քասախ
Քասախի համայնքապետը կկալանավորվի․ Վերաքննիչի որոշումը
ՀՀ վերաքննիչ դատարանը Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս տեղեկությունը News-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Մինչ այս Դատախազությունը միջնորդել էր կալանավորել Մկրտչյանին, բայց ընդհանուր իրավասության դատարանը չէր բավարարել միջնորդությունը, իսկ Դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը Վերաքննիչում։ Նշենք, որ համայնքապետը մեղադրվում է՝ ընտրություններին բնակիչների կամաարտահայտության վրա…
Ադրբեջանական տարածքում հայտնված ՀՀ 2 քաղաքացիներիը վերադարձվել են
Ինչպես արդեն հաղորդել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, Քասախի 2 բնակիչները Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս շեղվել են մայրուղուց ու հայտնվել ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Դեպքից անմիջապես հետո աշխատանքներ են տարվել ՀՀ քաղաքացիներին հետ բերելու ուղղությամբ։ Արդյունքում՝ Հայաստանի ԱԱԾ ու Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահների կողմից տարված աշխատանքների շնորհիվ ժամը 23:45-ին ադրբեջանը վերադարձրել է նրանց: Այս մասին…
Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության երաշխիքներ. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է Կոտայքի մարզի երկու բնակիչների անհետանալու հարցին։ «ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է ՀՀ ԱԱԾ-ի հետ: ԱԱԾ-ն մեզ հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում…
ՊՈւ-ից պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր վերաբերյալ քրգործը դատարանում է
«Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից։ Նշվում է, որ գործը քննվելու է դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մկրտչյանը, լինելով Քասախ գյուղի ղեկավարը, հարկադրել է բնակիչներին չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, միևնույն ժամանակ քողարկված քարոզել է քվեարկել «Պատիվ…
Մեղադրանք է առաջադրվել Քասախի ղեկավարին
Օգոստոսի 31-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն…
Վթար Քասախում․ կա զոհ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 00։50-ին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ ու կա տուժած։ Երկրաշարժ՝ Բավրայից 19 կմ հյուսիս-արևելք Փրկարարները ջրահեղձվող քաղաքացուն դուրս են բերել ջրից Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Opel Astra»…
Ոստիկանությունը խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին, իսկ արդեն սեպտեմբերի 9-ին բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկեցին Քասախ գյուղի 34-ամյա մի բնակչի տունը։ Արդյունքում՝ հայտնաբերվեցին տարբեր տարաներով ու պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված՝ ընդհանուր 345 գրամից ավելի մանրացված-չորացված, մարիխուանայի նմանվող զանգվածներ, տան հողամասում՝ մշակված կանեփի…
Քասախի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները,…
Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Քասախ համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով,…
Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Կոտայքի մարզպետարանում ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 2019թ․սեպտեմբերի 23-ի «Քասախ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին» N 567 որոշման իրավաչափությունը: Նշված որոշումը կայացնելու լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով վերապահված է համայնքի ավագանուն՝ այն է․ «1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով` 5)…
Մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ համայնքում հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լիբանանի Հանրապետության՝ 1998թ. ծնված քաղաքացուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտոմեքենան հարևանի տան դռան դիմաց կայանելու շուրջ վիճաբանություն է…
Ավագանու անդամը հացադուլ է սկսել․ նա պահանջում է դադարեցնել գյուղապետի լիազորությունները
Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարդանյանը նշել է, որ հացադուլն անժամկետ է: Ավագանու խոսքով՝ Համայնքում ստուգումներ են կատարվել և խախտումներ են արձանագրվել, որոնց ընթացք չի տրվել, չնայած, որ գյուղապետի վրա կա հարուցված քրեական գործ։ «Գյուղապետն իր լիազորություններն…
Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք
Փետրվարի 24-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի հին գերեզմանատան մոտակայքում գտնվող տներից մեկի նկուղում օձ է նկատել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ…