Ֆերան Տորես
Ֆերան Տորես․ վնասվածքներից մինչև գոլերի փայլուն շարք՝ «Բարսելոնայի» անհանգիստ 2025 թվականում
Ֆերան Տորեսի 2025 թվականի մրցաշրջանը «Բարսելոնայում» արտացոլում է թիմի անկայուն վիճակը․ վնասվածքից ու բաց թողած հնարավորություններից մինչև փայլուն հեթ-տրիկ, որը նորից բարձրացրեց թիմի առաջնության հավակնությունները։
Ֆերան Տորես․ «Բարսելոնայի» հարձակվողի անհաջողությունները և վնասվածքները
Ֆերան Տորեսը այս մրցաշրջանում «Բարսելոնայի» համար դարձել է ոչ միայն հարձակվողական ուժի, այլև խնդիրների աղբյուր։ Վնասվածքներն ու խաղադաշտում բաց թողած հնարավորությունները դարձել են քննարկման թեմա, հատկապես երբ թիմը դժվարություններ է ունենում ինչպես Իսպանիայի Լա Լիգայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում։
Ֆերան Տորեսը պաշտպանում է Լամինե Յամալին՝ Իսպանիայի հավաքականի շուրջ ծագած վիճաբանության մեջ
Իսպանիայի հավաքականի կազմից Լամինե Յամալի բացակայության շուրջ աճող քննարկումների ֆոնին Ֆերան Տորեսը պաշտպանում է իր թիմակցին՝ ընդգծելով միասնության և ֆուտբոլի կարևորությունը՝ քննադատությունների դեմ պայքարում։
Ֆերան Տորեսը դառնում է «Բարսելոնայի» հարձակման գլխավոր զենքը
Ֆերան Տորեսը դարձել է «Բարսելոնայի» գլխավոր հարձակվողը՝ վերջին 15 Լա Լիգայի խաղերում 15 գոլային մասնակցությամբ։ Երբ Լևանդովսկին մոտենում է իր կարիերայի ավարտին, Տորեսի խաղը փոխում է ակումբի ապագան։
Դեկոյի ռազմավարական քայլերը ձևավորում են Բարսելոնայի սեզոնը
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկոն հաղթահարում է տրանսֆերային մարտահրավերները, Մարկ Կասադոն ձգտում է աճի, իսկ Ֆերան Տորեսը փայլում է Իսպանիայի կազմում։ Ի՞նչ է սպասվում «Բարսելոնայի» սեզոնին:
Բարսելոնան նվաճեց Իսպանիայի գավաթը՝ հաղթելով Ռեալին
Բարսելոնան լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթել է Ռեալ Մադրիդին՝ նվաճելով Իսպանիայի գավաթը։
Ֆերան Տորեսի վնասվածքը՝ նոր մարտահրավեր Բարսելոնայի համար
Բարսելոնան հաստատել է, որ շաբաթ օրը՝ Ատլետիկո Մադրիդի հետ կայացած Լա Լիգայի խաղում, Ֆերան Տորեսը վնասվածք է ստացել ոտքի մկանին։ Այս վնասվածքը կասկածի տակ է դնում նրա մասնակցությունը հունվարի 8-ին նախատեսված Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպմանը, որտեղ Բարսելոնան կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։ Բարսելոնայի պաշտոնական հայտարարության համաձայն, Տորեսը հանդիպումից հետո զգացել է մկանային անհանգստություն, իսկ հետագա բժշկական…
Բարսան ցանկանում է բաժանվել Ֆերան Տորեսից
«Բարսան» ցանկանում է բաժանվել Ֆերան Տորեսից, ում ձեռք է բերել 55 միլիոն եվրոյով 2022 թվականի ձմռանը։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը հույս ունի բաժանվել 23-ամյա եզրային հարձակվողից։ Առայժմ «Բարսան» չի հայտնել իսպանացուն իրենց մտադրությունների մասին, սակայն այն բանից հետո, երբ թիմը պաշտոնապես կհաղթի Լա Լիգայում, ակումբը կսկսի ակտիվ աշխատանքը Ֆերանի հեռանալու ուղղությամբ: Տորեսը…
Ինչպե՞ս Բարսան ջախջախեց Ռեալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այս գիշեր կայացավ Լա Լիգայի հերթական Էլ-Կլասիկոն՝ «Ռեալ» Մադրիդը Սանտիագո Բեռնաբեուում ընդունեց կատալոնական «Բարսելոնային»։ Շատ փորձագետներ այս խաղում հաղթողի հավակնորդ էին համարում «Ռեալին», բայց գրանցվեց արդյունք, որն անսպասելի էր գրեթե բոլորի համար ու կանխատեսելի չէր խաղի մեկնարկից առաջ․ «Բարսան» հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, իսկ մինչև ընդմիջում այն կրկնապատկեց…
