քաղաքաշինություն
Մահացել է անվանի ճարտարագետ Վիգեն Գևորգյանը
Անդառնալի կորուստ: Մահացել է անվանի ճարտարագետ Վիգեն Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջը: Մեծ է նրա ավանդը Իրանի Հայ ճարտարապետների ու ճարտարագետների միության ստեղծման, զարգացման և ղեկավար կազմի սերնդափոխության գործում: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը, նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ, խորապես ցավում և վշտակցում է Վիգեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին: https://www.facebook.com/qaghshin/posts/1671262059673249
Տեսչական մարմնում տեղի է ունեցել քաղպաշտպանության ոլորտի վերաբերյալ քննարկում
Օգոստոսի 16-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ քննարկում՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի, Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման» վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդան Սնգրյանի, ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության «ՔՊ հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման» բաժնի պետ Արման Խաչիկյանի հետ:…
Ստեփանավանի փողոցներից մեկում կատարվող շինաշխատանքներում խախտում է հայտնաբերվել․ Տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված համապատասխան ուսումնասիրության և տեղազննության արդյունքում՝ Ստեփանավան համայնքի Գ. Նժդեհ փողոցում, «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության կողմից իրականացված հիմնանորոգման աշխատանքներում հայտնաբերվել են մի շարք թերություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, արձանագրվել է, որ ճանապարհի բազալտե եզրաքարերը տեղադրված են…
Ինձ համար կարևորագույն ձեռքբերումները քաղաքացիների արձագանքներն են. Գեղամ Շախբազյան
Azat TV մեդիանախաձեռնությունը զրուցել է Կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հետ ոլորտին առնչվող մի շարք հարցերի շուրջ: – Պարոն Շախբազյան, Դուք արդեն մի քանի ամիս է՝ ղեկավարում եք տեսչությունը. որո՞նք են այն առաջնահերթ խնդիրները, որոնց առնչվել եք այս ընթացքում: – Նախ ներկայացնեմ մի փոքր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային…
«Թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա», – Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Ընդգծելով քաղաքապետարանի ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանն արդար ու թափանցիկ գործելաոճ է պահանջել: «Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ ներսում եղել են գործառույթներ, գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր նոր Հայաստանի պահանջներին:…