ֆուտբոլիստ
Զիդանը խոսել է Մարիանո Դիասի հետ կապված մտադրության մասին
«Ռեալ» Մադրիդի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը իր թիմի հարձակվողի հետ կապված պլաններ չունի և պատրաստ է նրան հրաժեշտ տալ: Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն։ Դիասը ակումբում խաղում է 2018 թվականից, մինչ այդ նա «Ռեալի» պահուստային ակումբների անդամ էր: Չեմպիոնների միջազգային գավաթի նախորդ երկու հանդիպումներին նա չի մասնակցել: Զիդանը նշել է, որ ֆուտբոլիստը իր ծրագրերում ընդգրկված…
Զլատան Իբրահիմովիչը չի պատժվի կոտրված այտոսկրի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Լոս Անջելես Գալաքսի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսափեց պատժից «Լոս Անջելես» -ի հետ խաղում(3: 2) կոպիտ դրսևորման համար: Այդ մասին փոխանցում է sport.ru-ն։ Հիշեցնենք, որ Զլատանը կոտրել էր պաշտպան Մոհամեդ Մունդիի այտոսկրը։ Շվեդը, գնդակի համար օդային պայքարում ցատկելով, արմունկով հարվածել և վնասել էր մրցակցին: MLS-ն որոշել է չհեռացնել 37-ամյա ֆուտբոլիստին. հարձակվողին որոշել են նախազգուշացնել: Զլատանը հայտնի…
Նունու Գոմեշը այցելել է Ծիծեռնակաբերդ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում է Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացող Նունու Գոմեշը: Հայտնի ֆուտբոլիստը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ: «Հայաստանում եմ մասնավոր այցով՝ ընկերոջս հրավերով: Ուրախ եմ ևս մեկ անգամ լինելու այստեղ: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Այստեղ ունենալու եմ հանդիպում «Ֆիդ Քոնստրակտ» կազմակերպության հետ: Նախաձեռնվում է համագործակցություն Պորտուգալիայի լիգայի հետ:…
Էրիկսենը կլքի Տոտենհեմը
«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հաջորդ տարի կլքի ակումբը՝ ստանալով ազատ գործակալի կարգավիճակ: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո 27-ամյա խաղացողը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ մատդիր չէ երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: «Ռեալ»-ն այս ամռանը հետաքրքրված էր դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն որոշել է մինչև հաջորդ ամառ հետաձգել այդ տրանսֆերը: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում…
Մեսսին նույնպես սնունդով կապահովի անտուն մարդկանց
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին միացել է երկրում սկսված ակցիային: Ակցիայի նպատակն է անտուն մարդկանց ահահովել սնունդով: Այն կտևի 15 օր: Մեսիին պատկանող VIP ռեստորանը անվճար ուտելիք կտրամադրի մարդկանց 19:00-ից 21:00 ընկած ժամանակահատվածում: Սնունդից բացի կտրամադրվեն նաև ջուր, հյութ և մի փոքր գինի:
Արսենալը հետաքրքրված է Սենտ Էտիենի պաշտպանի ծառայություններով
«Արսենալը» պատրաստ է 27 միլիոն եվրո վճարել «Սենտ Էտիենի» բարձրր վարկանիշ ունեցող երիտասարդ պաշտպան Ուիլիյամ Սալիբայի համար: Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Զինագործների ղեկավար Ունաի Էմերին լրջորեն հետաքրքրված է 18-ամյա ֆուտբոլիստի գործունեությամբ և, թվում է, պատրաստ է հաղթել նրա համար մղվող մրցապայքարում: «Սենտ Էտիենը» ցանկանում է Սալիբային վարձավճարով պահել Լիգա 1-ում հաջորդ մրցաշրջանի ընթացքում:
Հայտնի է, թե ովքեր են ՄՅՈւ-ի կազմում մեկնելու ամառային հավաքի
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքում հայտնել է, թե որ ֆուտբոլիստներն են թիմի կազմում մեկնելու ամառային հավաքի: Ցանկում են ըդգրկվել նաև Պոլ Պոգբան և Ռոմելու Լուկակուն, որոնք բանակցություններ են վարում համապատասխանաբար «Ռեալի» և «Ինտերի» հետ: ՄՅՈւ-ի կազմում մինչմրցաշրջանային հավաքին կմասնակցեն 26 խաղացող: Հավաքի ընթացքում ՄՅՈւ-ն կմրցի «Պերտ Գլորիի» և «Լիդսի» հետ, ինչպես նաև կմասնակցի Չեմպիոնների միջազգային Գավաթ…
Ռոնալդուի արձագանքը անակնկալի է բերել երկրպագուհուն
