քաղաքապետարան

  • Երևանի 15-20 հազար թափառող շների խնդրի լուծման համար կենտրոն կստեղծվի

    Երևանի 15-20 հազար թափառող շների խնդրի լուծման համար կենտրոն կստեղծվի

    Երևանի ավագանին այսօրվա նիստում քննարկել է նաև Երևանի քաղաքապետի` 2019 թվականի փետրվարի 7-ի N259-Ա որոշումը և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» հարցը: Նախագծում նշված է, որ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում էական փոփոխություններ չեն նախատեսվում։ Կազմակերպությունը ստեղծվում է առանց ժամկետային սահմանափակման։ Գործունեության առարկան…

  • Հայ նկարչի դիմանկարները Հեմսբախի քաղաքապետարանում

    Հայ նկարչի դիմանկարները Հեմսբախի քաղաքապետարանում

    Գերմանիայի Հեմսբախ քաղաքի քաղաքապետարանի շենքում կայացել է հայ նկարիչ, ռեստավրատոր, որմնանկարների վարպետ Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանհեյմ քաղաքի Գյոթեի ինստիտուտի նախկին գիտաշխատող, մշակութաբան Աննա Բաբայանը, ում առիթ էր ընձեռվել ներկայացնելու նկարչին ցուցահանդեսի բացման արարողությանը, որոշ մանրամասներ ներկայացրեց միջոցառումից։ «Գնահատված հինը՝ նորովի մատուցմամբ» խորագիրը կրող մշակութային իրադարձությանը մասնակցել են Հեմսբախի քաղաքապետը, այլ նկարիչներ,…

  • Երևանի 2018թ. բյուջեն ներկայացվել է հանրային քննարկման

    Երևանի 2018թ. բյուջեն ներկայացվել է հանրային քննարկման

    Մայրաքաղաքի բնակիչներն արդեն այսօրվանից հնարավորություն ունեն ծանոթանալու Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվություններին: Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում համառոտ ներկայացվել են նաև կատարված աշխատանքների ընդհանուր ծավալները: Անդրադառնալով բյուջեի տնտեսումներին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ 2018-ի ընդհանուր տնտեսումը…

  • Երևանի Կենդանաբանական այգին այսուհետ ունենալու է կառավարման խորհուրդ

    Երևանի Կենդանաբանական այգին այսուհետ ունենալու է կառավարման խորհուրդ

    Ինչպես հայտնում է shantnews.am-ը այսօր առավոտից «Ի պաշտպանություն Կենդանաբանական այգու» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք կենդանասերներ են, Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ: Նրանք հանդիպում են պահաջել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ցուցարարների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Կենդանասերների հարցերով համակարգող Արմեն Ուշատյանը նշել է, որ իրենց հստակ…

  • Քաղաքապետարանը հետևողական պայքար է սկսում փողոցային անօրինական առևտրի դեմ

    Քաղաքապետարանը հետևողական պայքար է սկսում փողոցային անօրինական առևտրի դեմ

    Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում և նախազգուշացնում էին չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ: Հունվարից Երևանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը նշում է, որ բացատրական աշխատանքների և պրոֆիլակտիկայի փուլն արդեն անցել է, այժմ արդեն դիմելու են կոշտ վարչարարության, կազմվելու են վարչական…

  • Երևանում է Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը

    Երևանում է Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը

    Այս օրերին համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման նպատակով Երևանում է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունը՝ ուրբանիզմի և բարեկարգման ինստիտուտի փորձագետների հետ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2018-ի հոկտեմբերին Երևանի քաղաքապետի փարիզյան այցի և արդեն նոյեմբերին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ երևանյան հանդիպման ժամանակ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պատվիրակության անդամների…

