Քրիստիան Էրիկսեն

  • Էրիկսենի գործակալը հայտնել է` ինչպես է նրա ինքնազգացողությունը

    Էրիկսենի գործակալը հայտնել է` ինչպես է նրա ինքնազգացողությունը

    Քրիստիան Էրիկսենի գործակալ Մարտին Շութցը հայտնել է, թե ինչ վիճակում է գտնվում ֆուտբոլիստը: «Քրիստիան Էրիկսենը շնչում է և կարող է խոսել: Նա գիտակից վիճակում է գտնվում»,- մեջբերում Շութցին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Եվրոպայի առաջնության B խմբի շրջանակում Դանիայի և Ֆինլանդիայի միջև հանդիպումը դադարեցվել է բժշկական հրատապ օգնության պատճառով: Հիշեցնենք, որ խաղի ընթացքում դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը…

  • Դանիացի Քրիստիան Էրիկսենի առողջականը կայունացել է. UEFA

    Դանիացի Քրիստիան Էրիկսենի առողջականը կայունացել է. UEFA

    Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող Եվրոպայի առաջնության Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ընթացքում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսոնը անսպասելի ընկել է: Բժիշկները միջամտության են հասել և վերակենդանացնող միջոցառումներ են ձեռք առել: UEFA twitter-ի էջով հաղորդել են, որ նրա առողջական վիճակը գտնվում է կայուն վիճակում: Խաղի հետաձգման մասին դեռ կհայտարարվի՝ կախված UEFA-ի որոշումից: Ըստ նախնական տեղեկությունների, Էրիկսենն ունեցել է սրտի…

  • Դանիա Ֆինլանդիա խաղին ֆուտբոլիստն ընկել է. նրան վերակենդանացնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Դանիա Ֆինլանդիա խաղին ֆուտբոլիստն ընկել է. նրան վերակենդանացնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Եվրոպայի առաջնության խաղերն են։ Հանդիպել էին Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականները։ Առաջին խաղակեսին Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենն ընկել է։ Բժիշկները վրա են հասել և փորձել են արհեստական շնչառության և այլ բժշկական միջամտություններով վերակենդանացնել։ Դեռևս անհայտ է նրա վիճակը և թե ինչ տեղի կունենա հանդիպման հետ։

  • Էրիկսենը բնավորություն ունի, և նա բարձրացրեց մեր թիմի խաղամակարդակը․ Կոնտե

    Էրիկսենը բնավորություն ունի, և նա բարձրացրեց մեր թիմի խաղամակարդակը․ Կոնտե

    «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի նորեկ Քրիստիան Էրիկսենի դեբյուտի մասին։ Նա խաղադաշտ դուրս եկավ «Ֆիորենտինայի» դեմ խաղում՝ 66-րդ րոպեին։ «Մենք չէինք պատրաստվում այդքան շուտ խաղադաշտ դուրս բերել Էրիկսենին, քանի որ նա երեկ է միայն մեզ հետ անցկացրել առաջին մարզումը: Էրիկսենը բնավորություն ունի, և նա բարձրացրեց մեր թիմի խաղամակարդակը: Բայց ես հույս ունեմ,…

  • Էրիկսենը մեկնել է Միլան

    Էրիկսենը մեկնել է Միլան

    «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը մեկնել է Միլան։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նշվում է, որ Էրիքսենը բուժզննում պետք է անցնում «Ինտերում»։ Christian Eriksen has just landed in Milano. He’ll sign as new Inter player. 🇩🇰🛬 #Eriksen #THFC #Inter pic.twitter.com/Mk8B2JTcPU — Fabrizio Romano (@FabrizioRomano) January 27, 2020

  • Բարսելոնայի կիսապաշտպանը ՝ Տոտենհեմի տրանսֆերային նպատակ. Sky Sports

    Բարսելոնայի կիսապաշտպանը ՝ Տոտենհեմի տրանսֆերային նպատակ. Sky Sports

    «Տոտենհեմի» նոր տրանսֆերային նպատակն է «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան: «Տոտենհեմը» Ալենյային դիտարկում է որպես Քրիստիան Էրիկսենին փոխարինող: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։ 21-ամյա իսպանցու հրաժարագինը 75 միլիոն եվրո է: Համաձայն պարբերականի փոխանցած տվյալների ՝ «Տոտենհեմը» պատրաստակամ է վճարել պահանջվող գումարը: Լա լիգայի ընթացիկ առաջնությունում«կապտանռնագույնների»-ի սանը ընդամենը 1 խաղի է մասնակցել:

  • Էրիկսենի համար պայքարին միացավ նաև ՊՍԺ-ն. Daily Mail

    Էրիկսենի համար պայքարին միացավ նաև ՊՍԺ-ն. Daily Mail

    «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտնվել է հերթական ակումբի հետաքրքրության ոլորտում: «Ռեալից», «Բավարիայից» և «Յուվենտուսից» բացի 27-ամյա դանիացուն ցանկանում է ձեռք բերել նաև ֆրանսիական ՊՍԺ-ն: Փարիզցիները մտադիր են Էրիկսենին գնել մրցաշրջանի ավարտից հետո, երբ նա ազատ գործակալ կդառնա։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ընդ որում, ՊՍԺ-ն պատրաստ է ամռանը հրաժեշտ տալ կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին և…

  • Էրիկսենը հունվարին կտեղափոխվի Ռեալ

    Էրիկսենը հունվարին կտեղափոխվի Ռեալ

    Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով։ Արդեն այս հունվարին «արքայական» ակումբը կփորձի ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին։ «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին համաձայն է ձմռանը բաժանվել Էրիկսենից, քանի որ հաջորդ ամռանն կարող է անվճար կորցնել նրան: Դանիացի ֆուտբոլիստը չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը «Տոտենհեմի» հետ: Ամռանը այս տրանսֆերը հավանություն չէր…

