ֆուտբոլիստ

  • Հենրիխ Մխիթարյանն ու Բեթթի Վարդանյանը մեկնել են հարսանեկան ճանապարհորդության

    Հենրիխ Մխիթարյանն ու Բեթթի Վարդանյանը մեկնել են հարսանեկան ճանապարհորդության

    Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանիքից հետո կնոջ՝ Բեթթիի հետ ուղևորվել է հարսանեկան ճանապարհորդության։ Մեղրամիսը զույգը կանցկացնի Մալդիվներում։ Armlink.am-ը լուսանկար է հրապարակել, որն արվել է Մխիթարյանի երկրպագուի կողմից «Վալենա» օդանավակայանում:  

  • Կյանքիս լավագույն պահերից մեկը նրանց հետ թրեբլ հաղթելն էր. Սուարես

    Կյանքիս լավագույն պահերից մեկը նրանց հետ թրեբլ հաղթելն էր. Սուարես

    «Բարսելոնայի» հարձակվող, Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը հայտնել է, որ իրեն դուր էր գալիս խաղալ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ, երբ նա հանդես էր գալիս կատալոնացիների կազմում: «Պատիվ ունեցա իմ լավագույն տարիներից մեկը՝ որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, անցկացնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ Մեսիի և աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստի՝ Նեյմարի հետ։ Կյանքիս լավագույն պահերից մեկը նրանց հետ թրեբլ հաղթելն…

  • Հայկ Սարգսյանը` «Արագածի» ֆուտբոլիստ

    Հայկ Սարգսյանը` «Արագածի» ֆուտբոլիստ

    Հայկական «Արագած» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ «❗️ Պաշտոնական հայտարարություն ❗️Հայկ Սարգսյանը` «Արագածի» ֆուտբոլիստ «Արագածը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ, «Բանանցի», «Գանձասար-Կապանի», «Արարատի» նախկին խաղացող Հայկ Սարգսյանի հետ: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս: ? | Բարի գալուստ, Հայկ», – ասված է ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

  • Մխիթարյանը տեսանյութեր է հրապարակել իր հարսանիքից

    Մխիթարյանը տեսանյութեր է հրապարակել իր հարսանիքից

    Հունիսի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցավ Լոնդոնի «Արսենալի» ու Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և նրա ընտրյալ Բեթի Վարդանյանի պսակադրության արարողությունը: Ֆուտբոլիստը հարսանեկան արարողությունից գեղեցիկ տեսանյութեր է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում: Խնջույքի ժամանակ երգել է նաև իտալացի հանրահայտ երգիչ Ալ Բանոն: «Ստեղծված իրար համար», – այսպես է վերնագրել Մխիթարյանը հարսանեկան պարի տեսանյութը…

  • Դիեգո Մարադոնան դադարեցրել է մարզչական գործունեությունը

    Դիեգո Մարադոնան դադարեցրել է մարզչական գործունեությունը

    Մեքսիկական «Դորադոս» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հեռացել է մարզչի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ակումբի Twitter-ի պաշտոնական էջից: Հայտնի է, որ մարզիչը դադարեցրել է իր մարզչական գործունեությունը առողջական խնդիրների պատճառով: «Դորադոսը» Մարադոնային մաղթել է, որ շուտափույթ առողջանա ու վերադառնա: Մարադոնան «Դորադոսը» գլխավորել է 2018-ի աշնանը: Վերջին՝ գարնանային մրցաշարերով իր թիմը դուրս է եկել երզափակիչ…

  • Էդեն Ազարը կարիերան կշարունակի Ռեալում

    Էդեն Ազարը կարիերան կշարունակի Ռեալում

    «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարիերան կշարունակի  «Ռեալում»։ Այս մասին տեղեկանում ենք «Ռեալի» թվիթերյան էջից։ Official Announcement: @hazardeden10. #WelcomeHazard | #RealMadrid — Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) June 7, 2019 Ազարը ակումբի հետ կկնքի 5-ամյա պայմանագիր, որը  նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Շուտով Ազարը կժամանի Մադրիդ, որտեղ կանցնի բժշկական փորձաքննություն։ Ազարի շնորհանդեսը տեողի կունենա…

  • Հրապարակվել է Կրոսի մասին ֆիլմի թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հրապարակվել է Կրոսի մասին ֆիլմի թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Broadview Pictures կինոընկերությունը հրապարակել է Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսի մասին կինոնկարի թրեյլերը: 29-ամյա ֆուտբոլիստի ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 4-ին: «Կրոս» անվանումը ստացած ֆիլմը կպատմի ֆուտբոլիստի և՛ սպորտային, և՛ մարդկային որակների մասին: Հիշեցնենք, որ վերջերս Կրոսը մինչեւ 2023-ի հունիսի 30-ը երկարաձգել էր «Ռեալի» հետ գործող պայմանագիրը: Կիսապաշտպանը 2014-ի ամռանը Մյունխենի «Բավարիայից»…