  • Թափանցիկ ու հասանելի. գործարկվում է mankapartez.yerevan.am. կայքը

    Թափանցիկ ու հասանելի. գործարկվում է mankapartez.yerevan.am. կայքը

    Երևանի քաղաքապետարանը գործարկում է երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող կայքը: «Էլ ավելի հասանելի դառնալ հանրությանը, մեր քաղաքացիներին, լինել բաց և թափանցիկ աշխատանքի մեջ: Կայքի գործարկումն, ինձ թվում է, շատ մեծ արձագանք կունենա մեր սիրելի ծնողների մոտ, ովքեր սպասում են իրենց բալիկների հերթի հասնելուն»,- նշել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: «Առաջնային…

  • Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից. Հակոբ Կարապետյան

    Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից. Հակոբ Կարապետյան

    Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանից մի քանի լավ նորություն կա։ «Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից. Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ որոշում կա՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով: Քաղաքի բյուջեից շուրջ $1 միլիոն է հատկացվել՝ քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրականացման համար: Գաղափարը, պարզ ասած, հետևյալն…

  • Երթևեկությունը բեռնաթափելու նպատակով Երևանը շրջանցող նոր ճանապարհներ կկառուցվեն

    Երթևեկությունը բեռնաթափելու նպատակով Երևանը շրջանցող նոր ճանապարհներ կկառուցվեն

    Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը, որը ծրագրվում է իրականացնել Երևանում՝ թղթի վրա է մնացել դեռևս Խորհրդային տարիներից: Մ15 ծրագիրը Արարատի մարզը կկապի Կոտայքի մարզին՝ վարորդներին հնարավորություն տալով չմտնել Երևան՝ շրջանցելով Էրեբունի և Նոր…

  • «Թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա», – Հայկ Մարության

    «Թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա», – Հայկ Մարության

    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Ընդգծելով քաղաքապետարանի ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանն արդար ու թափանցիկ գործելաոճ է պահանջել:  «Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ ներսում եղել են գործառույթներ, գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր նոր Հայաստանի պահանջներին:…

  • Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության

    Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության

    Մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման դեպքերը նվազել են, սակայն իսպառ չեն վերացել: Հունվարին 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հերթական ստուգայցն են իրականացրել: Հատկապես վարորդների դժգոհությունը հարուցած արգելապատնեշները հիմնականում տեղադրում են տնտեսվարողները՝ իրենց առևտրային գործունեության տարածքներին հարակից երթևեկելի հատվածում: Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտներ ստեղծող…

  • Քաղաքապետարանը 9 նոր ձնամաքրող մեքենա է ձեռք բերել

    Քաղաքապետարանը 9 նոր ձնամաքրող մեքենա է ձեռք բերել

    Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը: Նոր գույքի հնարավորություններին անձամբ է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:  Նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է իրականացնում: Ձնամաքրումից բացի, դրանք նաև աղ ու ավազ ցանելու համար են նախատեսված: Տարվա տաք եղանակներին էլ…

  • Նոր նշանակում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցում

    Նոր նշանակում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցում

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Իսկանդարյանը: Ընկերության նոր տնօրենին աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը: «Սա իրականում շատ նուրբ և զգայուն ոլորտ է, ուստի ձեզանից պահանջվում է անաչառություն, ազնվություն և թափանցիկություն աշխատանքում: Այս ոլորտում չի կարող լինել որևէ կոռուպցիոն ռիսկ:…

  • Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության

    Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության

    Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակի հարակից տարածքում սրճարանների որոշ մասի ապամոնտաժման վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:  «Բոլոր տնտեսավարողներն ունեն պայմանագիր Երևանի քաղաքապետարանի հետ և իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի հիման վրա: Մեր գործողություններն էլ միայն ու միայն այս պայմանագրի շրջանակում են»,- նշեց Մարությանը: Օրեր առաջ Երևանի…

  • Երևանի քաղաքապետարանն ընդունեց տեղական տուրքերի մասով արտոնություններ սահմանելու որոշումը

    Երևանի քաղաքապետարանն ընդունեց տեղական տուրքերի մասով արտոնություններ սահմանելու որոշումը

    Երևանի ավագանին սկսել է այն հարցի քննարկումը, ըստ որի՝  տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց՝ 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ: Հիմնական զեկուցողն է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արմեն Հարությունյանը:…