Քրեակատարողական համակարգ
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) վերջին հայտարարությունը, որը վերաբերում է 20-օրյա հացադուլի արդյունքում կալանավորի մահվան դեպքին, կարևոր հարցեր է բարձրացնում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում համակարգային պատասխանատվության և թափանցիկության վերաբերյալ։ Հայտարարությունը, որը տարածվեց միայն մահվան դեպքից հետո, ընդգծում է ազատությունից զրկված անձանց իրավունքների և բարեկեցության պաշտպանությանը ուղղված մեխանիզմների էական բացթողումները։ Սակայն տվյալ կալանավորի ինքնության, նրա գործողությունների դրդապատճառների և…
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում փոխնախարար Գալյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին միջոցառման կազմակերպման…
Երևանում հոկտեմբերի 21-ին կայացել է Քրեակատարողական ծառայության 100-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը: Վերջինին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ գլխավոր հարկադիր…
Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտոնավարման դադարեցման մասին: «Հարգելի´ հայրենակիցներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության…