Tag: քղաքացիներ

  • ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է օնլայն ապօրինի ձեռնարկատիրության դեպք

    ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է օնլայն ապօրինի ձեռնարկատիրության դեպք

    Կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուց առաջ ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմիններում

    ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք։ Ըստ օպերատիվ տվյալների, քաղաքացին առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, օնլայն հարթակում զբաղվում է սննդային հավելումների գովազդով ու վաճառքով:
    Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, ծածկագրված գնորդի միջոցով տարբեր դեպքերով կատարված գնումներով հիմնավորվել է քաղաքացու ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը: Վերջինս իրացրել է հայտնի ապրանքանիշի սննդային հավելում` «ձկան յուղ»:
    Փաստի առթիվ վարչությունում կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, կազմված նյութերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանում՝ օրենքով սահմանված կարգով քաղաքացուն վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի առևտրային գործունեությունից, իսկ առցանց հարթակի միջոցով ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում պարտադիր ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմնում՝ խուսափելու համար հետագա վարչական կամ քրեական պատասխանատվությունից: Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ համացանցի միջոցով ՀՀ ռեզիդենտների կողմից կատարվող առևտրային գործարքների օրինականության մշտադիտարկում և վերահսկողություն է իրականացվում:

    ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

    Աղբյուրը՝ petekamutner.am.

  • Արցախում հաստատվել է Covid-19-ով վարակվելու 6 դեպք

    Արցախում հաստատվել է Covid-19-ով վարակվելու 6 դեպք

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է՝ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում:

    Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար. կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չունի:

    Քաշաթաղի բուժմիավորումում այսօր մեկուսացվել են Միրիկ համայնքից ևս երկու քաղաքացիներ, ովքեր այդ համայնքում վարակված քաղաքացու շփման առաջին շրջանակից էին:

    Այս պահին մեկուսացված քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 4 վարակակիրները:

    Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

    https://www.facebook.com/NKR.MOH/posts/2555154248091134?__xts__[0]=68.ARA4xu7bXwrsCeh4jFjrrFDt8u7rusSoSdaC5Bx3BN7KPAUKyCZ8uTQNgpcIBz4nW3REJ05ea3dl68-Tt0x7qnRWRNC_xfPH1sisRoLbab_laAYdY5skUthop7yr6MDGbQOzmJqpcUsJHSB0eZ-nl3OKiIzECq7-KLUfHYk-b3rtBZCdzzc17JlHaBdd_fq6NJlIpbEWC_xtNY_JgRSUZIugW8aGS84A2sasKapD-6OEqJoaHWuuePdBhKMIahCa8lhbxyxhU34zMAwz2e0luNNScYbqYFrjYO8d3XoVQNyOVNiJ6Bdhk8HFR_j8G2bEZVydShzyvu4iY4ECdUf15z48VZ3NOaA7x3jFlQGDAGo157H_gUd5bnn-FsexTQ1OYy71ca8KkzKOgW-j4vbfYbFFeF1-eSeQqAaMmy_Kiy9a5PDkSJzVw9J9Y5CTYJ1-cqgAU9csyC0TYwM6WrqCAMqj6630N7LG5w_wS_lMDx-0pryKnKl0_jmMzA&__tn__=-R