Ֆելիքս Ցոլակյան
Մեր փրկարարները չեն զիջում առաջադեմ պետությունների փրկարարներին. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորելով՝ նշեց. «Մեր ժողովուրդը տասը տարի է՝ նշում է մոլորակի թերևս ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի օրը: Փրկարարը երբեք չի պատժում, այլ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում»: Ցոլակյանը շեշտեց՝ փրկարարի աշխատանքն առաքելություն է: Նա ընդգծեց՝ քիչ բան չի արվել համակարգի համար, զրոյական կետից ստեղծվել…
Սևանի ջրափրկարարները 27 մարդու կյանք են փրկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սույն թվականի հուլիսի 1-ից Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, անցել էր ուժեղացված ռեժիմով ծառայության: Բացի Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հիմնական տեղակայման վայրից, ջրափրկարարները ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև երեք հանրային լողափերում: Ծառայության արդյունավետ կազմակերպման համար հանրային լողափերում տեղադրվել են երեք շարժական վագոն-տնակներ՝ ապահովված ջրափրկարարների համար անհրաժեշտ աշխատանքային և կենցաղային պայմաններով: Ջրափրկարարներն…
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է իրանցի բժիշկներին
Օգոստոսի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Մոհամմադ Հոջաթփանահի գլխավորած Իրանի Իսլամական հանրապետության բժիշկների պատվիրակությանը: Նախարար Ցոլակյանը նշեց, որ Իրան կատարած այցելության ժամանակ ԻԻՀ իր գործընկերոջ հետ պայմանավորվել է երկուստեք կարիքների դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց և, քանի որ բժշկությունն արտակարգ իրավիճակների դեպքում առանցքային նշանակություն ունի, ցանկացավ լսել, թե ինչ նպատակով են հյուրերը ժամանել: Մոհամմադ Հոջաթփանահը…
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարին
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր քննարկել համատեղ կյանքի կոչված ծրագրերը և համագործակցության հետագա ուղիները: Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Կարմիր խաչի կազմակերպության մարդասիրական գործունեության համար՝ նշելով, որ բոլոր ուղղություններով մեր երկու կառույցները իրականացնում…
Նախարար Ցոլակյանն ընդունել է Իրանի դեսպանին
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը դեսպանին իր գոհունակությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար և նշեց, որ Սեյեդ Քազեմ Սաջադին դիվանագիտական առաքելության ընթացքում ստեղծել է բավարար բարյացակամության մթնոլորտ հաջորդ դեսպանի արդյունավետ պաշտոնավարման համար: Ներկայում Հայաստանում…
Հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրինք. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա: «Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,- գրել է նա https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2393204124333302?__xts__[0]=68.ARATIPgQ71oYvRBS5OVAbiyd0w-jQAI0sE6if6AVyTGV9VHYrKAU4QH5B7k2Jr3QEFWrukCZDM-OA3dwn2ahZVyVx3AN3BFxZzQBaVt4axwPK8O2sBXluTb02Uv5gc6FS8eeFDiTU4t1YPXa5CxL4-U5917UY99wzonRnZuZYqam7LUfynNuwf32JSSVBRlMLcyNwi9pWy6YywFmc3XPyumGhQK2j7ikOO8P6ssLrindC-RshGh603gyCE9mVwnHh9aCdqN6qGwEsRfIIOPDYohnOGA_0hIFla-8TT7Ni7a2ZpzfBAbwOwujmHu4xcqZSijeuv1_PXck54Vhl-egTiun&__tn__=-R
Հրդեհների թիվը կտրուկ աճել է․ Ֆելիքս Ցոլակյանը արտահերթ նիստ է հրավիրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 20-ին, ժամը 16:00-ին ԱԻ նախարար-օպերատիվ շտաբի պետ Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու և վերլուծելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները: Հանդիպման սկզբում նախարարը ներկայացրեց Հայաստանում առկա հրդեհավտանգ իրավիճակը, նշելով, որ հրդեհների թիվը կտրուկ աճել է: Դրանով պայմանավորված` օրվա առանձին ժամերին Փրկարար ծառայությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Մասնավորապես, օգոստոսի 20-ի…
Ցոլակյանը տեղում ղեկավարում է սառնարանային շինությունում բռնկված հրդեհի մարման աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Խոշոր հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման…
Խոշոր հրդեհ «Ձյունիկ սառնարան» ընկերությունում. Ցոլակյանը գտնվել է դեպքի վայրում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ,…
Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունից
Այսօր կառավարության նիստի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը անդրադարձավ Սիրիա ուղարկած մարդասիրական օգնությանը: Նախարարը նշեց, որ օրեր առաջ ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ մոտ 142 տոննա բեռ: Ցոլակյանը հավելեց, որ օգնությունն օգոստոսի 22-ին կհասնի Սիրիա, կհանձնվի Կարմիր մահիկին, որի միջոցով էլ բաշխումը կկատարվի: Նախարարը հայտնեց՝ բեռն ուղարկվել է մեքենաներով,…
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակությանը
Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի հետ ԱԻՆ համագործակցության արդյունավետությունը, որը միտված է աղետների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աղետների հետևանքների վերացման կարողությունների զարգացմանը: Նախարար Ցոլակյանը ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ԱԻ նախարարության քաղաքականության հիմնական ուղղությունները և…
Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնություն. ԱԻՆ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը: Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին: Մարդասիրական օգնությունը նախատեսված է Սիրիայի բնակչության համար, որը տուժել է ռազմական կոնֆլիկտի հետևանքով: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ 9 բեռնատարներում բեռնված մարդասիրական օգնությունը ճանապարհել է դեպի…
Ֆելիքս Ցոլակյանը արտահերթ նիստ է հրավիրել․ առիթը Սյունիքի խոշոր հրդեհն է
Օգոստոսի 11-ին, ժամը 21:00-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի առիթ է հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: Այս պահին հրդեհն ընդգրկում է…
Նախարար Ցոլակյանի հրամանով 11 քաղաքացիներ համալրեցին ԱԻՆ շարքերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 8-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց քաղաքացիների հետ, ովքեր ցանկություն էին հայտնել աշխատել ԱԻ նախարարությունում: Հանդիպման ընթացքում նախարար Ցոլակյանը խոսեց փրկարարի պատվաբեր աշխատանքի կարևորության, պատասխանատվության և առաքելության մասին: Նախարարի հրամանով տասնմեկ քաղաքացիները համալրեցին ԱԻՆ շարքերը: Նախարարը նորընծա ԱԻՆ-ականներին մաղթեց անվտանգ և արդյունավետ աշխատանք, կոչ արեց բարձր պահել փրկարարի կոչումն ու պատիվը: Հատկանշական է, որ…
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 2-ին ծանոթության այցով ԱԻ նախարարությունում էր ՀՀ–ում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Ողջունելով հյուրին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մեծ հարգանք ունի չեխ ժողովրդի նկատմամբ, իսկ չեխերի մայրաքաղաք Պրահան կարող է հավակնել գեղեցկության չափանիշ կոչվելուն: Ըստ նախարարի, 2014 թ. ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի ՆԳ նախարարության միջև ստորագրված հուշագիրը լավ հարթակ է…















