Ֆելիքս Ցոլակյան
Կայուն զարգացումը պահանջում է ամենօրյա աշխատանք․ Ֆելիքս Ցոլակյանը ելույթ է ունեցել Ժնևում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կայուն զարգացումը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք կարողությունների զարգացման ուղղությամբ», – Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ 2019» շրջանակներում կայացած բարձրաստիճան երկխոսության ընթացքում իր ելույթում նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարն արձանագրել է, որ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը գերազանց կազմակերպված գլոբալ պլատֆորմի շրջանակներում ընթացող նման բարձր մակարդակի երկխոսության ժամանակ:…
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Համաշխարհային բանկի քաղաքային հարցերով տնօրենի հետ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում շարունակում է միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքը: Մայիսի 14-ին նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ԱՌԿ և քաղաքային հարցերով Համաշխարհային բանկի տնօրեն Սամեհ Վահբայի հետ։ ԱԻ նախարարը, ողջունելով հյուրին, գոհունակություն է հայտնել կառույցի հետ երկարատև և արդյունավետ…
Ֆելիքս Ցոլակյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորիի հետ
Մայիսի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորիի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը մատնանշել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի նշանակալի դերը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցում, ինչի արդյունքում՝ Հայաստանը խթանում է դիմակայունության մշակույթի…
Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալեց աղետների պատրաստվածության գնահատման ԱՄՆ թիմին
Մայիսի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման թիմին: Թիմի կազմում են ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի (CMEP) ղեկավար Սքոթ Մորլենդը, ծրագրի համակարգող Կարլ Ֆրանցը, ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Սթիվըն Չուն և գրասենյակի ներկայացուցիչներ Անի Մելքումյանը և Գևորգ Հայրապետյանը: Թիմի մասնագետների՝ Հայաստան այցելության…
Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին սողանքային վտանգ կա. Ֆելիքս Ցոլակյան
Ապրիլի 10-ին Կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է նախագիծ՝ առաջարկելով նախարարությանը գումար հատկացնելու և 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու համար: Նախարարն ասել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Լճկաձոր բնակավայրի տարածքում) ակտիվացել են սողանքային երևույթները և սպառնում են Մ-6 միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Միաժամանակ, Լոռու մարզի Մարց-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 25-րդ…
Ֆելիքս Ցոլակյանը կմասնակցի «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովին
ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի հրավերով Հայաստանի պատվիրակությունը՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ մայիսի 13-17-ը մասնակցելու է Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովին։ Ի թիվս այլ հանդիպումների՝ նախարարը հանդես է գալու պաշտոնական հայտարարությամբ, որից հետո կայանալիք Բարձրաստիճան երկխոսությանը ներկայացնելու է 2018թ. հունիսի 26-27-ը Երևանում անցկացված «Աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական…
Ֆելիքս Ցոլակյանը պարգևատրել է վթարված միկրոավտոբուսի ուղևորներին առաջինն օգնության հասած եղբայրներին
Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին: Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել…
Նոր նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողության շրջանակներում մայիսի 6-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային: ՀՀ վարչապետի ներկայությամբ նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր…
Աթան գյուղի սողանքը շարունակում է սպառնալ
Որոշ ժամանակ առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրատապ հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված եղանակային տատանումների հետևանքով ստեղծված վիճակի հետ: Նախարարն ասաց, որ մեծացել է սողանքների վտանգը: «Հեղեղումների վտանգ կա, արդեն ունենք ահազանգ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից. Արաքսի ջրերը բարձրացել են, կարող են ծածկել դաշտերը: Երեկ մերոնք նայել են,…
Այն, ինչ դուք հիմա գիտեք՝ դեռ սկիզբն է․ Ֆելիքս Ցոլակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության կողմից կազմակերպած յոթամսյա անգլերեն դասընթացներն ավարտած ՀՀ ԱԻՆ 14 աշխատակիցներին (INSARAG թիմի անդամներ) վկայականների հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ՄԹ ռազմական…
«Դիմակայուն»-ը՝ իրազեկման գործընկեր. ԱԻՆ
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց «Դիմակայուն» նախաձեռնող խմբի անդամների հետ: Հանդիպման շրջանակում քննարկվեց դիմակայունության բնագավառում բնակչության տեղեկացվածության և կարողունակության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀԿ-ի հետ համագործակցությունը: Նախաձեռնող խմբի անդամ, բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը ներկայացրեց առաքելության իմաստը, այն է՝ պատրաստել ուսուցողական բնույթի տեսահոլովակներ, բնակչության լայն շերտերին իրազեկել աղետների կանխարգելման հնարավոր տարբերակները՝ մասնակից դարձնելով…
ՄԱԿ-ը և ԱԻՆ-ը հումանիտար առաքելության կրողներ են․ Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ՀՀ կառավարություն համագործակցությունը: 2015թ. հուլիսին ՀՀ վարչապետի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից ստորագրվել է «Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ 2016-2020թթ.» ծրագիրը, որն իր մեջ ներառում է կազմակերպության հետ համագործակցության հիմնական ուղղությունները: 2016-2020թթ. շրջանակային փաստաթուղթը հանդիսանում է Հայաստանի և…
Շտաբային մարզումներ ԱԻՆ-ում
Ապրիլի 25-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ անցկացվեց «ՀՀ ԱԻ նախարարության պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի գործողությունները խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման դեպքում» թեմայով առանձնացված շտաբային մարզում՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թ. մարտի 14-ի որոշման: Մարզման անցկացման նպատակներն էին` • ստուգել և ճշգրտել ՀՀ ԱԻ նախարարության պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի պատրաստականության…
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր
Ապրիլի 26-ին սահմանապահ զորքերի օրն է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր, որտեղ տոնական միջոցառում է, շքերթ, ցուցադրական վարժություններ: Ներկա են ԱԱԾ պետ Արթուր Դավթյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
ՀՀ-ում 300-ից ավելի սողանքային գոտիներից 30-ը ակտիվ են. Ֆելիքս Ցոլակյան
Հայաստանի Հանրապետությունում կա 300-ից ավելի սողանքային գոտիներ, որոնցից ակտիվ են 130-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «ԱԻՆ-ը զբաղվում է առանձնապես վտանգավոր սողանքներով, և այսօր 6 սողանք կա, որոնք այս պահին գործում են: Լոռու մարզում լուրջ սողանք կա, որն արտակարգ իրավիճակներում կարող է վտանգել անգամ երկաթգծի աշխատանքը: Սողանքներ կան,…















