քվեարկություն
ՏԻՄ ընտրություններ․ ՔՊ-ն պարտվում է Վանաձորում, Աբովյանում, Մասիսում․ նախնական արդյունքներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Այսպիսով, ըստ դրանց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Վաղարշապատում, Հրազդանում, Նոյեմբերյանում, Մարտունիում, Վարդենիսում, Աշտարակում և Արթիկում։ Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ ՔՊ-ն պարտվում է Վանաձորում՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքին, Աբովյանում՝ ԲՀԿ-ին, Մասիսում՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքին, Վեդիում՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը, Եղեգնաձորում՝ «Դավիթ Հարությունյան» դաշինքին,…
Օդանավակայանի տաքսիների համար կսահմանվեն պահանջներ
Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է օդանավակայանում տաքսիների գործունեությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունը։ Այն Ազգային ժողովում այսօր ներկայացրեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Նախաձեռնությամբ նախատեսվում է, որ օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնողի համար սահմանվում է «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի համար տարեկան 200 հազար դրամ պետական տուրք է գանձվում։ Բացի վերոնշվածը, պետք է սահմանվի նաև տաքսիի ներքին կահավորման,…
ԱԺ-ում քննարկվեց Ամանորի ոչ աշխատանքայի օրերի կրճատումը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ամանորից հետո ոչ աշխատանքային օրերի կրճատման մասին օրենքի նախագիծը։ Ըստ այդ նախագծի՝ ոչ աշխատանքային են մնում դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու հունվարի 6-ը, իսկ մյուս օրերը դառնում են աշխատանքային։ Հիշեցնենք, որ նախագիծն առաջարկել է Կառավարությունը, նշելով, որ օրենքի ընդունումը կապահովի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը: ԱԺ-ում նախագիծն ընդունվեց…
Գյումրիի ընտրություններում ու քարոզարշավում հանցանքների վերաբերյալ 20 հաղորդում է ստացվել․ Դատախազություն
Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախընտրական արշավի և քվերակության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում կամ ահազանգ, որոնցից 2-ը եղել են մինչև քվեարկությունն սկսվելը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ՏԻՄ ընտրություններ Հայաստանում․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ Գյումրիում մեկնարկել են…
ՏԻՄ ընտրություններ Հայաստանում․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 9 համայնքներում՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում (համամասնական ընտրակարգով) Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետտովոյում (մեծամասնական), ընթացել են ավագանու (մեծամասնականի դեպքում՝ նաև համայնքապետ) ընտրություններում։ Այդ 9 համայնքներում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 166 753 է կազմում, որոնցից մասնակցել են 55 410-ը կամ էլ ընտրողների 33,23 տոկոսը։ Արդեն իսկ հայտնի է, որ Գորիսում նախնականով…
Արցախի 4 բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Արցախի 3 շրջանների 4 բնակավայրերում կայացել են ՏԻՄ ընտրություններ։ Դրանց մասնակցել է ընտրողների 59,2 տոկոսը։ Այս մասին ասվում է Արցախի ԿԸՀ-ի տարածած հայտարարության մեջ։ Նշենք, որ ընտրություններն անցկացվել են Ասկերանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի Նոր Ղազանչի և Մարտունու Հերհեր բնակավայրերում։ Ընտրություններին մասնակցել է ընդհանուր 440 ընտրող։
ՀՀ փաստաբանների պալատում նոր նախագահ են ընտրում
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրված է 2 թեկնածու՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը: Ընտրությանը մասնակցում են 2352 փաստաբաններ, որոնք իրավունք ունեն մասնակցել քվեարկությանը ժամը 9:30-ից մինչև 17:30-ը։ Քվեարկության արդյունքների հաշվարկը սկսվելու է անմիջապես քվեարկությունից հետո; Նշենք, որ ներկայից նախագահն Արա Զորաբյանն է, ով նախագահում է 2013 թվականից։
Իշխան Սաղաթելյանի ընտրությունը կկայանա վաղը
