օգտատերեր
Ոստիկանությունը պարգևավճարների մասին պարզաբանում է տարածել
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է սոցցանցում արված գրառումներից մեկին, որ վերաբերել է ոստիկանության համակարգում աշխատողներին տրվող պարգևավճարներին: «Սոցցանցում օգտատերերից մեկը, հղում անելով ոստիկանությունում ծառայող ընկերոջը, ոստիկաններին տրվող պարգևավճարների մասին տեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախկինում համակարգում պարգևավճարները եղել են աշխատավարձի հարյուր տոկոսի չափով: Սա չի համապատասխանում իրականությանը և բացարձակ ապատեղեկատվությոն է: Ոստիկանությունում վերջին տասնամյակներում երբեք կայուն…
Facebook-ը կսահմանափակի հավելվածների հարցումների անցկացման աշխատանքը
Facebook-ի աշխատակազմը սահմանափակումներ է մտցնում հավելվածների աշխատանքի համար, որոնք նախատեսված են օգտատիրոջ անձի մասին տեղեկություն ստանալու համար։ Նշվում է, որ սահմանափակումը մտցվել է ծրագրային ապահովման մշակողների համար, որոնք համագործակցում են Facebook-ի հետ։ Նոր նորմերի համաձայն՝ հավելվածները «կարող են թույլտվություն չստանալ» սոցցանցում գործելու համար։ Facebook-ի ներկայացուցիչը հեռուստաալիքին ասել է, որ նշված հավելվածը լիովին չի արգելվի։ Բայց…
ԱՄՆ-ում Facebook-ի դեմ հետաքննություն են սկսել
Նյու Յորքը հետաքննություն է սկսում Facebook ընկերության դեմ՝ կապված սոցցանցի օգտատերերի էլեկտրոնային հասցեների շփումների տվյալների չարտոնված հավաքման հետ, հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսը: «Մենք հետաքննություն ենք սկսում՝ կապված նրանց օգտատերերի էլեկտրոնային հասցեների 1,5 մլն շփումների տվյալների չարտոնված հավաքման հետ»,- նշել է նա Twitter-ում: Նա հավելել է, որ Facebook-ի հայտարարության համաձայն՝ այդ տվյալները հավաքվել…
Instagram-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառերը ծածկագրված չեն եղել. Facebook
Facebook ընկերությունը անվտանգ պահպանել է Instagram սոցիալական ցանցի միլիոնավոր օգտատերերի չծածկագրված գաղտնաբառերը, ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ընկերությունում խոստովանել են, որ Instagram-ում հայտնաբերել են միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր ընթեռնելի ձևաչափում: Facebook-ը խոստացել է տեղեկացնել սոցցանցերից օգտվող բոլոր օգտատերերին, որոնց գաղտնաբառերը ծածկագրված չեն եղել: «Մեր հետաքննության համաձայն՝ ընկերության աշխատակիցները չեն օգտագործել այդ գաղտնաբառերը»,- ասված է ընկերության…
WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել
WhatsApp մեսենջերի մշակողները նոր գործառույթ են թեստավորում, որը թույլ է տալիս որոշել պատկերների իսկությունը: Օգտատերերից մեկը 2.19.73 թարմացման մեջ նկատել է «նկարով որոնելու» հնարավորություն: Նոր գործառույթի շնորհիվ հնարավոր կլինի պատկերը բեռնել Google և ստուգել՝ այն մոնտաժված չէ արդյոք, ինչպես նաև գտնել նման նկարներ: Գործառույթն առայժմ հասանելի չէ: Ընկերությունից մեկնաբանություններ չեն տվել:
ՀՀ-ում 2018 թվականին օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների
Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը կամ 47․78%-ը 2018 թվականին ենթարկվել է տեղային սպառնալիքների, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 43․92%։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից: Ադրբեջանում նման տեղային գրոհների 2018 թվականին ենթարկվել է օգտատերերի համակարգիչների կեսից ավելին կամ 50․08%-ն, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դրանց բաժինը կազմել է 46․97%,…
