քարոզարշավ
Հայաստանում կիրականացվի ճանապարհային անվտանգության քարոզարշավ
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակներում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարությունը և դրա հիման վրա ճանապարհային անվտանգության քարոզարշավի իրականացման ծրագիրը։ Նշենք, որ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Եվրոպական ներդրումային բանկին փոխանցված «Հարևանության ներդրումային հարթակ» դրամաշնորհի միջոցով։ Քարոզարշավի…
Բորիս Ջոնսոնը սկսել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր քարոզարշավը
Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը սկսել է Պահպանողական կուսակցության ղեկավարի և Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր քարոզարշավը: Չորեքշաբթի Լոնդոնում հանդես գալով ծրագրային ելույթով՝ քաղաքական գործիչը խոստացել է, որ երկիրը հոկտեմբերի 31-ին կհեռանա ԵՄ-ից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Երեք տարի անց և երկու բաց թողնված վերջնաժամկետից հետո մենք պարտավոր ենք հոկտեմբերի 31-ին հեռանալ ԵՄ-ից»,-ասել…
Քարոզարշավին չեմ մասնակցել, բայց պատկերացնում եք, որ մասնակցեի ինչ կլիներ. Գագիկ Ծառուկյան
Հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողները ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի մարզպետի ու քաղաքապետի թեկնածուի այն խոսքերի մասին, թե հեղափոխությունն այդպես էլ Աբովյան չհասավ: Ինչին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը արձագանքեց. «Իսկ վարչապետի ասածն ինչի՞ չեք ասում, մարզպետի ասածն եք ասում: Վարչապետն ասաց՝ հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»: Այն դիտարկմանը, որ գործող…
Ավինյանը հաստատում է՝ ՔՊ ներսում քարոզարշավ է ընթանում
Տիգրան Ավինյանը հաստատում է, որ ՔՊ վարչության անդամների ընտրության համար կուսակցության ներսում քարոզարշավներ են իրականացվում, և դա, ըստ նրա, նորմալ է, քանի որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ նույնպես անցկացվել են այդպիսի քարոզարշավներ։ Թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվել որպես վարչության անդամ, Ավինյանը չպատասխանեց, ասաց, որ հարցը պետք է ուղղել հենց Փաշինյանին։ Կուսակցության անդամների կազմի լրացման…
«Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ այս նախընտրական քարոզարշավը խաղաղ էր ընթանում», – Զլատկո Վույովիչ
1in.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի` ENEMO-ի միջանկյալ զեկույցի համաձայն` Հայաստանում նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ և խաղաղ: Լրագրողների հետ հանդիպմանը առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը նշեց, որ պետական ռեսուրսների չարաշահման կանխարգելման գործում մեծ առաջընթաց կա նախորդ ընտրական գործընթացների համեմատ, որը վերաբերում է նաև ընտրական վարչարարության իրականացմանը: «Նախընտրական քարոզարշավի առաջին մասը հանգիստ և…
«Իմ հանդեպ տարբեր տիպի սպառնալիքներ են հնչում»
armVote-ի փոխանցմամբ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն) նյութեր են նախապատրաստվում ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի ֆեսբուքյան այս գրառման հիման վրա. «Արդեն քանի օր է՝ իմ հանդեպ տարբեր տիպի սպառնալիքներ են հնչում՝ կապված իմ նախընտրական գործունեության հետ: Հիմա ինձ արդեն խորհուրդ են տալիս ընտանիքով լքել իմ երկիրը իմ քաղաքական հայացքների համար»։
«Քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի»,-Արտակ Զեյնալյան
այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասաց. «Քաղաքական մեծամասնությունը և քաղաքական փոքրամասնությունը դրանք իշխանություն են, դրանք իրականացնում են ժողովրդի կամքը, մեծամասնությունը՝ մեծամասնության, փոքրամասնությունը՝ փոքրամասնության։ Եվ այստեղ պետք է լինի ակադեմիական երկխոսություն ու բանավեճ։ Եվ քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի»։ Ըստ նրա՝ ցանկացած թեզ, դրա…
«Լուսավոր Հայաստանի» ծրագիրը․ Սահմանին ԱԱՀ գանձման վերացում ու թոշակառուների առողջական ապահովագրություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրով առաջարկվում է ներդրողի ընտրությամբ ներդրումների կատարման պահին կիրառվող հարկային ռեժիմի մինչև 3 տարի ժամկետով պահպանման օրենսդրական երաշխիքի ներդրում, հայտնում է panarmenian.net-ը։ Կուսկցությունն առաջարկում է նաև սահմանի վրա ԱԱՀ գանձման վերացում։ Հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման և պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով կուսակցությունն առաջարկում է Հարկային օրենսգրքին տալ Սահմանադրական օրենքի կարգավիճակ: Առաջարկվում է նաև…
«Շատ-շատ քաղաքական ուժեր փորձում են վիժեցնել բանավեճերը». «Մենք» դաշինքը կարկանդակներ բաժանեց
«Մենք» դաշինքն այսօր նախընտրական քայլերթ է իրականացնում Երևանում։ Կենտրոնում դաշինքի անդամները քաղաքացիներին կարկանդակներ բաժանեցին։ Դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանն այդ կարկանդակները հայկական ավանդույթի ամենալավ ու բարի խորհրդանիշ անվանեց։ «Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև ժողովրդի հետ, դա՝ զուտ սիմվոլիկ առումով, մեր տատիկներից և պապիկներից եկած խորհուրդ է»,- ասաց Խ.Քոքոբելյանը՝ հերքելով, որ կարկանդակները կարող…