օգտատերեր

  • Facebook-ը քննում է օգտատերերի տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը

    Facebook-ը քննում է օգտատերերի տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը

    Facebook-ը քննում է ավելի քան 267 մլն օգտատերերի անձնական տվյալների բազայից համացանց արտահոսքի մասին տեղեկությունը։ Տվյալների բազան բեռնման համար հասանելի է եղել անցյալ շաբաթ հաքերային առցանց ֆորումում: «Մենք այս խնդիրն ուսումնասիրում ենք, բայց ենթադրում ենք, որ այդ տեղեկությունն, ամենայն հավանականությամբ, ստացվել է մինչև փոփոխությունները, որոնք մենք կատարել ենք վերջին մի քանի տարիներին, որ ավելի լավ…

  • Օգտատերերը հայտնում են Facebook-ում և Instagram-ում եղած խափանումների մասին

    Օգտատերերը հայտնում են Facebook-ում և Instagram-ում եղած խափանումների մասին

    Ամբողջ աշխարհում խափանումներ են եղել Facebook-ի և Instagram-ի աշխատանքներում: Այս մասին հաղորդում է Downdetector ծառայությունը, որը հետևում է հանրաճանաչ համացանցային ռեսուրսների կայունությանը։ Թերություններ են եղել նաև Facebook-ի հավելված Messenger-ի աշխատանքում: Մյուս սոցցանցերի խափանումներից ավելի հաճախ գանգատվում են օգտատերերը ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բրազիլիայից: Ինչպես փոխանցում է Downdetector-ը, Ռուսաստանի օգտատերերը նշված ծառայությունների աշխատանքի հետ կապված…

  • SMS-ների միջոցով թվիթ անելը ժամանակավորապես կարգելափակվի

    SMS-ների միջոցով թվիթ անելը ժամանակավորապես կարգելափակվի

    Twitter-ը ժամանակավորապես անջատել է գործառույթը, որը հնարավորություն էր տալիս օգտատերերին գրառումներ կատարել SMS-ների միջոցով ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс-ը, հաղորդում է սոցիալական ցանցի մամուլի ծառայությունը: «Մենք ժամանակավորապես անջատում ենք SMS տեքստային հաղորդագրությունների միջոցով թվիթներ զետեղելու հնարավորությունը՝ օգտահաշիվները պաշտպանելու համար: Մենք այդ քայլը ձեռնարկում ենք այն խոցելիությունների պատճառով, որոնք պետք է վերացվեն շարժական գործարկուների…

  • Ստոր անհավատներ. թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը

    Ստոր անհավատներ. թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը

    Համացանցի թուրքական տիրույթի ազգայնական հատվածում լայն արձագանք է ստացել Թուրքիայի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական հրթիռակոծությունները Սիրիայի Իդլիբ նահանգում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Լավրովն ասել էր, որ պաշտոնական Մոսկվան վաղուց էր Անկարային զգուշացրել Սիրիայի Իդլիբ նահանգը ռմբակոծելու մասին: Նաև նշել էր, որ թուրք զինվորների ներկայությունն Իդլիբում այդպես էլ չօգնեց ահաբեկիչների…

  • ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը

    ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը

    Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը: «Սույն թվականի օգոստոսի 22-ին ֆեյսբուքյան օգտատեր ոմն Հայկ Գրիգորյան, որը ներկայանում է որպես «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ, իր էջում գրել է. «Օգոստոսի 20-ին ինձ զանգում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) մի աշխատակից ու ասում, որ ՀՀ ԱԱԾ ու Քննչական մարմիններն ինձ հարցաքննելու…

  • Ղազախստանում ներդրվում է կիբերանվտանգության նոր ծրագիր

    Ղազախստանում ներդրվում է կիբերանվտանգության նոր ծրագիր

    Ղազախստանի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ այսօր կավարտի կիբերանվտանգության նոր ծրագրի փորձարկումը: Ծրագրի քննադատները պնդում են, որ դրա միջոցով պետությունը հնարավորություն կստանա հետևել օգտատերերի գործունեությանը համացանցում, մինչդեռ Ազգային անվտանգության կոմիտեի երեկվա հայտարարությունում ասվում է, թե ծրագրի փորձարկումը մայրաքաղաք Նուր-Սուլթանում ստեղծել է անվտանգ համակարգ կիբերհարձակումներից պաշտպանվելու համար։ Ըստ հայտարարության՝ անվտանգության ծառայությունը այդ համակարգն օգտագործելու է կիբերհարձակումների…

  • Apple-ը գաղտնալսում է օգտատերերին

    Apple-ը գաղտնալսում է օգտատերերին

    Apple կորպորացիան աշխատակիցների է վարձակալում, որոնք գաղտնալսում են օգտատերերի անձնական խոսակցությունները: Այս մասին հաղորդում է El Pais-ը: Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ ընկերությունը Իսպանիայում աշխատակիցներ ունի, որոնք գաղտալսում են տարբեր լեզուներով ձայնագրությունները՝ ներառյալ ֆրանսերեն և գերմաներեն: Աղբյուրների փոխանցմամբ՝ դա արվում է Siri ձայնային օգնականի ծրագրային ապահովման միջոցով: Այնուամենայնիվ, պարբերականի տվյալներով, վերլծուվում են ոչ միայն Siri-ի տվյալները, այլև…