«Յուվենթուս»-ի հարձակվող, Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ընկերոջ՝ «Վալենսիա»-ի սեփականատեր Պիտեր Լիմանի հրավերով գտնվում է Սինգապուրում: Պորտուգալացու տեղի երկրպագուհիներից մեկը սպասել է նրան՝ ցանկանալով սելֆի անել: Ֆուտբոլիստի արձագանքը երջանիկ ակնթարթներ է պարգևել աղջկան: Cristiano 🤣 pic.twitter.com/r10bVO97cf — JuveFC (@juvefcdotcom) July 5, 2019
Ռոնալդինյոյի նախկին կինը դատի է տվել ֆուտբոլիստին
Ռոնալդինյոյի նախկին կինը՝ Պրիսցիլլա Կոելյուն, հայտարարել է, որ դատի է տվել ֆուտբոլիստին: Կոելյուն նշել է, որ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողը 2018 թվականի դեկտեմբերին վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իրեն: «Զղջում եմ, որ ոստիկանություն չեմ դիմել: Այգում վիճելիս նա ինձ ուժեղ հրեց, ես ընկա և ուժեղ վնասվածք ստացա: Ես այնտեղ երկու ժամ անցկացրի՝ լաց լինելով և…
Bottle Cap Challenge․ Իբրահիմովիչը ոտքի հարվածով բացեց շիշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում շարունակում է տարածում գտնել Bottle Cap Challenge-ը, որին միացել է նաև հայտնի շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը։ Նա տեսանյութը հրապարակել է թվիթերյան իր պաշտոնական էջում։ Իբրահիմովիչին հաջողվել է շրջադարձ հարվածով բացել շշի խցանը։ Språkföralla (Zoran) you are welcome @paulpogba you are next #bottlecapchallange pic.twitter.com/r2cPxXa9tH — Zlatan Ibrahimović (@Ibra_official) July 5, 2019 Հիշեցնենք նաև, որ այս…
Ռոդրին կարիերան կշարունակի Մանչեսթեր Սիթիում. պաշտոնական
«Ատլետիկո Մարիդի» ֆուտբոլիստ Ռոդրին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»: Ֆուտբոլիստի տրանսֆերը արժեցել է 70 միլիոն եվրո: Այս մասին տեղեկանում ենք «Մանչեսթեր Սիթիի» թվիթերյան էջից: 23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի չեմպիոնների հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: «Մանչեսթեր Սիթիում» Ռոդրին կխաղա 16 համարի մարզաշապիկի ներքո: ✍️Done deal! Welcome to the Champions, Rodri 🔥 🔵 #mancity pic.twitter.com/CJobsdj7lI — Manchester…
Լիոնը հայտնել է Ֆեկիրի հրաժարագինը
«Լիոնի» ղեկավարությունը հայտնել է, թե նվազագույնը որքան գումարի դիմաց բաց կթողնի թիմի առաջատար Նաբիլ Ֆեկիրին: GFFN-ն հայտնում է, որ «Լիոնը» նվազագույնը 30 մլն եվրոյի դիմաց կհրաժարվի խաղացողի ծառայություններից: Ֆրանսիական ակումբը, սակայն, դեռ ոչ մի առաջարկ չի ստացել: Ավելի վաղ «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը հայտարարել էր, որ Ֆեկիրն այս ամառ կլքի «Լիոնը»: Նշենք․ որ ֆրանսիացի ֆուտբոլիստը…
Սնեյդերին վանդալիզմի մեղադրանքով ձերբակալել են
Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը Ուտրեխտում բերման է նեթարկվել: Նա մեղադրվել է վանդալիզմի մեջ: Ֆուտբոլիստի ձերբակալման պատճառը ուրիշի մեքենան վնասելն է։ Տեղացիներից մեկը նկարահանել է, թե ինչպես է Սնեյդերը բարձրացել տրանսպորտային միջոցի տանիքին։ Վնասը գնահատվել է 6 հազար եվրո։ Ֆուտբոլիստը վճարել է փոխհատուցումը, նրա վրայից մեղադրանքը հանվել է ու նա ազատ է արձակվել։
Ռեալի ևս մեկ ֆուտբոլիստ կարող է տեղափոխվել Աթլետիկո
Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է գնել «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստի: Ակումբը կարող է միանալ Խամես Ռոդրիգեսի համար մղվող տրանսֆերային պայքարին: Հաղորդում է Football Italia-ն: Կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև իտալական «Նապոլին»: Ակումբի նախագահը հաստատել է, որ նեապոլյան ակումբը և նրա գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հետաքրքրված են Խամես Ռոդրիգեսի պատճառներով: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ…
Վանեցյանը սենդվիչ է պատրաստել պատանի ֆուտբոլիստների համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 22-ին հանդիպում էր կազմակերպել պատանի ֆուտբոլիստների հետ, որոնք հանդես են գալիս տարբեր ակումբներում: Այս մասին հայտնում է news.am-ը։ «14-15 տարեկան պատանիների հետ ոչ ֆորմալ հանդիպում ենք կազմակերպել, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանանք, ոգևորենք երեխաներին, որպեսզի ավելի լուրջ և լավ տրամադրվեն իրենց մարզումներին: Հայկական ֆուտբոլի ապագան և…