քվեարկություն
Շվեդիայում խորհրդարանն անվստահություն հայտնեց երկրի վարչապետին
Խորհրդարանական ուժերից մեկի քննադատությունից հետո Շվեդիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել երկրի վարչապետ Ստեֆան Լևենին։ Այս մասին հայտնում է Radio Sweden-ը։ Նշվում է, որ անվստահությանը կողմ է քվեարկել 181 պատգամավոր, դեմ՝ 168 պատգամավոր։ Այսպիսով՝ Շվեդիայի վարչապետը մեկ շաբաթվա ընթացքում կամ պետք է հրաժարական տա կամ նշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
1-ից ավել անգամ կամ ուրիշի փոխարեն քվեարկելու 64 դեպք է գրանցվել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում և կենտրոնական մարմնում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ, հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ, ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշված 89 դեպքերից 64-ը՝ վերաբերում…
Մուկուչյանի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Ընտրությունների վերջնական արդյունքները․ ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասաց բոլոր 2008 ընտրատեղամասերից ստացված արդյունքները, ըստ որոնց՝ 53.92 տոկոսով հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների ու դաշինքների գրանցած ցուցանիշները ներկայացնում ենք ստորև․ «Արդար Հայաստան» կուսակցություն – 3912 ձայն կամ 0.31 տոկոս «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն – 19 647 ձայն կամ 1.54 տոկոս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 687 251 ձայն…
Հանրությունը տվեց բոլոր հարցերի պատասխանները․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդես է եկել ճեպազրույցով, որում պատասխանել է արտասահմանյան լրագրողների մի շարք հարցերի։ Նա նշել է, որ հանրությունը տվել է բոլոր հարցերի պատասխանները։ Հետընտրական բողոքի ցույցերի վերաբերյալ Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ դրանք չեն լինի։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է ընդունի ընտրությունների արդյունքները։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Ընտրությունների արդյունքները «Հայաստան» դաշինքին վստահություն չեն ներշնչում
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ: Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի…
Փաշինյանի ՔՊ-ն Մեղրիում հաղթել է Քոչարյանի «Հայաստան» դաշինքին
Հայաստանի Հանրապետությունը շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկը։ Այս պահի դրությամբ՝ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ շուրջ 58 տոկոսով։ Պարբերաբար հրապարակվում են նաև տվյալներ առանձին քաղաքներից։ ՔՊ անդամ Վահագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել Մեղրիում ձայների ամբողջական հաշվարկի վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների՝ ՔՊ-ն 3919 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 1830 ձայն։ Մնացած ուժերի…
642 ընտրատեղամասերի արդյունքով՝ ՔՊ-ն 3 անգամ շատ քվե է ստացել Քոչարյանի դաշինքից
Ընդհանուր 642 ընտրատեղամասերի հաշվարկով քվեները բաշխվել են հետևյալ կերպ (ներկայացնում ենք առաջատար հնգյակը)՝ Քաղաքացիական պայմանագիր – 148.358 ընտրող կամ 58.45 տոկոս Հայաստան դաշինք – 47.335 ձայն կամ 18.65 տոկոս Պատիվ ունեմ դաշինք – 13.734 ձայն կամ 5.41 տոկոս Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 12.528 ձայն կամ 4.94 տոկոս Հանրապետություն կուսակցություն – 6542 ձայն կամ 2.58 տոկոս…
Դատախազությունն ընթացք է տվել 319 հաղորդման և ահազանգի
ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մոնիթորինգի միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Նշված ժամանակահատվածում, մասնավորապես, ընթացք է տրվել…
Ժամը 17-ի դրությամբ՝ ընտրողների թիվը մոտենում է 1 միլիոնին
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների տվյալները՝ Երևան – 344.868 – 40.15 % Արագածոտն – 44.511 – 37.89 % Արարատ – 83.766 – 37.5 % Արմավիր – 75.035 – 31.82 % Գեղարքունիք – 70.836 – 37.38 % Լոռի – 87.310 – 37.38 % Կոտայք – 93.828 – 38.77 % Շիրակ – 73.171 – 32.28 %…
Վանեցյանը քվեարկեց՝ առանց հերթ կանգնելու
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկել է՝ առանց հերթ կանգնելու։ Այս մասին տեղեկանում ենք Radar Armenia-ում հրապարակված տեսանյութից։ Երբ հերթի մեջ կանգնած մարդկանցից մեկը նկատում է, որ հերթում հղի կանայք կան ու տարեցներ, Վանեցյանը պատասխանում է, որ ինքը ներողություն է խնդրում, հետո էլ ասում է, որ խնդրել է՝ իրեն թույլ են տվել, այնուհետև՝…
Ոստիկանությունը 21 հաղորդում է ստացել
Քվեարկության օրը, ժամը 12:00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել…
Ժամը 11-ի դրությամբ՝ այս ընտրություններին մասնակցողների թիվը շուրջ 100 հազարով ավել է 2018-ին մասնակցողների թվից
ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է ընտրությունների ընթացքին։ Նրա խոսքով՝ ժամը 11:00-ի դրությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների 12,2 տոկոսը կամ 316291 քաղաքացի։ Հետաքրքրական է, որ այս ընտրություններին՝ ժամը 11-ի դրությամբ մասնակցողների թիվը շուրջ 3,5 տոկոսով ավելի է նախորդ՝ 2018 թվականի ընտրությունների նույն ժամանակահատվածում…
Հանուն ժողովրդի ապագայի․ Նիկոլ Փաշինյանը քվեարկել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քվեարկել է։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութից։ Դրան կից գրված է․ «Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի, հանուն Հայաստանի զարգացման»։
Կոնկրետ ընտրատեղամասերում քվեարկության ուղղորդում է տեղի ունենում․ Radar Armenia
7/55 և 7/56 ընտրատեղամասերում տեղի է ունենում քվեարկության ուղղորդում։ Այս մասին գրում է Radar Armenia Telegram-յան ալիքը, նշելով, որ դրա վերաբերյալ ահազանգել է ալիքի հետևորդը։ Նշվում է, որ չնայած կան գրանցված 26 համարներով քվեաթերթիկներ (փաստացի 25), ըստ հերթականության քվեաթերթիկները տրամադրելիս առաջինը դրվում է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը։ Տեղամասում ընտրական հանձնաժողովի անդամ են նախկին ՀՀԿ պատգամավոր Կորյուն…