Ֆինանս

  • Կառավարությունը 100 մլն դրամ կհատկացնի Տավուշի Կիրանցի դպրոցի կառուցման համար

    Կառավարությունը 100 մլն դրամ կհատկացնի Տավուշի Կիրանցի դպրոցի կառուցման համար

    Օգոստոսի 18-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական…

  • Թուրքիայի հրդեհների վնասի չափը նախնական տվյալով՝ ավելի քան 35 մլրդ դոլար է

    Թուրքիայի հրդեհների վնասի չափը նախնական տվյալով՝ ավելի քան 35 մլրդ դոլար է

    Թուրքիայում մոլեգնոց հրդեհները շարունակում են երկրին մեծ ֆինանսական կորուստներ պատճառել։ Նախնական հաշվարկով՝ անտառային հրդեհների հասցրած վնասը գերազանցում է ավելի քան 35 մլրդ դոլարը: Թուրքիայի 31 նահանգում բռնկված 130 զանգվածային հրդեհներն ամենախոշորն են այդ երկրի պատմության մեջ: Թուրքիայի հրդեհների պատճառած վնասի չափը նախնական տվյալով՝ ավելի քան 35 մլրդ դոլար է։

  • Ռուստամ Բադասյանը ավարտեց ծառայությունը Արդարադատության նախարարի պաշտոնում

    Ռուստամ Բադասյանը ավարտեց ծառայությունը Արդարադատության նախարարի պաշտոնում

    Օգոստոսի 3-ին Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում։ Առաջիկա երկու օրերի ընթացքում կներկայացնեմ նախարարության կատարած աշխատանքը երկու տարվա ընթացքում՝ ըստ ոլորտների։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու պաշտոնը վստահելու և աջակցության համար։ Առանց նման աջակցության մեր շատ նախաձեռնություններ կյանքի չէին…

  • Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է վարկային պարտավորությունների հետ կապված աջակցության ծրագիրը

    Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է վարկային պարտավորությունների հետ կապված աջակցության ծրագիրը

    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 28-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի ընթացքը: Իր խոսքում պետական նախարարն ընդգծել է, որ մարտ ամսին կառավարության կողմից հաստատված ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամում ու Գյուղի…

  • Որքան գումար են ծախսել քաղաքական ուժերն այս ընտրություններին

    Որքան գումար են ծախսել քաղաքական ուժերն այս ընտրություններին

    Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններին մասնակցած ուժերն ընդհանուր առմամբ ծախսել են 1 մլրդ 169 մլն 256 822 դրամ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը հրապարակել է ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ հունիսի 16-ի դրությամբ եղած տեղեկատվությունը: Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը նախընտրական հիմնադրամներ են վճարել 1 մլրդ 370 մլն…

  • Ջրաձորի, Հողմիկի ղեկավարները համայնք հողերը դիրքի չարաշահմամբ վարձակալության են հանձնել

    Ջրաձորի, Հողմիկի ղեկավարները համայնք հողերը դիրքի չարաշահմամբ վարձակալության են հանձնել

    Շիրակի մարզում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու գործարքներում պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործ ուղարկվել է դատարան: Մեղադրանք է առաջադրվել Ջրաձոր և Հողմիկ համայնքի ղեկավարներին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից մանրամասնելով. Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված…

  • Ֆրանսիան դեմ է ՆԱՏՕ-ի 20 մլրդ դոլարի պլանին

    Ֆրանսիան դեմ է ՆԱՏՕ-ի 20 մլրդ դոլարի պլանին

    Ֆրանսիան դեմ է ՆԱՏՕ 20 մլրդ դոլարի պլանին՝ ուղղված դաշինքին ավելի մեծ ճկունություն հաղորդելուն ռազմական սպառնալիքների, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում։ Փարիզը մտահոգ է, որ այդ քայլը կարող է խափանել պաշտպանական առաջնահերթությունները։ Հայտնենք, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը փետրվարին դաշնակիցներին առաջարկել էր ավելի շատ փող տրամադրել գոյություն ունեցող՝ թեկուզև ոչ մեծ ընդհանուր բյուջեներին, այլ ոչ…

  • ԱՄՆ-ը լրացուցիչ 1 մլն դոլար է տրամադրելու Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար

