Քարվաճառ
AzerGold-ը Քարվաճառում հանքավայրի ուսումնասիրություն է կատարում
Ադրբեջանական «ԱզերԳոլդ» ընկերությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի Դութխու հանքավայրում ուսումնասիրություն է իրականացնում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ընկերության խոսնակ Արիզ Թարվերդիևն ասել է, որ ենթադրաբար՝ Դութխու գետի ավազանում կան ոսկու, արծաթի և պղնձի պաշարներ։ Նա նշել է, որ այժմ հեռակա հետազոտություն է արվում, իսկ մյուս տարվա ապրիլից արդեն լայնածավալ հետազոտական աշխատանքներ կկատարվեն։
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներով մեքենա է շրջվել․ կա 2 զոհ
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառում ադրբեջանական Զինված ուժերին պատկանող մեքենա է շրջվել։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Նշվում է, որ պատահարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել։ Նրանցից մեկը Եվլախի, իսկ մյուսը՝ Մինգեչաուրի շրջանից է։
ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Արցախից տեղահանված 5448 ընտանիք կա
Հուլիսի 16-ին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ քաղաք Երևանում: «Օպերատիվ շտաբը վերսկսել է իր այցելությունները մարզեր: Այցելությունների շրջանակներում երեկ՝ հուլիսի…
Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
Ըստ ադրբեջանական պաշտոնական տեղեկությունների՝ հուլիսի 14-ին Արցախի օկուպացված տարածքում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա։ Գյոյգյոլի շրջանի բնակիչ Ռամալ Օջագգուլուևը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում պայթել է հակատանկային ականի վրա այն տարածքում, որը հայտնի է որպես «Բանովշայի արոտավայր»։ Այն գտնվում է Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանների և Գյոգյոլի միջև։ Ստացած վնասվածքներից ադրբեջանցին մահացել է։
Պապայիս կյանքը Քարվաճառում էր սկսվել ու այնտեղ էլ ավարտվեց․ կամավոր Խաժակ Գրիգորյանը միշտ պատրաստ էր մարտի
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի տղամարդիկ ամեն պահ պատրաստ են մեկնել ռազմաճակատ հայրենիքի պաշտպանության համար։ Արցախյան 44-օրյա պատերազմում Վաղաշեն գյուղից յոթ կամավորական է զոհվել։ Գրիգորյանների ընտանիքում պատերազմի միջով անցել են հայրն ու որդին։ Ընտանիքի որդին՝ Սարմեն Գրիգորյանը, պատերազմի սկսվելու ժամանակ ծառայում էր Մարտունի 3-ում։ Հայրը՝ Խաժակ Գրիգորյանը, ով նաև Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել, լսելով…
ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում՝ լուծել հումանիտար խնդիրները
Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Twitter-ի իր էջում անդրադարձել է Քարվաճառում (Քելբաջար) ականից պայթած ադրբեջանական ավտոմեքենայի հարցին ու եղած հումանիտար խնդիրներին։ Նա գրել է, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր տալը պետք է կանխել։ Ըստ Ստանոյի՝ պետք է փոխանակվել ողջ ինֆորմացիայով, որն անհրաժեշտ է ականազերծման համար։ Նա նշել է, որ Եվրամիությունը կոչ է…
Տեղահանված արցախահայերին բնակարանով ապահովելու ծրագրի առաջին փուլը սկսվել է
Մինչև Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի և մյուս շրջանների ազատագրումը, Արցախի կառավարությունը սկսում է նշված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Հերթագրվելու…
Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ որոշ մարդիկ հայտարարում են՝ Քարվաճառը մերը չէ
Այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ասաց՝ պետք է հասկանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ նպատակասլաց աշխատանքներ են տանում. դրա համար մի քանի տեխնոլոգիաներ կան, ռազմի դաշտից բացի նաև ներքին պառակտություններ են սերմանում և Կարմիր շուկայի հանձնման հարցը այդ տեխնոլոգիաների բաղադրիչներից է, սակայն որևէ մեկը Կարմիր…
Քարվարճառում անհայտ պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել. Ռազմինֆո
Մարտի 22-ին Քարվաճառ անհայտ պայմաններում հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զոհրաբով Իլքին Ռամին օղլուն (Zöhrabov İlkin Ramin oğlu): Տեղեկությունը նախ հայտնել էր ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը, այնուհետ հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մահացած զինծառայողը Ադրբեջանի Մասալլը շրջանից էր, հուղարկավորվել է այսօր՝ մարտի…
Մարտակերտցիները թույլ չեն տվել՝ ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ
Facebook-ի օգտատեր Ապրես Բեկլարյանը իր էջում գրել է, որ մարտակերտցիները չեն թողել ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ։ Գրառմանը կից հրապարակել է նաև լուսանկար ու տեսանյութ: «Ուրեմն՝ արդեն երկու օր ա՝ ինչ ադրբեջանական ֆուռերի այս շարասյունն Ակնայից (Աղդամ) գալիս ա, Մարտակերտի մեջով գնում արդեն իրենցը դարձած Քարվաճառ: Էսօր Մարտակերտի բնակիչները կանգնեցրել են ու ասել, որ էդպես…
Քարվաճառում թշնամին առաջխաղացում չի ունեցել, իսկ մենք գրավել ենք 6 դիրք. Տարոն Սահակյան
«Քանի շնչում ես, պիտի կռվես ու պայքարես»,-սրանք են Արցախյան երկրորդ պատերազմի կամավոր Տարոն Սահակյանի խոսքերը, ով ընդամենը 24 տարեկան լինելով, արդեն 2 պատերազմի է մասնակցել: Տարոնի մասին ամբողջ գյուղը խոսում էր դեռ պատերազմի սկզբի օրերից, նա Լիճքում ապրող այն եզակի մարդկանցից է, ով լսելով կռվի մասին, հենց առաջին օրերին է շտապել մարտադաշտ: Նա փախել է…
Սուրեն Պապիկյանը՝ Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացելու մասին
Սուրեն Պապիկյանը՝ Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացելու մասին։ https://www.facebook.com/factor.am/videos/773428376907719 Տեսանյութը՝ Factor.am-ի։
Ռուսաստանը 150 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել Ադրբեջանին
Ռուսաստանի Դաշնությունը 20 «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով շուրջ 150 տոննա մարդասիրական օգնություն է հատկացրել Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ օգնությունն իրենից ենթադրում է շինանյութ, որով պետք է օգնեն սոցիալական նշանակության օբյեկտների ու բնակելի տների էներգաապահովման համակարգերի և ջրամատակարարման վերականգնմանը։ Մարդասիրական բեռը հասցվել է Քարվաճառի շրջան։ Աղբյուրից հայտնում են, որ օգնություն…















