ֆուտբոլիստ
Լուիշ Ֆիգուն ժամանել է Հայաստան
Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն Երևանում է: Ֆուտբոլիստն օգոստոսի 27-ին տեսաուղերձ է հղել, որում հայտնել է Հայաստան ժամանելու մասին: Ֆիգուն տեսաուղերձում ողջունել է հայերենով և նշել. «Ուրախ եմ տեղեկացնել բոլորիդ, որ ճամփորդում եմ Երևան՝ գեղեցիկ Հայաստանի մայրաքաղաք»: Նա հավելել է, որ անհամբեր սպասում է Հայաստանում ֆանտաստիկ ժամանակ անցկացնելուն:
Մայքլ Օուենը նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում հետ երբևէ խաղացել է
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում հետ երբևէ խաղացել է նույն թիմում: Ըստ անգլիացու՝ այդ ֆուտբոլիստը Զինեդին Զիդանն է։ «Զիդանը լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ խաղացել եմ։ Նա ծնվել է ֆուտբոլիստ լինելու համար։ Նա վարվում էր գնդակի հետ այնպես, կարծես այն անտեսանելի թելի վրա էր: Ինչ էլ որ լինի,…
Պիկեին նկատել են նոր ընկերուհու հետ
Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հանրության առաջ է հայտնվել նոր ընկերուհու հետ, հայտնում է El Periódico de Catalunya-ն։ Աղբյուրի փոխանցմամբ, Պիկեի ընկերուհին 23-ամյա Կլարա Չիա Մարտին է, որն աշխատում է Պիկեի Kosmos ներդրումային ընկերությունում՝ հասարակայնության հետ կապերի բաժնում։ Զույգին նկատել են իսպանացի երգիչ Դանի Մարտինի համերգին։ Հաղորդվում է, որ հենց Կլարայի հետ է Պիկեն դավաճանել Շակիրային։ Պիկեն…
Ռոնալդուին կարիերան շարունակելու երկու տարբերակ է մնացել
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին կարիերան շարունակելու երկու տարբերակ է մնացել՝ Լիսաբոնի «Սպորտինգում» կամ Դորտմունդի «Բորուսիայում»: Այդ մասին հայտնում է AS-ը։ Մեկ շաբաթ առաջ մանկունիանցիները նույնիսկ չէին ցանկանում դիտարկել 37-ամյա պորտուգալացուն վաճառելու տարբերակը։ Սակայն Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Բրենթֆորդից» կրած ջախջախիչ պարտությունը (0:4) և Ռոնալդուի արհամարհական պահվածքը հետագայում ստիպեցին ակումբի ղեկավարներին վերանայել իրենց որոշումը: Իր հերթին Ռոնալդուն…
Բելոտին մոտ է Ռոմա տեղափոխվելուն
Հարձակվող Անդրեա Բելոտին մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագիրը հռոմեական ակումբի հետ։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի ամառ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Բելոտիի տրանսֆերը հետաձգվում է Էլդոր Շոմուրոդովի պատճառով, որին հռոմեացիները դեռ չեն կարողանում վաճառել։ Հենց գործարքը ավարտվի, «Ռոման» կհայտարարի Բելոտիի տրանսֆերի մասին։
Իսկոն պաշտոնապես դարձավ Սևիլիայի խաղացող
«Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն պաշտոնապես դարձավ «Սևիլիայի» խաղացող։ Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ 30-ամյա իսպանացու պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է երկու տարով, հայտնում է «Սևիլիայի» մամուլի ծառայությունը։ Նախորդ մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղում 2 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։
Կուլիբալին հայտնել է, որ չի եկել Չելսի՝ փոխարինելու Անտոնիո Ռուդիգերին
Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբից Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Անտոնիոն շատ լավ խաղացող է։ Ես գիտեմ, թե ինչ է նա արել «Չելսիի» համար: Ես նրա դեմ խաղացել եմ, երբ նա «Ռոմայում» էր: Նա շատ բան արեց «Չելսիի» համար, և ես ուրախ էի նրա համար, երբ նա տեղափոխվեց «Ռեալ», բայց դա ինձ վրա ճնշում…
Այաքսը արգելել է երկրպագուներին մարզադաշտում մարզաշապիկ խնդրել ֆուտբոլիստներից
