քաղաքապետարան
Երևանի դատախազը քաղաքապետարանից պահանջել է տեղեկատվություն տրամադրել 24 կոմունալ մեքենաների գնման նպատակով հայտարարված մրցույթի պայմանների մասին
Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, առանձին հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ ստանալու համար այսօր առանձին երկու գրությամբ ևս դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում: «Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Ազատության հրապարակի…
90 մլն դրամ՝ Երևանի Շտապբուժօգնության ենթակայանների վերանորոգմանը
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր 7 ենթակայաններում այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Համայնքի բյուջեից այդ նպատակով շուրջ 90 մլն դրամ է հատկացվել: Ենթակայաններում արդեն իսկ մեկնարկած ու նախատեսվող աշխատանքներին այցի ժամանակ ծանոթացել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Պայմանները շենքային շատ լավն են, տարածքները՝ մեծ, սենյակներն՝ ընդարձակ,…
Սպասելու եմ, որ տարվա վերջում ասեք՝ Դուք ճիշտ էիք, ես սխալվեցի. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հետաքրքրվելով թեքահարթակների վրա ծախսված գումարներից, նշեց, որ ծախսվել է 19 մլն 129 հազար դրամ թեքահարթակների վրա նախատեսված 35 մլն դրամի փոխարեն, ապա հարցրեց, թե ինչքան գումար է անհրաժեշտ թեքահարթակներով ապահովելու համար և ե՞րբ է հնարավոր լինելու, որ Երևանի բոլոր մայթեզրերը հարմարեցված…
Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին: Այժմ, տեխնիկական հանգույցների ստուգման ու տարածքի մաքրմանը զուգահեռ, կարգաբերվում է նաև, այսպես կոչված, կառավարման կետը՝ համակարգչային հանգույցով: Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր…
Ավագանու անդամներ Սուրեն Գալստյանի և Կարեն Անտաշյանի մանդատները տրվել են ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Սուրեն Գալստյանը և Կարեն Անտաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Քաղաքապետը նաև տեղեկացրեց՝ ԿԸՀ արձանագրություններով նրանց մանդատները տրվել են ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին:
Մարությանն այցելել է Օպերայի հարակից տարածքում քաշքշուկի ժամանակ վնասվածք ստացած կնոջը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 14-ի ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ և Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։ Նա գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Քաղաքապետը…
Սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան
Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների երեկ կասեցված ապամոնտաժման աշխատանքները Երևանի քաղաքապետարանը այսօր վերսկսել է։ Քաղաքապետարանի գործողություններն այսօր էլ դիմադրության ալիք են առաջացրել: Սրճարանների աշխատակիցները բողոքի ցույց են սկսել՝ փակելով Մաշտոցի պողոտան: «Թո-ղեք աշ-խա-տենք»,- վանկարկում են նրանք: Իրավիճակը լարված է: Այնտեղ են գտնվում մեծ թվով ոստիկաններ: Նրանք փորձում են ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցից՝ վերականգնելու…
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցը քաղաքացուց 170 հազար դրամ կաշառք է պահանջել. ոստիկանություն
Փետրվարի 28-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Վանաձորում գտնվող իր տնակի օժանդակ հողատարածքն անխոչընդոտ սեփականաշնորհելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը, իր և նույն կառույցի համապատասխան պաշտոնյաների անունից, 170.000 դրամ կաշառք է պահանջել։ Դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվեցին։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների…
Երևանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին` ժամը 10.00-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին (ներբեռնել այստեղ) և պաշտոնի…
Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում անհայտ անձը ծառի բնամասում անցքեր է բացել, անհայտ ծագման հեղուկ լցրել
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցն այս տեսարանն արձանագրել է Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում: «Դեռևս անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով: Թե ինչ նպատակ է հետապնդում այս արարքը, կարելի է կռահել: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական…
Փետրվարի 8-14-ը Երևանում ծնվել է 368 երեխա
Փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ծնվել է 368 երեխա՝ 184 տղա և 184 աղջիկ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից:
Քաղաքային նոր իշխանությունները գետնանցումների բոլոր սեփականատերերին զգուշացրել են , որ պետք է կատարել պարտավորությունները
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի գետնանցումների բարեկարգումը համարում է իր առաջնային խնդիրներից մեկը: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նա ասել է, որ պաշտոնավարման հենց առաջին օրերին գույքագրում են իրականացրել՝ պարզելու առկա իրավիճակը եւ ի զարմանս իրեն հայտնաբերել է, որ դրանց մեծ մասն այլեւս համայնքինը չէ: «Շատ գետնանացումներ գնվել են, այլեւս համայնքին չեն պատկանում, ունեն սեփականատերեր: Սեփականատերերը…
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն համատեղ կղեկավարի երկու տնօրեն. Քաղաքապետարանի միջանկյալ լուծումը
Shantnews.am-ը գրում է․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակին վերջնական լուծում Երևանի քաղաքապետարանը դեռ չունի: Այս պահին նախկին տնօրեն Էլբակ Թարփոշյանը, որն աշխատանքից ազատման դիմում էր գրել և նրան փոխարինող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը համատեղ իրականացնում են ավտոբուսային պարկի ղեկավարումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Մեզ հետ զրույցում նա, որն այսօր…