Բարսայի ևս 2 ֆուտբոլիստ քովիդով են վարակվել
Կատալոնական «Բարսելոնայից» կորոնավիրուսով են վարակվել նաև Պեդրին ու նոր-նոր ակումբ տեղափոխված Ֆերան Տորեսը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ ֆուտբոլիստներն ինքնամեկուսացվել են ու այժմ իրենց լավ են զգում։ Հիշեցնենք, որ Տորեսը այս ձմռանն է տեղափոխվել «Բարսա» «Մանչեսթեր Սիթիից»։ Սպասվում է, որ նա դաշտ դուրս կգա հունվարի կեսերից։
Բարսան 55 միլիոնով ձեռք կբերի Ֆերան Տորեսին
«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» հասել են համաձայության՝ անգլիական ակումբի հարձակվող Ֆերան Տորեսի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նա նշում է, որ «Բարսան» 55 միլիոն եվրո կվճարի «Մանչեսթեր Սիթիին»՝ Տորեսի տրանսֆերի համար։ Ըստ աղբյուրի՝ Տորեսը 5 տարվա պայմանագիր է կնքելու կատալոնական ակումբի հետ։ Ռոմանոյի տվյալներով՝ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։
Բարսայի տրանսֆերային գլխավոր թիրախը հայտնի է
Կատալոնական «Բարսելոնան» սահմանել է ձմեռային տրանսֆերային պատուհանի համար իր գլխավոր թիրախը։ Այս մասին տեղեկանում ենք Sport.es-ից։ Նշվում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է թիմում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերան Տորեսին։ Ըստ աղբյուրի՝ ակումբներն արդեն բանակցում են ֆուտբոլիստի տրանսֆերի մասով, «Ման Սիթին» էլ Տորեսի համար պահանջել է 50 միլիոն եվրո։
Մանչեսթեր Սիթին 25 միլիոն եվրո կվճարի Ֆերան Տորեսի համար
Լրագրող Էկտոր Գոմեսը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» և «Վալենսիան» համաձայնության են եկել «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսի տրանսֆերի շուրջ։ «Մանչեսթեր Սիթին» հայտնել է, որ կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո, ինչպես նաև 10 միլիոն բոնուսի տեսքով։ Իսպանացին մինչ այս մերժել է «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Յուվենթուսի» առաջարկները։ 2019/20 մրցաշրջանում Տորեսը Լա լիգայում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով…
Մանչեսթեր Սիթին համաձայնեցրել է պայմանագիրը Ֆերան Տորեսի հետ
«Մանչեսթեր Սիթին» հավակնում է ձեռք բերել «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսին: Հայտնի է, որ ակումբն հանդիպում է ունեցել խաղացողի գործակալների հետ և պայմանավորվածություն են ձեռք բերել պայմանագրի բոլոր պայմանների հետ կապված: Այժմ «Մանչեսթեր Սիթին» պայմանավորվում է ֆուտբոլիստի տրանսֆերային գումարի հետ կապված: Այս մասին տեղեկանում ենք eurosport.co.uk-ից:
Յուվենթուսը Դուգլաս Կոստային վաճառելու դեպքում կգնի Ֆերան Տորեսին
Թուրինի «Յուվենթուսը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակման գծում նպատակ ունի փոփոխություններ կատարել։ «Բիանկոներիները» մտադրություն ունեն վաճառել Դուգլաս Կոստային ու անգամ Ֆեդերիկո Բերնարդեսկիին։ «Յուվենթուսի» համար կարևոր առաջնահերթություն է Ֆերան Տորեսին ձեռքբերելը, ով «Վալենսիայի» կիսապաշտպանն է։ Ա սերիայի չեմպիոնները հնարավորություն կունենան գնել Ֆերան Տորեսին երկու ֆուտբոլիստներից մեկին վաճառելու դեպքում։ Աղբյուրը՝ Goal․














