քաղաքացի
Ժամը 20։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 119 469 քաղաքացի. ԿԸՀ
Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50.47 տոկոսը կամ 119 469 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 77.77 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 27.20 տոկոս։
Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց
Ռուսաստանի Դաշնությունը չի կատարում իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Հավաքի նպատակն է ՀՀ քաղաքացիների բողոքի արտահայտումը ընդդեմ ՌԴ անտարբերության ու չեզոքության։ Հավաքը կուսակցական չէ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է գալու իր պաստառով, իր կոչերով ու իր պահանջով։ Հավաքը տեղի կունենա այսօր ժամը 13։00-ին։
Արցախի քաղաքացին վարձատրության դիմաց Ադրբեջանի հետախուզությանը փոխանցել է տեղեկություններ
Արցախի Հանրապետությունում պետական դավաճանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտված է։ Այս մասին հայտնում են Արցախի ՔԿ-ից: «2022թ. մայիսի 28-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված դատավարական և քննչական բազմածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 1977թ. ծնված, Արցախի Հանրապետության քաղաքացի Ա.Հ.-ն, համացանցի…
Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է
Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»,-գրել է նա։
ԲԿ-ներում բուժումը շարունակում է Սուրմալուում պայթյունից տուժած 3 քաղաքացի. ԱԻՆ
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ: Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 2 տրակտոր, 2 ինքնաթափ, 2 ավտոկռունկ։
Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացուց 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ
Օգոստոսի 17-ի ժամը 00:50-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 ք.մ)։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ…
Ջրափրկարարները քաղաքացուն մոտեցրել են ափ
Հուլիսի 18-ին, ժամը 19:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին լողալով ափից մոտ 70 մետր հեռացել է և դժվարանում է վերադառնալ: Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացի Ա․ Ք․-ին (ծնված 1973 թ.) մոտորանավակով մոտեցրել են ափ:
Արցախի քաղաքացին համացանցում վարկային գործարքի զոհ է դարձել
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը զգոնության կոչ է անում քաղաքացներին համացանցում խաբեության զոհ չդառնալու համար: Ինչպես հայտնում է NEWS.am–ը, հուլիսի 14-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի Ռ.Ա.-ն Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ հուլիսի 11-ին իր ամուսին՝ Ա. Գ.-ի հետ միասին «Facebook» սոցիալական ցանցի, այնուհետև «Viber» և «Telegram» հավելվածների միջոցով «Natixis…
Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան
Եգիպտոսի քաղաքացիների համար հեշտացվում է Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 11-ից Եգիպտոսի քաղաքացիների համար պարզեցվում է վիզային ռեժիմը։ Մասնավորապես, Եգիպտոսի քաղաքացիներն այլևս ՀՀ ոստիկանության կամ Արտաքին գործերի նախարարության կողմից տրված հրավերի կարիք չեն ունենա։ Այսպիսով, վերոնշյալ օրվանից Եգիպտոսի քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել…
Տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի
Հուլիսի 4-ին, ժամը 12:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Քաղաքացին վրաերթի է ենթարկվել
Այսօր ժամը 18։00-ին, Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 33բ հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության հերթապահ օպերատիվ խումբը պարզել է, որ 17:55-ի սահմաններում, նշված հասցեի դիմացի ճանապարհահատվածում Մ. Ծ.-ն (ծնված 1970թ.) , վարելով «MITSUBISHI AIRTREK» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով մեքենայի կառավարումը, նշված հասցեի դիմացի…
Եղեգնուտ գյուղի լճում քաղաքացի է ջրահեղձ եղել
Հունիսի 8-ին, ժամը 19:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղի լճում քաղաքացի է ջրահեղձ եղել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատության վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների…
Կառավարության շենքի շրջակայքից Հերացի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացի
ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են…
Հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացին
Ձեռնարկված որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում մայիսի 23-ին ժամը 07։30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքից դեպի Կաչաղակաբերդ տանող անտառամերձ տարածքում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած, ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, պարզվել է, որ Ս.Մ.-ն, տեղանքում չկարողանալով կողմնորոշվել, կորել է: Կապի բացակայության պատճառով քաղաքացին չի կարողացել…
Քաղաքապետարանը նոր տեղեկություն է հայտնել Ֆրանսիայի հրապարակում վատացած քաղաքացու մասին
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով շտապօգնության մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ «Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք…