  • Microsoft-ը մտադիր է փոխել օգտատերերի հետ համաձայնագիրը

    Microsoft-ը մտադիր է փոխել օգտատերերի հետ համաձայնագիրը

    Ամերիկյան Microsoft կորպորացիան մտադիր է փոխել օգտատերերի հետ համաձայնագիրը, որում կհայտնվի նոր կանոն չօգտագործվող օգտահաշվի համար։Այս մասին գրված է կորպորացիայի պաշտոնական կայքում։ Հայտնի է դարձել, որ Microsoft ընկերությունը որոշում է կայացրել փոխել օգտատիրական համաձայնագրի պայմանները։ Նոր կանոններով՝ օգտատիրոջ աքաունթը կհանվի այն ժամանակ, երբ դրանում ավելի քան երկու տարի ակտիվություն չնկատվի։ Հին պայմանները ենթադրում էին այն…

  • Microsoft-ի ստեղնաշարերի վրա նոր կոճակ կհայտնվի

    Microsoft-ի ստեղնաշարերի վրա նոր կոճակ կհայտնվի

    Microsoft ընկերությունը դիտարկում է իր ստեղնաշարերի վրա նոր կոճակի՝ Office-ի հայտնվելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է The Verge-ը։ Կոճակի հետ համադրությունները նոր հնարավորություններ կտան օգտատերերին, ներառյալ փաստաթղթերի և ֆայլերի արագ փոխանակումը Office-ում։ Ենթադրվում է, որ նոր ստեղնը կփոխարինի Microsoft կոճակին աջ կողմում կամ մենյու կոճակին հատկացված տեղում։ Ստեղնաշարի փոփոխությունները կկատարվեն առաջին անգամ 1994 թվականից ի…

  • Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը

    Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը

    Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը, իսկ ցանցում անցկացված ժամանակն աճել է մինչև 6.3 ժամ: Մեկ քառորդ դարի ընթացքում համացանցում հայտնվել է 3.8 մլրդ մարդ: Նրանց մեծամասնությունն ապրում է Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում: Այդպիսի տվյալները նշված են Bond Capital հիմնադրամի հիմնադիր Մերի Միքերի ամենամյա վերլուծական ամփոփագրում: Մերի Միքերի տվյալերի համաձայն՝ 2018…

  • Միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսք է եղել Instagram-ից

    Միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսք է եղել Instagram-ից

    Amazon Web Services ամպային պլատֆորմում Instagram-ի ավելի քան 49 մլն օգտատերերի անձնական տվյալներ են արտահոսել։ Այս մասին հաղորդում է TechCrunch-ը: Տվյալների թվում են նաև էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարն ու գովազդի գնի մասին տվյալները: Տվյալների բազայում յուրաքանչյուր գրառումը պարունակել է յուրաքանչյուր հաշվի արժեքը՝ հետևորդների թվի, լսարանի ներգրավվման, լայքերի թվի և հետևորդների հրապարակումների թվի հիման վրա: Համացանցում այդ…

  • ԱՄՆ-ն կստեղծի օգտատերերի գրառումների արխիվ

    ԱՄՆ-ն կստեղծի օգտատերերի գրառումների արխիվ

    Միացյալ Նահանգները պատրաստվում է ստեղծել արխիվ, որը կներառի 350 միլիարդ օգտատիրոջ սոցիալական ցանցերում ունեցած գրությունները: Այս մասին հայտարարել է երկրի ռազմածովային հետազոտության նախարարությունը: Ըստ տեղեկության` նման արխիվի ստեղծման համար Վաշինգտոնը պատրաստ է 38.5 միլիոն դոլար ծախսել: Այդ արխիվը կներառի աշխարհի 100 երկրի առնվազն 200 միլիոն հատուկ օգտատերերի մեկնաբանություններ: Արխիվում նշվելու է օգտատիրոջ անունը և հրապարակման…

  • Apple-ը սկսել է սեփական բանկային քարտերի տրամադրումը

    Apple-ը սկսել է սեփական բանկային քարտերի տրամադրումը

    Apple ընկերությունը սկսել է սեփական բանկային քարտեր տրամադրել՝ թվիթերյան իր էջում գրել է բլոգեր Բեն Գեսկինը։ Մարտի վերջին Apple-ի ղեկավար Թիմ Կուկը և փոխնախագահ Ռաու Ջենիֆեր Բեյլին ներկայացրել են վիրտուալ վճարային Apple Card-ը։ Շնորհանդեսը անցկացվում է Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի թատրոնում։ Օգտատերն այն կարող է պատվիրել Apple Pay-ի միջոցով։ Քարտի տիրոջը միշտ հասանելի կլինի այն տեղեկատվությունը,…

  • ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել քննել Apple-ի դեմ օգտատերերի հայցը

    ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել քննել Apple-ի դեմ օգտատերերի հայցը

    ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել քննել Apple-ի դեմ՝ App Store հավելվածների խանութի պատճառով հակամենաշնորհային օրենսդրության հնարավոր խախտման վերաբերյալ օգտատերերի հայցը։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Երբ հայտնի է դարձել ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման մասին, Apple-ի բաժնետոմսերի գինը մոտ 5 տոկոսով նվազել է: Bloomberg գործակալությունը Apple-ի բաժնետոմսերի գնանկումը կապում է ոչ միայն հայցին ընթացք տալու…

  • Հրաձգություն ԱՄՆ-ի սինագոգներից մեկի մոտ․ կան վիրավորներ

    Հրաձգություն ԱՄՆ-ի սինագոգներից մեկի մոտ․ կան վիրավորներ

    ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո շրջանի Պովեյ քաղաքի սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ կան վիրավորներ, սակայն նրանց թիվը չի հստակեցվում։ Fox News-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է մեկ տղամարդ։ Տեղի ունեցածից կարճ ժամանակ առաջ աջ արմատական կայքերից մեկում JohnTEarnest անունով օգտատիրոջ կողմից հրապարակվել է հակասեմական բնույթի նամակ։ Նրա անունը համընկնում է 19-ամյա կասկածյալ…