Այսօր խորհրդարանին չհաջողվեց ընտրել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրել «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին: Քանի որ ընդդիմության թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ են նաև իշխող խմբակցությունից կողմ ձայներ, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ իրենք կապահովեն նվազագույն քվեները՝ Իշխան Սաղաթելյանի ընտրվելու համար: Այնուամենայնիվ, փակ գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ: Հիշեցնենք, որ երկրորդ փորձն է կատարվել…
Փակ, գաղտնի քվեարկությամբ Արշակյանն ընտրվել ԱԺ փոխնախագահ
Այսօր Ազգային ժողովն ընտրեց ԱԺ նախագահի 2-րդ տեղակալին։ Այդ պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել էր Հակոբ Արշակյանի թեկնածությունը։ Փակ, գաղտնի ձևով կատարված քվեարկության արդյունքում՝ Արշակյանը 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ԱԺ փոխնախագահ։ Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի 3-րդ տեղակալը պետք է լինի արդեն ընդդիմության թեկնածու։ Հիշեցնենք, որ նաև,…
«Պատիվ ունեմ»-ից պատգամավորի թեկնածուի՝ ընտրակաշառքի մասով քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Հ.Է.-ն, Մ.Ու.-ն և Գ.Ա.-ն խմբով, նախնական համաձայնությամբ նույն վարչական շրջանի ընտրողներին առաջարկել և խոստացել են 20 000-ական ՀՀ դրամ կաշառք` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Ոստիկանները կանգնեցրել են ու…
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ կընտրվի առանց քվեարկության
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո սկսված հետընտրական զարգացումների վերջնական հանգուցալուծումը տեղի ունեցավ հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանի որոշման հրապարակմամբ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Բարձր դատարան ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով, սակայն դատարանը մերժեց դիմումները և ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Azat TV-ին վարչապետի ընտրության ընթացակարգի մասին զրուցել…
Վարչապետի մակարդակով՝ քվեարկության պրոցեսի գնահատականը խառնվում է ընտրական պրոցեսի գնահատականին․ Սահակյան
Չափազանց մեծ խնդիր է, երբ նույնիսկ վարչապետի մակարդակով է քվեարկության գործընթացի գնահատականը խառնվում ընտրական գործընթացի գնահատականի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության վարչության անդամ Սուրեն Սահակյանը։ «Այո՛, կարող է զուտ քվեարկության պրոցեսը ազատ լինել, լավագույն դեպքում՝ արդար էլ, բայց միաժամանակ ամբողջ ընտրական պրոցեսը ո՛չ արդար լինի, ո՛չ էլ ազատ գնահատվի։…
Ընտրություններն ու ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ»
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ ««Ազգային օրակարգ» կուսակցությունը շարունակ հայտարարել է, որ Հայաստանում օտարի շահերը սպասարկող ապազգային իշխանական համակարգի դեմ իրական պայքարը կրում է ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաև բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, որ նշյալ հակահայկական համակարգի կողմից կազմակերպվող ու փաստացի վերահսկվող որևէ ընտրություն չի կարող հանգեցնել…
Մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը․ ՔՈ-ի հայտարարությունը
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ամփոփում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Հայտարարարությունում ասվում է․ «Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար։ Մեր գրանցած արդյունքը ընկալում ենք որպես մեր ծավալած գործունեության գնահատականը՝ իր դրական և բացասական իմաստներով։ Առաջիկա շրջափուլը հետևությունների և վերարժևորման, նոր մտքերի և գործելու շրջափուլ է լինելու։ Ընտրությունների արդյունքները…
Տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ. ԱԺԲ
Կիսագաղութային ռեժիմի տիրապետության պայմաններում տեղի ունեցած հերթական ընտրությունները որևէ էական չափանիշով չտարբերվեցին նախորդներից։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բևեռը: «Ժողովուրդը դեռևս չէր ապաքինել Հայաստանի ներկա և նախկին վարչախմբերի սպասարկմամբ կազմակերպված ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորված պատերազմի աղետալի վերքերը, երբ նույն դերակատարներն իրենց համախումբ և ծրագրավորված ջանքերով նրան կանգնեցրեցին վատի և վատթարի միջև պարտադրված ընտրության առջև։ Ըստ այդմ,…