քրգործ
ԲՀԿ-ական Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է ոստիկանություն
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք, նրա դեմ հարուցվել է քրեակաան գործ։ Այս մասին Աշոտ Անդրեասյանն Facebook-ի իր էջում գրել է․ «Հրավիրվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք։ Հավանաբար Հունիսի 14-ին իմ նախընտրական շտաբ ներխուժած նիկոլական թափթփուկներին նեղացնելու, դուրս շպրտելու և համարժեք պատասխան տալու համար հարուցված քրեական գործով է։ Հանդիսանալով ԲՀԿ ընտրացուցակով…
«Բաղնիք» հաստատության ադմինիստատորը նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակչուհին, «Բաղնիք» կոչվող հաստատությունում որպես ադմինիստրատոր աշխատելու ընթացքում, ուղղակի դիտավորությամբ, նշված հանրային հաստատությունն օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել…
Արջի քոթոթի սպանության առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Այս մասին ասվում է ՀՀ Շրջակա միջավայրի ֆեյսբուքյան գրառման մեջ: Արձագանքելով Արմավիրի մարզում արջի քոթոթ սպանելու դեպքին՝ նախարարությունից տեղեկացնում են. «Newspress.am կայքն ահազանգել է Արմավիրի մարզում գորշ արջի…
Կրակոցներ Դիլիջանում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 19-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 6 բնակիչ, ովքեր մեկ օրով հանգստանալու նպատակով գնացել էին Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում գործող հյուրատուն, բակի տաղավարում խնջույք են կազմակերպել: Նույն օրը` երեկոյան, նույն…
Սյունիքում ճանապարհ փակելու դեպքով բերման է ենթարկվել 8 անձ․ մեկը ձերբակալվել է
Մայիսի 14-ին, ժամը 15։30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ժամը 17։47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական…
Սիմոն Մարտիրոսյանի շահերը կպաշտպանեն 2 փաստաբաններ
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սուրեն Մարտիրոսյանի մասնակցությամբ մահվան ելքով վրաերթի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, նրա պաշտպանությունը ստանձնել են փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանն ու Ռուբեն Բալոյանը։ Այս մասին տեղեկանում ենք Ասլանյանի Facebook-ի էջում կատարված գրառումից։ Նա գրել է, որ ինքն ու Բալոյանը խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։ «Այս…
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսումների գործը կարճվել է
NEWS.am-ի հարցին ի պատասխան` ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Նա հավելել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին…
Արցախի մի շարք համայնքապետերի նկատմամբ քրգործ են հարուցվել
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշմումների պահանջներին համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը շահառու քաղաքացիների ճշգրտված…
Կին ներկայացած տղամարդը Odnoklassniki-ով գումար է շորթել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական կայքի օգտատիրոջից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, Հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդը, «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում…
Ոստիկանը քրգործով վկայից կաշառք է պահանջել ու բռնվել ստանալու պահին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություների հետ, ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մ.Ե-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, ունենալով ոստիկանության մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, պաշտոնից բխող հեղինակությունն ու…
Միջդիրքային տարածքում երկու պայմանագրային զինծառայողների կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրործ
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի երկու շարքային պայմանագրային զինծառայողների հետ միջդիրքային տարածքում մարտի 21-ին կապն ընդհատվել էր, եղանակային ծանր պայմաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նրանք հայտնաբերվել էին մարտի 22-ին: Նրանցից մեկի կյանքը, ցավոք, փրկել չէր հաջողվել, մյուսը, որի վիճակը գնահատվում է ծանր, անհրաժեշտ բուժօգնությունն է ստանում Կենտրոնական զինվորական…
ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դեպքեր․ ձերբակալվել է 9 անձ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի…
Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրգործը ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանըից տեղեկանում ենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննության ավարտ և ուղարկել դատախազություն, որտեղ և մեղադրանքը հաստատվել է: Քրեական գործի հարուցման հիմք էր հանդիսացել «Հայրենիքի…