  • «Արսենալի» ֆուտբոլիստները ծափահարություններով են ընդունել Մխիթարյանի որոշումը

    «Արսենալի» ֆուտբոլիստները ծափահարություններով են ընդունել Մխիթարյանի որոշումը

    Մայիսի 21-ին Լոնդոնի «Արսենալ»-ն արդեն հայտնել էր այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակչին: Նախօրեին թիմակիցների հերթական մարզումների ժամանակ Մխիթարյանն ինքն է խաղընկերներին հայտնել այդ լուրը: «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծապահարություններով են ընդունել այդ լուրը: Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ կմրցեն «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ:  

  • Քրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

    Քրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

    Ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան` Bugatti La Voiture Noire-ը: Ավտոմեքենան վերջերս առաջին անգամ ներկայացվել էր Ժնևի ավտոսալոնում: Մեքնենան ունի 1500 ձիաուժ հզորություն և 420 կմ/ժ արագություն և արժի 11 մլն եվրո: Մեքենայի ղեկին ֆուտբոլիստը կկարողանա նստել միայն 2 տարի անց, քանի որ մինչ այդ տեխնիկական շտկումներ ու ևս մի քանի ցուցադրություններ պետք…

  • Թուրքիայում վթարից մահացել է չեխ ֆուտբոլիստը

    Թուրքիայում վթարից մահացել է չեխ ֆուտբոլիստը

    Թուրքիայի առաջնության 30-րդ տուրի «Կայերիսպոր»-ի հետ խաղից հետո տունդարձի ճանապարհին վթարի է ենթարկվել «Ալանյասպոր»-ի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը: Այս մասին հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը: Վթարից մահացել է Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Յոզեֆ Շուրալը, ևս 7 ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել: Ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ: Շուրալը «Ալանյասպոր» էր…

  • Լիբերիայի նախագահն ստիպված է տանն աշխատել իր աշխատավայր մտած օձերի պատճառով

    Լիբերիայի նախագահն ստիպված է տանն աշխատել իր աշխատավայր մտած օձերի պատճառով

    Լիբերիայի նախագահ Ջորջ Վեան չի կարողացել իր աշխատատեղն զբաղեցնել շենքում գտնվող օձերի պատճառով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Աշխատակիցները երկու սև օձ են նկատել Լիբերիայի արտաքին գործերի նախարարության շենքի առաջին հարկում, որտեղ էլ նաև Վեայի աշխատանքային կաբինետն է: Շենքում մշակում է անցկացվում «բոլոր սողացողների» դեմ, նշել է նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Սմիթ Թոբին:…

  • 1 տարով տարկետում կտրվի Հայաստանի ազգային հավաքականի 13 ֆուտբոլիստի

    1 տարով տարկետում կտրվի Հայաստանի ազգային հավաքականի 13 ֆուտբոլիստի

    Կառավարությանն այսօրվա որոշումներից մեկով սահմանվեց, որ ձմեռային զորակոչից տարկետում է տրվելու 13 ֆուտբոլիստի։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը բացատրեց, որ նրանք այն ֆուտբոլիստներն են, որոնք մասնակցելու են մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

  • Բեքհեմը դատարանի առաջ կկանգնի

    Բեքհեմը դատարանի առաջ կկանգնի

    Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կապիտան Դևիդ Բեքհեմը դատարանի առաջ կկանգնի մեքենա վարելիս բջջայինով խոսելու համար։ Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, հայտնի ֆուտբոլիստի կատարած խախտումը նկատվել է Լոնդոնի կենտրոնում անցորդներից մեկի կողմից։ Նրա խոսքով՝ Բեքհեմը վարել է Bentley Bentayga մեքենան և միաժամանակ ինչ-որ մեկի հետ շփվել բջջայինով, ինչն օրենքի կոպիտ խախտում է։ Բեքհեմի գործով լսումները…

  • Չարլթոնի երկրպագուն գոլը տոնելիս պատահմամբ ոտքով հարվածել է ֆուտբոլիստի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    Չարլթոնի երկրպագուն գոլը տոնելիս պատահմամբ ոտքով հարվածել է ֆուտբոլիստի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    Անգլիայի երրորդ դիվիզիոնի` «Չարլթոն»-«Ակրինգթոն» խաղի վերջնամասում զավշետալի միջադեպ է տեղի ունեցել: «Չալթոնը» խաղի 93-րդ րոպեին հեղինակել է հաղթական գնդակը. Կառլեն Էյհերն-Գրանտն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Ֆուտբոլիստները շտապել են գոլը տոնել անկյունայինի դրոշակի մոտ: «Չարլթոնի» մոտ 10 երկրպագու նետվել է խաղադաշտ, իսկ նրանցից մեկն այնքան բուռն է տոնել գոլն ու վազել դեպի ֆուտբոլիստները, որը ընկել է…

  • Շուտով կվերադառնամ. Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

    Շուտով կվերադառնամ. Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո տևական դադարից հետո սկսել է նորից մարզվել։ Ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարկել Facebook սոցիալական ցանցի իր էջում։ «Շուտով կվերադառնամ»,– տեսանյութին կից գրել է նա։