  • Տոտենհեմի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ կարող են ձմռանը փոխել իրենց ակումբային գրանցումները

    Տոտենհեմի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ կարող են ձմռանը փոխել իրենց ակումբային գրանցումները

    «Տոտենհեմը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է բաժանվել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստից: Այս մասին հաղորդում է The Times-ը: Աղբյուրի փոխանցմամբ, հունվարին լոնդոնյան թիմի ղեկավարությունը կարող է վաճառել պաշտպաններ Սերժ Օրյեին ու Դենի Ռոուզին, կիսապաշտպաններ Էրիկ Դայերին, Քրիստիան Էրիկսենին և Վիկտոր Վանյամային: Նման ցանկություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, որը գոհ չի մնալ…

  • Հնարավոր է Ռեալը հունվարին նախնական պայմանագիր կնքի Էրիկսենի հետ. The Mirror

    Հնարավոր է Ռեալը հունվարին նախնական պայմանագիր կնքի Էրիկսենի հետ. The Mirror

    «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ «Ռեալի» ղեկավարությունը 2020 թվականի հունվարին մտադիր է նախնական պայմանագիր կնքել։ Այս տեղեկությունը հաղորդում է The Mirror-ը: Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառն ու հունվարի 1-ից սկսած նա կարող է այլ ակումբների հետ համաձայնության գալ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 27-ամյա կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն…

  • Էրիկսենը Տոտենհեմի հետ նոր պայմանագիր չի կնքում. ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել Ռեալ

    Էրիկսենը Տոտենհեմի հետ նոր պայմանագիր չի կնքում. ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել Ռեալ

    Քրիստիան Էրիկսենը, կարծես թե,  չի ցանկանում շարունակել իր կարիերան որպես Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստ։ Դանիացի ֆուտբոլիստը մերժում է «Տոտենհեմի» նոր պայմանագրի հետ կապված բոլոր առաջարկները։ Ամենայն հավանականությամբ Էրիկսենը սպասում է Մադրիդի «Ռեալի» առաջարկին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ «Արքայական» ակումբը հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ձեռք բերել 27-ամյա կիսապաշտպանին։ Ամռանը «Տոտենհեմը» թույլ չտվեց Էրիկսենին…

  • Կենտրոնացե՛ք խաղի վրա կամ հեռացե՛ք. Պոչետինոն Տոտենհեմի ֆուտբոլիստներին

    Կենտրոնացե՛ք խաղի վրա կամ հեռացե՛ք. Պոչետինոն Տոտենհեմի ֆուտբոլիստներին

    «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է  թիմում տիրող իրավիճակի մասին: «Կարծում եմ՝ բոլորն էլ կհամաձայնեն, որ «Տոտենհեմի» շուրջ միշտ ավելի շատ խոսակցություններ են լինում, քան մյուս ակումբների: Մեկ ամիս անց լուրերը կվերսկսվեն, քանի որ թիմում իրավիճակը նպաստում է դրան: Հիմա թիմի կազմում ամեն ինչ կարգին է։ Վիկտոր Վանյաման ու Քրիստիան Էրիկսենը իմ ծրագրերում են։…

  • Յուվենտուսի ու Տոտենհեմի միջև աստղային փոխանակություն է սպասվում

    Յուվենտուսի ու Տոտենհեմի միջև աստղային փոխանակություն է սպասվում

    Իտալական «Յուվենտուսը» և Լոնդոնի «Տոտենհեմը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը: Թուրինյան ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Լոնդոն, իսկ հակառակ ուղղությամբ կմեկնի դանիացի կիսապաշտպան Քրիստիան էրիկսենը։ «Տոտենհեմը» ջանք չի խնայում /վերջինիս իր ակումբում պահելու համար: Հիշեցնենք, որ Դիբալան կարող էր Անգլիա տեղափոխվել դեռևս ամռանը, սակայն կողմերը համաձայնության չհասան:

  • Պոչետինոն անդրադարձել է Տոտենհեմի վնասվացք ստացած ֆուտբոլիստներին և Էրիկսենին

    Պոչետինոն անդրադարձել է Տոտենհեմի վնասվացք ստացած ֆուտբոլիստներին և Էրիկսենին

    «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների և Քրիստիան Էրիկսենի մասին. «Էրիկսենը շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար: Նա երջանիկ է Լոնդոնում, չնայած ունի իր նպատակները: Միշտ ասում եմ, որ նրա տրամադրվածությունը շատ ճիշտ է»: Խոսելով վնասվածքների մասին, Պոչետինոն նշել է, որ Նդոմբելեի և Սեսենյոնի վիճակը մտածելու տեղիք է տալիս, սակայն պետք…

  • Էրիկսենը Ռեալի թե՞ Յուվենտուսի ֆուտբոլիստ. կիսապաշտպանը դեռ չի ընտրել իր ապագա ակումբը

    Էրիկսենը Ռեալի թե՞ Յուվենտուսի ֆուտբոլիստ. կիսապաշտպանը դեռ չի ընտրել իր ապագա ակումբը

    Մադրիդի «Ռեալը» մոտ է դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին ձեռք բերելուն: Այս մասին հաղորդում է AS  պարբերականը։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»: Էրիկսենի պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականին։ Ֆուտբոլիստը կարող է ցանկացած ակումբի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել: