Ֆուտբոլ
Ռեալի հայտացուցակը Սևիլիայի դեմ խաղում
Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալն» այսօր հյուրընկալելու է «Սևիլիային»: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին այս հանդիպման համար հայտավորել է 19 ֆուտբոլիստի: Դարպասապահներ՝ Տիբո Կուրտուա, Լուկա, Ալտուբե: Պաշտպաններ՝ Կարվախալ, Ռամոս, Վարան, Նաչո, Մարսելո, Ռեգիլոն: Կիսապաշտպաններ՝ Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Բրաիմ, Իսկո, Սեբալյոս: Հարձակվողներ՝ Բենզեմա, Լուկաս Վասկես, Վինիսիուս Ժունիոր, Կրիստո: Հավելենք, որ «Ռեալ»-«Սևիլիա» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:15-ին: Այս…
Արսենալ-Չելսի. հավանական մեկնարկային կազմեր
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթսում» կընդունի «Չելսիին»: Հանդիպումը կկայանա հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: Խաղը կսպասարկի Էնթոնի Թեյլորը, նրան կօգնեն Գարի Բեսվիկը և Ադամ Նանը: Չորրորդ պաշտոնյան կլինի Կրեյգ Պոուսոնը: Հիշեցնենք, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ ապաքինվում է վնասվածքից: Լոնդոնյան դերբիին ընդառաջ միջազգային մամուլը ներկայացրել է կողմերի հավանական մեկնարկային կազմերը. Տեղակացնում…
Գանձասար-Կապանը խոշոր հաշվով հաղթեց տարվա առաջին խաղում
«Գանձասար-Կապանն» այսօր` հունվարի 18-ին, ընկերական խաղ է անցկացրել է Առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվի» հետ և 7:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել: Հետաքրքրական է, որ առաջին կեսն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Նարեկ Ասլանյանի խփած գոլին երևանյան թիմը պատասխանել է Գեղամ Թումբարյանի դիպուկ հարվածով ու թիմերն այդպես էլ գնացել են ընդմիջման: Երկրորդ կեսում, սակայն, «Գանձասար-Կապանի»…
Ֆելայինին վնասվածք է ստացել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինին վնասվածք է ստացել և տևական ժամանակ չի կարողանա օգնել թիմին: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: 31-ամյա բելգիացին սրունքի վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի մոտ 4 շաբաթ: Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա հանդիպումը կայանալու է հունվարի 19-ին. Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «կարմիր սատանաները» հյուրընկալելու են «Բրայթոնին»:…
Ռիվալդոն մարզչական կարիերա է սկսում
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մարզչական կարիերա է սկսում: Ռիվալդոն աշխատելու է Մարոկոյի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շաբաբ Մոհամեդիա» ակումբում: Ակումբի մամուլի ծառայությունը հաղորրդում է, որ 46-ամյա մասնագետն աշխատանքը սկսելու է հաջորդ մրցաշրջանից: Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները հայտնի չեն: Հիշեցնենք, որ Ռիվալդոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015 թվականին: Նա հայտնի է «Դեպորտիվոյում», «Բարսելոնայում», «Օլիմպիակոսում»,…
Արսենալը հայտնել է, թե երբ Մխիթարյանը շարք կվերադառնա
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական տեղեկություն է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կվերսկսի ամբողջական մարզումները հաջորդ շաբաթ: 29-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին: Նաև նշվում է, որ Ռոբ Հոլդինգը և Դանի Ուելբեկը դեռևս ապաքինվում են վնասվածքներից: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում…
Ռեալի դարպասապահը տեղափոխվեց Լիդս Յունայթեդ
Իսպանացի դարպասապահ Կիկո Կասիլյան Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Լիդս Յունայթեդ»: Երկու ակումբները պաշտոնապես հաստատել են տրանսֆերը: «Լիդս Յունայթեդի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 32-ամյա դարպասապահի հետ կնքվել է մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր: Տրանսֆերի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում: Նշենք, որ «Լիդս Յունայթեդը» Չեմպիոնշիփի 27-րդ տուրից հետո ունի 54 միավոր և գլխավորում է մրցաշարային…
Դեմբելեն չինական ակումբում տարեկան 10 մլն եվրո կստանա
