Ֆելիքս Ցոլակյան
Առաջարկում ենք դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկան դասավանդել. Ֆելիքս Ցոլակյան
-ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ ԱԻՆ-ն ավելի շատ հետևանքները վերացնող է, և որ ուզում են փոխել և բարձրացնել նախարարության կանխարգելող դերը: Նախարարը կարևորել է նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները` նշելով, որ շատ հաճախ դեպքերի մասին իմանում են ոչ թե տուժողից, այլ պատահական անձից: «Մենք ԿԳՆ-ին արդեն առաջարկել ենք,…
Ֆելիքս Ցոլակյանը դեմ է սուպերնախարարություն ստեղծելուն
Մենք դեմ չենք, որ Հիդրոմետ ծառայությունը ԱԻՆ-ից տեղափոխվի Բնապահպանության նախարարության կազմ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկին` ԱԻՆ-ը միացնել ոստիկանությանը`այսպիսիով ստեղծելով սուպերնախարարություն, գործադիրի ներկայացուցիչը նկատեց, որ ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի, մինչդեռ ԱԻՆ-ը` ավելի մարդասիրական: «Հումանիտար ու պատժիչ գործունեություններն իրար չեն «բռնում»: Ոստիկանության դերը պետք է…
Ակտիվացած սողանքների հետևանքով ճանապարհները կարող են փակվել. քննարկում Կառավարությունում
Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ Արտաքին գործերի նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ անձրևները շարունակվելու են: «Ամսի 20-ին շատ ինտենսիվ է լինելու անձրևը, իսկ լեռնային շրջաններում ձյան տեսքով տեղումներ են լինելու: Ջերմաստիճանը մինիմալը իջնելու է գիշերը 3 աստիճան: Ջրերի հետ կապված, մենք առաջին ահազանգն ենք ստացել Երվանդաշատ գյուղից, որ այնտեղ ջրերը բարձրանում են գետի ու կարող…
Մարդասիրական օգնության շարասյունը Հայաստանից մեկնեց Իրան
Իրանում ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության շարասյունն այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեկնեց Իրան: «Իրան ուղարկում ենք հիմնականում վերմակներ, մահճակալներ և վրաններ: Իրանական կողմը սնունդ չի ցանկացել», – նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 2-3 օրվա ընթացքում օգնությունը տեղ կհասնի և հայ փրկարարները հետ կվերադառնան: Օգնությունը տրամադրվել է հայ-ռուսական հումանիտար աջակցության կենտրոնի…
Գրքի շնորհանդես՝ ԱԻՆ-ում
Ապրիլի 5-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ «Հիդրոմետ» ծառայության աէրոլոգիական կայանի աշխատակից Դավիթ Համբարձումյանի «Ապրումներ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսին ներկա էին «Հիդրոմետ» ծառայության տնօրեն Արմեն Դպիրյանը, ԱԻՆ համակարգի աշխատողների արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Այն տպագրվել է ԱԻՆ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության օժանդակությամբ: Միջոցառման ընթացքում Դավիթ Համբարձումյանը հատուկ…
Ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում. Ֆելիքս Ցոլակյան
Ապրիլի 4-ի կառավարության նիստի ընթացքում սոցիալական ոլորտում ներկայացված խնդիրները քննարկելուց հետո ելույթ ունեցավ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը իր ելույթն այսպես սկսվեց «Այսքան վատ բան խոսելուց հետո, թու, թու, թու, հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում, ապրիլի և մայիսի տեղումների քանակը նորմայից ավելի է լինելու, հունիսին` նորմայի սահմաններում, ջերմաստիճանի փոփոխության…
Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է ունեցել ԱԻՆ ղեկավար կազմի հետ
Ապրիլի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրեց ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն: Նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին և իրավասու պաշտոնատար անձանց հանձնարարեց ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Արդյունավետ փոփոխությունների նպատակով ծավալվեց աշխույժ քննարկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է քաղաքացիների հետ
Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունում է քաղաքացիներին, լսում նրանց առաջարկությունները, դիմում-բողոքները, անմիջական և բաց շփման ընթացքում տեղեկանում մարդկանց խնդիրներին: Ընդունելությանը մասնակցում են քաղաքացիներ ՀՀ բոլոր մարզերից: Մարտի 29-ին կայացած հերթական հանդիպման ժամանակ նախարարը մանրամասն ծանոթացավ քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին և խոստացավ ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորությունների շրջանակում առավելագույնս օգտակար…
Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Իրան
«Երեկ ես հանդիպել եմ Իրանի դեսպանին, ջրհեղեղի հետ կապված մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկել», – կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշեց, որ այսօր կամ վաղը կազմակերպելու են այդ աշխատանքը։ «Բայց հարցը նրանում է, որ մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, նաև իրենց մասնակցությունն է լինելու, տեխնիկական…
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է օդերևութաբանության համաշխարհային օրը
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորանքը՝ օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ։ «Այսօր Օդերևութաբանության համաշխարհային օրն է: Աշխարհի ողջ օդերևութաբանական հանրությունը նշում է այն՝ սկսած 1951 թվականից՝ որպես Օդերևութաբանության միջազգային օր: Հայաստանը 2004 թվականից՝ արդեն 15 տարի, նշում է օդերևութաբանի մասնագիտական տոնը: Շնորհավորում եմ բոլոր օդերևութաբաններին այս տոնի կապակցությամբ, մաղթում…
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ
Մարտի 18-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ ԱԻ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի նոր թափով՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել…
Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը եղավ Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՓՋ-ի անձնակազմի հետ, շենք-շինության պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու հագեցվածությանը և աշխատանքային պայմաններին: ԱԻ նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի թիվ 1, այնուհետև թիվ՝ 2 հրշեջ-փրկարարական ջոկատներին էին: Անձնակազմի հետ հանդիպման…
Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել Ճապոնիայի 2011թ. երկրաշարժի զոհերի հիշատակին
Մարտի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան այցելել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք և ծաղիկներ խոնարհել 2011 թ. Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին ու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակի քաղաքապետ…
Ի՞նչ է լինում Տիգրան Պետրոսյանի անունը. Ֆելիքս Ցոլակյանը՝ Տիգրան Ավինյանին. ՊՈԱԿ-ները միավորվում են
Մեկնարկել է կառավարության նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիստի մեկնարկին մինչ չզեկուցվող հարցերի փաթեթը քվերակության դնելը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հարց բարձրացրեց: Այն վերաբերում է երկու մարզադպրոցների միավորման արդյունքում Տիգրան Պետրսյանի անվան պահպանմանը: Մասնավորապես հետաքրքրվեց. «Չզեկուցվող հարցերի հետ կապված` ի՞նչ է լինելու Տիգրան Պետրոսյանի անունը, որովհետև շախմատի տուն, շաշկու տուն միավորման արդյունքում…
Խոշոր հրդեհ Վահագնաձոր գյուղում. դեպքի վայր են մեկնել Ֆելիքս Ցոլակյանը և Արտակ Նահապետյանը
Հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին…













