնվող լեհ լեռնագնացներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն Արագած լեռան օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեռան վրա մնացած երկու լեհ լեռնագնացներին և այժմ ուղեկցում են դեպի շտապօգնության ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ավելի վաղ նույն աղբյուրից տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի…
ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից ԱԻՆ փրկարար ծառայությանը որպես օգնություն նվիրաբերվել է շուրջ յոթանասուն անուն առաջին անհրաժեշտության հրդեհաշիջման պարզագույն միջոցներ, մարտական հանդերձանք, կենցաղային տեխնիկա, կահույք և տնտեսական ապրանքներ: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը՝ ԱՄՆ-ն ներկայացնող գործընկերների հետ միասին ուսումնասիրել է գույքն ու տեխնիկան, շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար: Գեներալ Գաբրիելյանը նշել է,…
Նիկոլ Փաշինյանը ԱԻՆ փրկարար ծառայության նոր տնօրեն է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն։ «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն», – ասված է որոշման մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ նույն պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը, ով, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, թերացել…
Փրկարար ծառայության տնօրենը ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանն ազատվել է պաշտոնից։ «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից», – ասված է որոշման մեջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում
Հուլիսի 26-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ինչպես նաև…
Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում
Հունիսի 21-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների (ՄՓՎ) պետերը զեկուցեցին հունիսի 14-21-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային…
Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում
Մայիսի 10-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Պարբերաբար անցկացվող խորհրդակցություններում ամփոփվում են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, տրվում են նոր հանձնարարականներ: ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին իրականացված աշխատանքների,…
Շիրակի մարզի փրկարար ծառայությունը համալրվեց նոր տեխնիկայով
Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության՝ Հայաստանին տրամադրած տեխնիկայի մի մասը՝ 6 հրշեջ մեքենանա և 1 ավտոսանդուղք տրամադրվեց ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցին: «Մեր բազան 21-րդ դարում առաջին անգամ է թարմացվում: Առաջին փուլով Շիրակի մարզի համար ստացել ենք 6 մեքենա, իսկ սեպտեմբերին ստանալու ենք ևս 7 հրդեհաշիջող մեքենա: Մեր մարզի տեխնիկան արդեն շատ հին…
Հրազդան քաղաքում հայտնաբերված նռնակը տեղափոխվել է անվտանգ տարածք
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 14-ին` ժամը 08:55-ին, տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 221 շենքի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային…
Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում
Մարտի 29-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին մարտի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների…