    ԱՄՆ-ը լրացուցիչ 1 մլն դոլար է տրամադրելու Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար

    Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ 1,000,000 դոլար է տրամադրում Հայաստանին՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը, հայտնում են ԱՄՆ ՄԶԳ-ից։ Այդպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դարձավ ավելի քան 11 միլիոն դոլար։ ԱՄՆ ՄԶԳ-ն այդ ֆինանսական միջոցները հատկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19…

  • ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ Եռաբլուրում գերեզմանների բարեկարգման և այլ աշխատանքներից

    ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ Եռաբլուրում գերեզմանների բարեկարգման և այլ աշխատանքներից

    ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըմբռնումով է մոտենում զոհված զինծառայողների հարազատների, որոշ դեպքերում, իրենց զավակների գերեզմանները…

  • Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումները վնասներ կրած անձանց ֆինանսավորելու մասին

    Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումները վնասներ կրած անձանց ֆինանսավորելու մասին

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 19-ին հաստատել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը հաստատելու մասին: Միջոցառումն իրականացվելու է Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից: Շահառուին գույքի փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը…

  • Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն. հանրային քննարկման են դրվել նոր նախագծեր

    Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն. հանրային քննարկման են դրվել նոր նախագծեր

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ: Նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը: Նոր իրավական կարգավորմամբ նախատեսվում է սահմանել նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Հանրային քննարկման դրված երկրորդ…

  • ԱՄՆ-ն կարող է Չինաստանի հետ բիզնեսն ընդհանրապես դադարեցնել. Թրամփ

    ԱՄՆ-ն կարող է Չինաստանի հետ բիզնեսն ընդհանրապես դադարեցնել. Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ինչ-որ պահի կարող է Չինաստանի հետ բիզնեսն ընդհանրապես դադարեցնել։ Թրամփը նշել է, որ Չինաստանը սխալ է վերաբերվում իրենց և նա դրա մասին կմտածի: «Դուք հարցնում եք ինձ՝ պատրաստ կլինե՞մ բաժանել (ԱՄՆ և Չինաստանի տնտեսությունները) և Չինաստանի հետ բիզնես չվարել։ Սա անչափ հետաքրքիր հարց է, որովհետև մինչև հիմա…

  • Գագիկ Ծառուկյան հիմնադրամը միջոցներ կհատկացնի աղետից տուժած հայերին

    Գագիկ Ծառուկյան հիմնադրամը միջոցներ կհատկացնի աղետից տուժած հայերին

    ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը հայտնում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: «Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: ԲՀԿ նախագահը Վեհափառի հետ զրույցում իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայ մեր…

  • Apple-ը այս տարի ավելի ուշ կվաճառի նոր Phone-նները

    Apple-ը այս տարի ավելի ուշ կվաճառի նոր Phone-նները

    Apple ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին հանդես է եկել հայտարարությամբ: Տնօրենը հայտնել է, որ ամերիկյան Apple ընկերությունը կհետաձգի նոր iPhone-ի վաճառքի սկիզբը: «Անցած տարի սեպտեմբերին մենք սկսեցինք նոր iPhone-ներ վաճառել, սակայն այս տարի մենք սպասում ենք, որ մատակարարումները սկսվեցն մի քանի շաբաթ ուշ»,-ասել է նա: Այս մասին տեղեկանում ենք The Verge-ից: Հայտնենք, որ ընկերությունը այս…

  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել COVID-19-ի վերաբերյալ

    ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել COVID-19-ի վերաբերյալ

    COVID-19 համավարակով պայմանավորված երկարատև սահմանափակումներից հետո, հայաստանյան բիզնեսը վերաբացվում է, և ստեղծված նոր գործարար միջավայրում ֆինանսական տնօրենները և ղեկավարները հայտնվել են կանխատեսվող ավելի ցածր հասույթներով և վերափոխված աշխատատեղերով պայմաններում։ Այնուամենայնիվ, ընկերությունները դեռևս բախվում են թերահավատ աշխատակիցների խնդրին, ովքեր շարունակում են անհանգստանալ անվտանգ կերպով աշխատանքի վերադառնալուց։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի կողմից կատարված COVID-19-ի վերաբերյալ…