քպ
Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին ընդդիմության նախագծին ՔՊ-ն դեմ քվեարկեց
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծին: «Հաշվի առնելով, որ առաջարկվող հայտարարության նախագիծը իր բովանդակությամբ առավելապես ներքաղաքական է, պարունակում է Կառավարության հասցեին ուղիղ կամ անուղակի անհիմն մեղադրանքներ և, ըստ էության, հանդիսանում է գործող ընդդիմության ներքաղաքական խոսույթի արտացոլումը, ուստի վերը նշվածը արդեն իսկ…
ՏԻՄ ընտրություններ․ ՔՊ-ն պարտվում է Վանաձորում, Աբովյանում, Մասիսում․ նախնական արդյունքներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Այսպիսով, ըստ դրանց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Վաղարշապատում, Հրազդանում, Նոյեմբերյանում, Մարտունիում, Վարդենիսում, Աշտարակում և Արթիկում։ Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ ՔՊ-ն պարտվում է Վանաձորում՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքին, Աբովյանում՝ ԲՀԿ-ին, Մասիսում՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքին, Վեդիում՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը, Եղեգնաձորում՝ «Դավիթ Հարությունյան» դաշինքին,…
Պետք է մեկտեղենք ջանքերը ու թույլ չտանք ներքին լարվածություն․ Քոչարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում խոսեց սահմանային իրավիճակից ու ընդդիմադիրների պահվածքից։ Նա նշեց, որ այժմ սահմանին հարաբերականորեն կայուն է, բայց մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը։ Քոչարյանն ընդգծեց, որ մենք պետք է մեկտեղենք ջանքերը, որպեսզի հակառակորդը չկարողանա լարվածություն առաջացնել նաև երկրի ներսում, ինչը կբերի լրացուցիչ կորուստների Զինված ուժերում։ Խոսելով…
Հայաստանը համաձայն է դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով ՌԴ առաջարկին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ Հիշեցնենք, որ վարչապետը հայտնել էր Ռուսաստանի կողմից՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի աշխատանքներ սկսելու առաջարկի մասին։ Աղաջանյանը նշեց, որ հայկական կողմը գրավոր ծանուցել է Ռուսաստանին՝ համաձայնության մասին։ Նա ասաց, որ երբ համաձայնություն ձեռք կբերվի որոշ տեխնիկական հարցերի…
Կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատվեց
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-ից 2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը հաստատվեց։ Վերջինս տեղի ունեցավ Կառավարության այսօրվա նիստում։ Նշենք, որ միջոցառումների ծրագիրը բաղկացած է 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից։ Ծրագիրը հիմնված է Կառավարության հանձնառությունների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում տրված խոստումների ու մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության թիրախների վրա։
ԱԺ-ն 2 նոր պատգամավոր ունի՝ մեկը ՀԴ-ից, մյուսը ՔՊ-ից
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է գումարված հերթական նիստը։ Դրա ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց 2 նոր պատգամավորների, որոնք իրենց մանդատները ստացել են լիազորությունները դադարեցված պատգամավորների փոխարեն։ Սիմոնյանը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է մանդատները տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց՝ դրանք տրվում են «Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության…
Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Այս մասին տեղեկանում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Պաշտոնական․ Սուրեն Պապիկյանը՝ Պաշտպանության նախարար Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը հարաբերականորեն…
ՏԻՄ ընտրություններ․ Կապանում ՔՊ-ն պարտվեց «Շանթ» դաշինքին
Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի 3 համայնքներում՝ Ստեփանավանում, Իջևանում և Կապանում անցկացվում էին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Արդեն հայտնել ենք, որ Ստեփանավանում և Իջևանում ՔՊ-ն հաղթել է մեծ առավելությամբ։ Սակայն պատկերն այլ է Կապանում։ Այստեղ իշխող քաղաքական ուժի հետ պայքարի մեջ էր «Շանթ» դաշինքը, որի ցուցակը գլխավորում էր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։…
ՏԻՄ ընտրություններ․ Իջևանում ՔՊ-ն հավաքել է 80 տոկոսից ավելի
Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ ՀՀ 3 համայնքներում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ էին։ Իջևանում ընտրություններին մասնակցեց 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հայ հեղափոխական դաշնակցությունը»։ ՔՊ-ի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ իրենք այստեղ հավաքել են ձայների 80,78 տոկոսը, իսկ ՀՅԴ-ն՝ 15,87 տոկոս։ Քվեաթերթիկների 3,35 տոկոսն էլ անվավեր է ճանաչվել։ Նշենք, որ Իջևանում ՔՊ-ի ցուցակը գլխավորում…
ՏԻՄ ընտրություններ․ Ստեփանավանում ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթեց
Երեկ Հայաստանի Հանրապետության 3 համայնքներում՝ Ստեփանավանում, Իջևանում և Կապանում անցկացվեցին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Ստեփանավանում մասնակցում էին 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայ ազգային կոնգրեսը»։ Ինչպես տեղեկանում ենք ՔՊ-ի Facebook-ի էջից, այստեղ մեծ առավելությամբ հաղթել է ՔՊ-ն՝ 78,4 տոկոս։ 2-րդը ԲՀԿ-ն է՝ 13,8 տոկոս, իսկ ՀԱԿ-ը հավաքել է ձայների 4,25 տոկոսը։ Մնացած…
100 մլն դոլար լրացուցիչ ներդրում է արվել համայնքներում և դրանից ոչ մի կոպեկ չի հայտնվել մեր սեղանին․ Փաշինյան
Երեկ երեկոյան կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ դրամահավաք-երեկոն, որին ելույթով է հանդես եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը 100 միլիոն դոլար լրացուցիչ ներդրում է իրականացրել համայնքներում։ Նրա խոսքով՝ սա մի ներդրում է, որը համայնքները ոչ մի այլ կառավարության կողմից երբեք չեն…
Առուշ Առուշանյանը՝ Գորիսի համայնքապետ
Գորիս խոշորացված համայնքում կայացել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվել է նաև համայնքապետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Նշվում է, որ օրենքի ուժով Գորիսի նոր ղեկավար է ընտրվել Առուշ Առուշանյանը։ Ավագանիում իշխող դաշինքը ներկայացել է 13, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7, իսկ ՀԱԿ-ը` 1 ներկայացուցիչով։
Քասախի համայնքապետը կկալանավորվի․ Վերաքննիչի որոշումը
ՀՀ վերաքննիչ դատարանը Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս տեղեկությունը News-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Մինչ այս Դատախազությունը միջնորդել էր կալանավորել Մկրտչյանին, բայց ընդհանուր իրավասության դատարանը չէր բավարարել միջնորդությունը, իսկ Դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը Վերաքննիչում։ Նշենք, որ համայնքապետը մեղադրվում է՝ ընտրություններին բնակիչների կամաարտահայտության վրա…
Ինչո՞ւ դեռևս չի ստեղծվել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը
Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատասխանեց հարցին, թե ինչու դեռևս չի ստեղծվել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իրենք հապաղում են, որպեսզի հանձնաժողովում ընդգրկված 4 ընդդիմադիր պատգամավորներից Արթուր Ղազինյանը ներկայացնի թույլտվության համար համապատասխան փաստաթղթերը, որով նա կկարողանա օգտվել փակ ռեժիմներից և գաղտնի…
Ովքե՞ր են գլխավելու ՔՊ-ի ցուցակները առաջիկա ՏԻՄ ընտրություններում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրեց, թե ովքեր են գլխավորելու դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակները։ Ընտրություններն անցկացվելու են Շիրակի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում։ Աշտարակում` Թովմաս Շահվերդյանը, Ապարանում` Էդգար Փարվանյանը, Թալինում` Տավրոս Սափեյանը, Մասիսում ` Սայեն Հայրապետյանը, Արտաշատում ՝ Կառլեն Մկրտչյանը, Արարատում ՝ Ասլան Ավետիսյանը, Վեդիում ՝ Գարիկ Սարգսյանը, Արաքսում…














