ֆեյսբուքյան գրառում
Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին. Արփինե Հովհաննիսյանի գրառումը
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա ցավալի պատմություն է, որ պետք է պատմել մինչև վերջ՝ բոլոր մանրամասներով։ Երեկ մամուլի հրապարակման առիթով Գևորգ Կոստանյանը բացել է…
Երբ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, ապա քաղհալածյալի կերպար ընդունելը ծիծաղելի է․ Արփի Դավոյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքական հետապնդումն այն է,երբ մարդկանց հետապնդում են զուտ իրենց քաղաքական հայացքների և համոզմունքների պատճառով։ Երբ մարդիկ այլախոհ են, այլակարծիք։ Սակայն, երբ մարդկանց մեղադրանքներ են առաջադրվում, օրինակ՝ օրենքի խախտումներ,հակաօրինական գործունեություն, պաշտոնեական դիրքի չարաշահում, իշխանության զավթում, առանձնակի մեծ չափի կաշառք և այլ հոդվածներով, ապա…
Թափանցիկությունից խոսող իշխանությունը գաղտնի է պահել աշխատավարձերի բարձրացումը․ քաղաքագետ
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ են ասում էլի, որ իշխանությունը այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ կերպով է այլասերում: Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է․ «Հետք» Էս մի քանի ժամ ա սպասում եմ, որ կհերքվի կառավարության՝ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը թաքուն բարձրացնելու «Հետք»-ի հրապարակումը, բայց արդեն պարզ ա, որ չի…
Ստացվում է, որ արդար չի ձեզ այդքան վճարելը․ Սարգիս Միքայելյան
Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղե՛րք, ճիշտ հասկացեք. ես ուզու՛մ եմ դուք բարձր աշխատավարձ ստանաք (ոչ «չար» եմ, ոչ էլ «նախանձ»): Բայց ես չե՛մ ուզում, որ դուք դա ստանաք «թաքուն», հասարակությունից ծածուկ… Իրականում, մի 1.5 միլիոն աշխատավարձը նախարարի համար, եսիմ ինչ չէ: Եկեք անկեղծ լինենք. դա մի կարգին ընկերության գլխավոր հաշվապահի կամ…
Քաղաքակա՞ն է, թե՞ ոչ Արսեն Բաբայանի ձերբակալությունը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արսեն Բաբայանի ձերբակալությանը գնահատական տալու համար պետք է նախ հասկանալ առնվազն հետևյալը՝ 1. Ըստ նախաքննության մարմնի կոնկրետ ինչու՞մն է կայանում պաշտոնեական կեղծիքը, 2. Որքանո՞վ է ձերբակալությունը իրավաչափ համաներման ակտի լույսի ներքո, 3. Արդյո՞ք առկա են ձերբակալման բավարար հիմքերը: Հույս ունեմ, որ վաղվա մեջ…
Իշխանավորի ձեռքում վիճակագրությունը դառնում է մանիպուլյացիայի գործիք․ քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիճակագրությունը լուրջ գիտություն է, բայց ցանկացած իշխանավորի ձեռքին այն դառնում է մանիպուլյացիայի գործիք: Սա գրեթե աքսիոմ է: Հեղափոխական իշխանության կրեատիվ ռեսուրսն այնքան մեծ պետք է լիներ, որ նա հրաժարվեր թվերով «կերակրելու» ծեծված մեթոդից: Հեղափոխություն արած ժողովուրդը ավելի պատշաճ վերաբերմունքի է արժանի՝ վիճակագրական «ինտերվենցիային» ենթարկվելու փոխարեն: Մարդկանց կյանքը…
Ավելի անհեթեթ միջոցառում և այն նախատեսող օրենքի առկայություն դժվար է պատկերացնել․ Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հնարավոր է, պատահականություն էր, բայց այսօրվա ընթացքում մի քանի անգամ հանդիպեցի գրառումների, որոնց հեղինակները, գործող օրենսդրության համաձայն, 2020-ին վերգետնյա հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթների մասին խոսում են որպես կայացած փաստի: Մեր ժամանակներում ավելի անհեթեթ միջոցառում և այն նախատեսող օրենքի առկայություն դժվար է պատկերացնել, մանավանդ մի երկրում,…
Կոստանյանին փոխանցեք, որ ՍԴ որևէ դատավորի մեղադրանք առաջադրված չէ․ Արմեն Դանիելյան
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ հանրությունը կրկին առերեսվում է գևորգ կոստանյան կոչվող թյուրիմացության բեջուռա իրավագիտությանը… Լիսկաների և Ավետիսյանների գործերը «մարսելուց» հետո, սույն հայտնի թյուրիմացությունը դարձյալ «փայլատակել է» իր բեջուռա իրավագիտությամբ… Հ. Գ. Անտեղյակ երիտասարդին փոխանցեք, որ Սահմանադրական դատարանի որևէ դատավորի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրված…
Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգին. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի և նվագախմբի համար: Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան: Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիև»: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1370848479741081/
Դատական գործընթաց ենք սկսում․ Ռուբեն Հայրապետյան
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատական գործընթաց են սկսում՝ ատենախոսության շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՜ գործընկերներ, սիրելի՜ ուսանողներ, փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Թեև որոշ…
Զոհված ոստիկանը պետական պարգև կստանա․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մայրաքաղաքում այս գիշեր տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով ոստիկան է մահացել: «Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին: Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Տիգրան Առաքելյանը…
Երեխայի մայրը ինձնից 300 հազար դրամ գումար է պահանջել․ Դավիթ Սանասարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները այժմ դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ Նախորդ գրառմամբ հայտարարեցի, որ շառ են անում և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետևեց մի շինծու մեղադրանք մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին։ Որից հետո, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով,…
Հերթական շառն է, ես երեխայի վրաերթի չեմ ենթարկել․ Դավիթ Սանասարյան
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական շառը. քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ ես երեխայի եմ վրաերթի ենթարկել․ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։ Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման»։ Ավելի…
1900 տարեկան հռոմեական ամֆիթատրոնը Սիրիայում
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված է Սիրիայում գտնվող հնագույն Բոսրա քաղաքի ավերակների շրջանում առկա հռոմեական ամֆիթատրոնը: Այս հրաշքը կառուցվել է Մ.Թ 2-րդ դարում: Այն կառուցվել է այն ժամանակաշրջանում, երբ տարածքը գտնվում էր հռոմեական վերահսկողության ներքո: Այն մոտավոր 1900 տարեկան է»: https://www.facebook.com/photo.php?fbid=2551227911593134&set=a.501083209940958&type=3&theater
Մեր պետությունը գործում է, դժբախտաբար, ռուս-թուրքական կոալիցիայի շրջանակներում. Նարեկ Այվազյան
Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կասե՞ք, թե որտեղից են հայտնվում սիրիացի դժբախտ երեխաների բարձրորակ նկարները պատերազմի գոտուց հայկական ֆեյսբուքի տիրույթում: Մեծ կասկածանքով եմ ասում, որ դրանք պատերազմի գոտուց են: Կարծես պրոպագանդայի մեջ են ներքաշում: Մի փոքր ավելի զգո՛ւյշ եղեք համանման նկարներ տարածելուց, որովհետև մի քանիսի մոտ տեսա, որ ավելի վաղ…