«Այաքսը» պաշտոնապես արգելել է երկրպագուներին մարզադաշտում մարզաշապիկներ խնդրել սիրելի թիմի խաղացողներից։ Խաղացողներին ուղղված խնդրանքներով պաստառները շատ հաճախ հանդիպող երևույթ են դարձել մարզադաշտերում: Ակումբը համարում է, որ այդ պաստառներով երկրպագուները հոգեբանական ճնշում են գործադրում խաղացողների վրա։ Ֆուտբոլիստներին ստիպում են ընտրել, թե ում նվիրեն մարզաշապիկը։ Ընդ որում, մարզիկներին այդ ամենից հետո էլ հաճախ քննադատում են։ Նորությունը փորձարկվել…
Լիոնել Մեսսին ճանաչվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ
Խաղն կայացել է հուլիսի 31-ին Թել Ավիվում և ավարտվել 4:0 հաշվով։ Ֆուտբոլիստը այս խաղում դարձել է գոլի հեղինակ։ Այս խաղում տարած հաղթանակի շնորհիվ փարիզցիների աստղային հարձակվողը նվաճեց իր կարիերայի 41-րդ տիտղոսը։ Այս ցուցանիշով նա աշխարհի երկրորդ խաղացողն է՝ զիջելով իր նախկին թիմակից Դանի Ալվեշին (46)։ Բացի այդ, ՊՍԺ-ն 11-րդ անգամ հաղթեց Ֆրանսիայի Սուպերգավաթը։
Ժյուլ Կունդեն նշել է հիմնական պատճառը, թե ինչու է տեղափոխվել Բարսելոնա
Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն, ով «Սևիլիայից» տեղափոխվել է «Բարսելոնա», նշել է այն հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է որոշել տեղափոխվել կատալոնական ակումբ, թեև «Չելսին» նույնպես մոտ էր ֆուտբոլիստին գնելուն։ «Չավին է գլխավոր պատճառը, որ ես այստեղ եմ: Նրա խոսքերն ինձ համոզեցին, և ես ոգևորված եմ թիմի հետ աշխատելու համար: Պարզ է, որ ես և…
Ա Սերիա է տեղափոխվում Վեյնալդումը
Ջորջինիո Վեյնալդումը մոտ է ՊՍԺ-ից «Ռոմա» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ սկզբունքային համաձայնություն արդեն ձեռք է բերվել։ Ի վերջո, ակումբները շաբաթ օրը կարող են պայմանավորվել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Վեյնալդումի տեղափոխությունը կլինի վարձավճարով՝ ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով, որը պարտադիր կդառնա, եթե կիսապաշտպանը մրցաշրջանի կեսն անցկացնի «Ռոմայի» կազմում և թիմը դուրս գա…
Սուարեսը վերադառնում է Նասիոնալ
Ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի հայրենիքում։ 35-ամյա հարձակվողը մտածում է «Նասիոնալ» վերադառնալ, որտեղ սկսել է կարիերան։ Այս մասին խաղացողը հայտնել է սոցցանցում։ «Ես նախնական պայմանավորվածություն եմ ձեռք բերել «Նասիոնալ» տեղափոխվելու վերաբերյալ: Հուսով եմ, որ մենք շուտով կկարգավորենք վերջնական մանրամասները և պաշտոնապես կհայտարարենք գործարքի մասին»,- ասել է Սուարեսը իր սոցցանցում հրապարակված տեսանյութում: Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պայմանագրի…
Հիանալի մրցաշրջան եմ անցկացնելու
Ֆուտբոլիստ Էրլին Հոլանդը մեկնաբանել է «քաղաքաբնակների» կազմում իր նորամուտի գոլը «Բավարիայի» դեմ ընկերական խաղում (1:0): «Լավ մեկնարկ, հիանալի գոլ և հիանալի մթնոլորտ: Անհավանական է, երբ գրեթե 80000 երկրպագու ծափահարում է քեզ: Ուրախ եմ «Մանչեսթեր Սիթիի» կազմում առաջին գոլը խփելու համար։ Լավատեսորեն եմ տրամադրված այս մրցաշրջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ հիանալի մրցաշրջան եմ անցկացնելու»,- Հոլանդի խոսքերն է…
Համլետ Ասոյանը միացել է Վանին
«Վանին» է միացել կիսապաշտպան Համլետ Ասոյանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է հայկական մի շարք թիմերում՝ այդ թվում «Գանձասարում», «Արցախում», «Սևանում», «Լեռանային Արցախում»։
Մաթիաս Սվանբերգը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում
Գերմանական «Վոլֆսբուրգը» համալրել է իր շարքերը իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Մաթիաս Սվանբերգով։ Լրագրողների խոսքով Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը «գայլերին» արժեցել է 9 միլիոն եվրո: Սվանբերգի ծառայություններով նախկինում հետաքրքրված էին եվրոպական որոշ թոփ-ակումբներ, սակայն ի վերջո գերմանական ակումբը հաղթեց խաղացողի տրանսֆերային մրցավազքում: Ինքը՝ Մաթիասը, 4 մրցաշրջան խաղացել է «Բոլոնիայի» կազմում և համարվում է իր երկրի ամենահեռանկարային կիսապաշտպաններից մեկը։…