քաղաքական դաշտ
Թեհմինա Վարդանյանը միանում է Հայրենիք կուսակցությանը
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Facebook-ի էջում գրառում է արել. «Սիրելի´ հայրենակիցնե´ր, տեղեկացնում եմ, որ երկար մտորումների, քաղաքական դաշտը ամբողջապես ուսումնասիրելու և ներքաղաքական իրավիճակը սթափ գնահատելու արդյունքում վերջնականապես հանգել եմ այն համոզման, որ այս իշխանությանը հեռացնելը կենսական ու գոյապահպանական նշանակություն ունի մեր ազգի, պետականության ու Հայրենիքի համար: Ուստի, #Պատիվ_Ունեմ հայտնելու, որ այսօրվանից մաս…
Այն, ինչ տեղի է ունենում մեր քաղաքական դաշտում, առավել քան օբյեկտիվ է․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր քաղաքական դաշտում, առավել քան օբյեկտիվ է: Չի կարելի թարախակալված վերքը բինտով կապել և ձևացնել որ ամեն ինչ լավ է: Վերջիվերջո պետք է համարձակություն ունենալ և ընդունել որ բուժման համար առաջնային է թարախի դուրս բերումը: Եվ պետք է ամեն ինչ անել…
ԼՀԿ ղեկավարին կոչ եմ անում վերադառնալ քաղաքական դաշտ. Լիլիթ Մակունց
Այսօր` մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իր եղբայրը հայհոյանք է գրել իր վիզը կտրողի հասցեին: Մակունցը նշեց, որ ինքը այդ դաշտ չի մտնելու, որովհետև դա քաղաքական դաշտ չէ և կոչ է անում գործընկերոջը վերադառնալ քաղաքական, բովանդակային դաշտ: «Չնայած…
Ստեղծվել է «Ազգային օրակարգ» կուսակցություն
Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարվել է «Ազգային օրակարգ» կուսակցության ստեղծման մասին: Նոր քաղաքական ուժի հիմնադիրներից Արա Հակոբյանի խոսքով` «Ազգային օրակարգ»-ը քաղաքական դաշտում ներկայանալու է որպես աջակողմյան կուսակցություն, իսկ կուսակցության գաղափարախոսությունն ազգային առաջադիմական է: Կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը նշել է, որ կուսակցականները հանրային գործունեությունում սկսնակներ չեն: Նրանց ուշադրության կենտորնում են լինելու Հայաստանի անվտանգության հարցերը: Հայտնում է yerkir.am-ը։