քաշաթաղ

  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ, որոնց թվում նաև գյուղական համայնքների ղեկավարները։ Այն համայնքներն են , որտեղ բնակվել են հիմնականում Հայաստանից տեղափոխված քաղաքացիները՝ վերաբնակեցման ծրագրերի շրջանակում։ «Մեր հայրենակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, խնդիրները։ Քննարկեցինք առկա աջակցության ծրագրերի վերաբերյալ առաջարկներ, այլ խնդիրների մասով լուծման տարբերակներ։ Հանդիպման…

  • ԱՀ ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները

    ԱՀ ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները

    Այսօր կրկին այցելել եմ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, հանդիպել Քաշաթաղի շրջանի վարչակազմի պատասխանատուների, գյուղապետերի և բնակիչների հետ՝ նպատակ ունենալով նրանց հետ քննարկել ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Հանդիպման ընթացքում պատասխանել եմ մեր քաղաքացիների հուզող հարցերին՝ պատրաստակամություն…

  • Գարիկ Մարգարյանը մայրիկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 19-ին․ հարազատները փնտրում են

    Գարիկ Մարգարյանը մայրիկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 19-ին․ հարազատները փնտրում են

    Գարիկ Վալենտինի Մարգարյանը ծնվել է 2000 թվականին։ 2019 թվականի հունվարի 10-ից ծառայության է անցել Վայքի զորամասում։ Պատերազմի օրերին Գարիկը եղել է Քաշաթաղում։ Գարիկը մոր հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 19-ին։ Գարիկի քույրը՝ Լիան, պատմում է, որ դիմել են Պաշտպանության նախարարություն, Կարմիր խաչ, բայց մինչ օրս ոչ մի լուր չունեն։ Սոցիալական ցանցերում տարածված լուրից հետո,…

  • Աղավնոյի ղեկավարը մնում է իր համայնքում․ Արման Ղարիբյան

    Աղավնոյի ղեկավարը մնում է իր համայնքում․ Արման Ղարիբյան

    Աղավնոյում գտնվող լրագրող Արման Ղարիբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար լիբանանահայ Անդրանիկ Չավուշյանը մնում է իր հանայնքում՝ կնոջ և 5 երեխաների հետ։ Համայնքում կան այլ երեխաներ և կանայք ևս, ընդհանուր՝ 9 ընտանիք։ Ասում են՝ դուրս չեն գալու։ Երեխաներն այս պահին դպրոց չեն հաճախում, օնլայն էլ չեն կարող մասնակցել դասերին՝ ինտերնետ…

  • Բերձորում, Աղավնայում ու Սուսում տարհանումը դադարեցվել է

    Բերձորում, Աղավնայում ու Սուսում տարհանումը դադարեցվել է

    Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է: Այս բնակավայրերը կմնան հայկական: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը: «Այս պահին առանց հստակեցնելու կարող եմ ասել, որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվության ներքո այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք և մնալու ենք…

  • Քաշաթաղում կամավորների աջակցության կարիք կա

    Քաշաթաղում կամավորների աջակցության կարիք կա

    Քաշաթաղում կամավորների աջակցության կարիք կա: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քաշաթաղի շրջանի վարչակազմը։ «Սիրելի՛ կամավորներ Ինչպես պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս ենք զգացել ձեր ներկայությունը,աջակցությունը արցախահայության կողքին, այնպես և հիմա առավել քան անհրաժեշտ է 10-15 կամավորների աշխատուժի աջակցությունը՝ մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի թվով 22 համայնքների դպրոցների գույքի բարձման և…

  • ԱՀ նախագահի խոսնակը Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրում է չհանել սեփական գույքը տներից

    ԱՀ նախագահի խոսնակը Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրում է չհանել սեփական գույքը տներից

    Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից: Այս մասին գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան…

  • Քիչ առաջ հրթիռակոծվել է Ստեփանակերտը. կա մեկ տուժած

    Քիչ առաջ հրթիռակոծվել է Ստեփանակերտը. կա մեկ տուժած

    Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարտակերտում` օրվա ընթացքում երկու…

  • Ադրբեջանը կրկին կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

    Ադրբեջանը կրկին կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

    Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի էջում գրված է․ «Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»։ https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3788329091201538

  • Հանձնարարականիս չհետևելու համար աշխատանքից ազատել եմ Քաշաթաղի ղեկավարին․

    Հանձնարարականիս չհետևելու համար աշխատանքից ազատել եմ Քաշաթաղի ղեկավարին․

    ՀՀ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառն իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը: Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին…

  • Արցախի 4 համայնքներում կիրառվում են ժամանակավոր սահմանափակումներ

    Արցախի 4 համայնքներում կիրառվում են ժամանակավոր սահմանափակումներ

    Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ Պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ ս․թ․ հունիսի 11-ի՝ ժամը 14։00-ից Հադրութի շրջանի Հարթաշեն, Ակնաղբյուր, Քուրաթաղ և Ուխտաձոր համայնքներում կիրառվում են ժամանակավոր սահմանափակումներ։ Նշված սահմանափակումների շրջանակներում ԱՀ ոստիկանությունը տեղադրված անցակետերում իրականացնում է շուրջօրյա ծառայություն https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/151535793153876

  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք. Արցախի ԱՆ

    Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք. Արցախի ԱՆ

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում: Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար.…

  • Արցախի ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ 18 քրեական գործ կհարուցվի

    Արցախի ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ 18 քրեական գործ կհարուցվի

    ԱՀ դատախազությունը ապրիլի 10–ին հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի համապետական ընտրությունների ողջ ընթացքում ստացված իրավախախտումների վերաբերյալ 72 հաղորդումներից 18-ով քրեական գործ հարուցելու որոշում է կայացվել։ «31.03.2020թ. անցկացված ԱՀ համապետական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների կողմից դիմում-բողոքների, ահազանգերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա քննության…

  • Արցախի ինքնամեկուսացած համայնքերը կապահովվեն պարենամթերքով

    Արցախի ինքնամեկուսացած համայնքերը կապահովվեն պարենամթերքով

    Արցախ տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ Քաշաթաղի ինքնամեկուսացած Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում ապահովվելու են անհրաժեշտ պարենամթերքով: «Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով: Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Միրիկ…

  • Արցախ վերադարձած քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս

    Արցախ վերադարձած քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս

    Արցախի Հանրապետությունից նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են, որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ, քաղաքացին ապրիլի 2-ին, առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ թեստավորված քաղաքացին եղել է…