Ֆաբիո Կապելո
Ատալանտան իտալական Լիվերպուլն է․ Կապելո
Հռչակավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է «Ատալանտայի» ու թիմը գլխավորող Ջանպիերո Գասպերինիի մասին։ «Իտալացի մարզիչներն այժմ ավելի հարձակվողական և ագրեսիվ ֆուտբոլ են դավանում: Գասպերինիի թիմը միշտ փորձում է առաջ շարժվել, ինչը նրանց խաղն ավելի գրավիչ է դարձնում: «Ատալանտան» իտալական «Լիվերպուլն» է: Սա շատ հետաքրքիր նախագիծ է», – Կապելոյի խոսքերը փոխանցում է Sky-ը:
Ես հանեցի ուրախությունը Իբրահիմովիչի խաղից․ Կապելո
Հայտնի ֆուտբոլային մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին։ «Նա հպարտ և նպատակասլաց տղա էր, ով հասկանում էր, երբ նրան խորհուրդ էին տալիս, թե ինչպես ավելի լավը դառնալ: Ես ասացի նրան. «Այաքսում» խաղալը բավական է: Ես ուզում էի, որ նա ավելի քիչ հետաքրքրված լիներ խաղի գեղագիտական կողմով և ավելի արդյունավետ գործեր: Ես հանեցի ուրախությունը…
Գոլֆ խաղալով «Ոսկե գնդակ» չեն նվաճում․ Կապելոն՝ Բեյլի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է թիմի վինգեր Գարեթ Բեյլի մասին։ «Բեյլը հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն, ֆուտբոլն այլևս նրա առաջնահերթություններից չէ: Ինձ դուր է գալիս նրա խաղը, բայց եթե նա ուզում է չեմպիոն դառնալ, պետք է նվիրվի իր աշխատանքին: Գոլֆ խաղալով «Ոսկե գնդակ» չեն նվաճում», – իտալացու խոսքերը փոխանցում է Sky Italia-ն:
Գոլֆ խաղալով «Ոսկե գնդակ» չեն նվաճում․ Կապելոն՝ Բեյլի մասին
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Գարեթ Բեյլի մասին։ «Բեյլը հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն, ֆուտբոլն այլևս նրա առաջնահերթություններից չէ: Ինձ դուր է գալիս նրա խաղը, բայց եթե նա ուզում է չեմպիոն դառնալ, պետք է նվիրվի իր աշխատանքին: Գոլֆ խաղալով «Ոսկե գնդակ» չեն նվաճում», – ասել է Կապելոն:
Օուենը հայտնել է, որ Կապելոն կործանել է իր կարիերան և ողջ անգլիական ֆուտբոլը
Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը կարծիք է հայտնել, որ Ֆաբիո Կապելոյի նշանակումը հավաքականի ղեկին մեծ վնաս է հասցրել ինչպես իր կարիերային, այնպես էլ անգլիական ֆուտբոլին: «Երբ Կապելոն հավաքեց հավաքականի առաջին կազմը, մենք անմիջապես զգացինք, որ իտալացին շատ խիստ էր, հատկապես երբ գործը վերաբերում էր սննդին, ինչպես նաև չէր կարողանում անգլերեն խոսել։…
Իգուայինի «Յուվենթուս»-ում մնալը պլյուս է Սարիի համար. Ֆաբիո Կապելո
«Յուվենթուս»-ի, «Միլան»-ի և «Ռոմա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն, անդրադառնալով «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի նշանակմանը, ասել է. «Սարին Կրիշտիանու Ռոնալդուին կստիպի անել այն, ինչը Էդեն Ազարը արել է «Չելսի»-ում: Ինչ վերաբերում է Իգուայինին, ապա այդ տղան ուղղակի ընկավ մոլորվածության մեջ, նա կորցրել է ինքնագնահատականը: Սակայն կարծում եմ, որ եթե նա մնա «Յուվենթուս»-ում, ապա կարող…
Ռեալի համար անտանելի կլիներ, եթե «Բարսելոնան» Մադրիդում նվաճեր Չեմպիոնների լիգայի գավաթ․ Կապելո
Ֆաբիո Կապելոն խոսել է «Լիվերպուլ»-«Բարսելոնա» պատասխան հանդիպման մասին: «Ինձ դուր եկան «Լիվերպուլի» ուժը, կամքը և բարձր մակարդակով խաղալու ցանկությունը: «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն էլ երեք անգամ հայտնվեցին Ալիսոնի առջև, բայց նա անհավանական սեյվեր կատարեց: Կատալոնացիները կենտրոնանալու հետ կապված լուրջ խնդիրներ ունեին՝ հատկապես չորրորդ գոլի ժամանակ: Չի կարելի նման գոլեր բաց թողնել: Դա գլուխգործոց էր խաղադաշտը ճիշտ տեսնելու…