YouTube-ից կարող է հեռացվել «դիսլայքի» կոճակը
Տեսանյութերի հրապարակման YouTube կայքի մասնագետները տարբերակներ են դիտարկում «Դիսլայք» կոճակը հեռացնելու վերաբերյալ: Նրանց նպատակն է կոճակի հեռացումով հասնել նրան, որ չարամիտներն այլևս չկարողանան նպատակադրված գցել տեսանյութերի վարկանիշները՝ օգտվելով այդ կոճակը չարաշահելու հնարավորությունից: Այս մասին իր ամենաթարմ տեսաուղերձում հայտնել է կայքի ծրագրերի ղեկավար Թոմ Լեունգը: Նա նշել է, որ քննարկվում է մի քանի տարբերակ, և կոճակն…
Facebook-ից դուրս գալը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում. գիտնականներ
Նյու Յորքի Սթենֆորդի համալսարանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Facebook-ի օգտատերերը, որոնք ջնջել են իրենց ակաունտները, ավելի երջանիկ են եղել, կյանքից ավելի բավարարված և ավելի քիչ են հակված եղել անհանգստության, ընկճախտի կամ մենակության զգացողության, գրում է Engadget-ը: Փորձարկմանը մասնակցելուց հետո նրանք ավելի քիչ են օգտվել սոցիալական այլ ցանցերից և ավելի հազվադեպ Facebook-ից: Նրանք, ովքեր…
YouTube-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են փետրվարի 1-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին, ինչը վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։ Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երևանի ժամանակով ժամը 05:38-ին: Ավելի հաճախ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսանյութերի հաղորդման հետ կապված խնդիրներից, 28 տոկոսը դժգոհել է կայքի…
Ցուկերբերգը հերքում է Facebook-ի օգտատերերի տվյալները վաճառելու մասին լուրերը
Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հերքել է ընկերության կողմից սոցիալական ցանցի օգտատերերի տվյալների վաճառքի մասին լուրերը: «Մենք օգտատերերի տվյալները չենք վաճառում, թեև լրատվամիջոցները հաճախ են հաղորդում, թե մենք դա անում ենք: Իրականում, օգտատերերի վերաբերյալ տեղեկատվության վաճառքը կհակասեր մեր գործարար շահերին, քանի որ դա կկրճատեր գովազդատուների համար մեր ծառայության բացառիկ արժեքը», – գրել է նա…
Թբիլիսիում գազի սակագինը կնվազի
Թբիլիսիում «Ղազտրանսգազ-Թբիլիսի» օգտատերերի համար գազի սակագինը նվազել է 0,014 թեթրիով: Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հունվարի մեկից: Այս հարցի վերաբերյալ որոշումն ընդունել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովը: Գործող սակագինը մեկ խորանարդ մետրի համար կազմում է 46,153 թեթրի, իսկ հունվարի մեկից այն կկազմի 46,139 թեթրի: Հանձնաժողովի հայտարարությամբ գազի սակագնի փոքր չափով նվազեցումը կապված է…
Ցանցահենները կոտրել են Ֆրանսիայի ԱԳՆ-ի տվյալների բազան
Ցանցահենները կոտրել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կայքը՝ գողանալով անձնական տվյալներ, որոնք գտնվում էին Ariane պլատֆորմումց, որտեղ պահվում է տեղեկատվություն արտասահմանյան ուղևորությունների գրանցման մասին: Այս մասին հայտնում է France Info-ն: «Կայքը կոտրելու հետևանքով գողացվել են որոշ անհատական տվյալներ, որոնք փոխանցվել էին Եվրոպայի նախարարությանը և ԱԳՆ-ին», – հաղորդում են Ariane-ից: Նշվում է, որ գողացված տվյալների թվում էին…
Հայաստանն աշխարհում 5-րդն է համացանցից գրոհի ենթարկվածների թվով
Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս մասին տեղեկացնում է itel.am-ը: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը: Հայաստանի հարեւաններից առաջին 20 երկրների շարքում է Ադրբեջանը (8-րդ տեղ, 26,67%)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։ 2018թ. երկրորդ եռամսյակում…