«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեն, որը պաշտոնապես տեղափոխվել է «Գուանչժոու Ֆուլի», չինական ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել: Ինչպես հայտնում է Het Laatste Nieuws-ը. 31-ամյա ֆուտբոլիստը տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ կստանա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն մոտ է 12 մլն եվրոյի դիմաց «Բեյցզին Գոան» տեղափոխվելուն, սակայն արդյունքում նա հրաժարվել է այդ տարբերակից: Բելգիացու պայմանագիրը…
ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ֆուտբոլ են խաղացել անապատում
ՊՍԺ-ն մեկնել է Քաթար՝ ձմեռային ուսումնամարզական հավաքի: Թիմը եղել է անապատում, որտեղ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, բրազիլացի հարձակվող Նեյմարը, պաշտպան Տիագու Սիլվան ու արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մասնակցել են ֆոտոսեսիայի: Նրանք այնտեղ նաև ֆուտբոլ են խաղացել: Փոխանցում է armsport.am-ը։
Գևորգ Ղազարյանը վերականգնվում է վնասվածքից
Հայաստանի ազգային հավաքականի ու պորտուգալական «Շավիշի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վերականգնվում է վնասվածքից, որը ստացել էր Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում: Դեկտեմբերի 17-ին «Մորեյրենսի» դեմ անցկացրած խաղից հետո Ղազարյանը խաղադաշտ դուրս չի եկել: Ֆուտբոլիստն իր «Ինստագրամի» «սթորի» բաժնում տեղադրել է տեսանյութեր մարզասրահում կատարած վերականգնողական վարժություններից: Հայտնում է armsport.am-ը։
«Մտածում եմ ոչ թե գոլերի մասին, այլ խաղերի, որոնք մենք պետք է հաղթենք», – Լիոնել Մեսսի
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղում սահմանմած ռեկորդի մասին: Հիշեցնենք, որ Մեսսին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Իսպանիայի առաջնությունում 400 գոլ է խփում: «Հպարտ եմ, որ նման ցուցանիշի եմ հասել և հույս ունեմ՝ կշարունակեմ շատ գոլեր խփել: Ես առանձնահատուկ ուշադրություն չեմ դարձնում ռեկորդներին և թվերին, գերադասում եմ կենտրոնանալ…
Աթլետիկոն ցանկանում է ձեռք բերել Մորատային, բայց Չելսին համաձայն չէ
«Աթլետիկոն» դեռևս չի կարողանում համաձայնության գալ «Չելսիի» հետ ձմեռային տրանսֆերաին պատուհանի ընթացքում հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխության շուրջ: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իսպանական ակումբը ցանկանում է վարձակալել 26-ամյա ֆուտբոլիստին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այդուհանդերձ, լոնդոնցիները պատրաստ են միայն իսպանացու վաճառքին կամ եթե վարձակալությանը, ապա հետագայում տրանսֆերը գնելու պարտավարությամբ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ անձամբ…
Ժոզե Մոուրինյոն աշխատանքի է անցել որպես փորձագետ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն beIN SPORTS հեռուստաընկերությունում աշխատանքի է անցել՝ որպես փորձագետ: Այս մասին հայտնում է The Times-ը: Պորտուգալացին կմեկնաբանի Ասիայի գավաթի Սաուդյան Արաբիա-Կատար և Անգլիայի Պրեմիեր լիգայի «Արսենալ»-«Չելսի» հանդիպումները: Ըստ պարբերականի՝ Մոուրինյոյի եթերներին կհետևեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իրավաբանները, քանի որ, ըստ կողմերի մրջև կնքված պայմանագրի, Ժոզեն իրավունք չունի հրապարակել հրաժարականի պատճառը:
Հարի Քեյնը նվազագույնը մեկ ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը նվազագույնը մեկ ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով, հայտնում է The Guardian-ը: Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողն Անգիայի առաջնության 22-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (0:1) կոճի վնասվածք է ստացել: Քեյնն ավելի մանրակրկիտ բուժզննում կանցնի այն ժամանակ, երբ կոճի այտուցը կիջնի: Այդ ժամանակ էլ հայտնի կդառնան նրա վերադարձի հստակ ժամկետները: Հավանական է, որ Քեյնը…
Դավիդ Սիլվան Մանչեսթեր Սիթիում պատմական ռեկորդ սահմանեց
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան իր թիմի մեկնարկային կազմում դուրս էր եկել խաղադաշտ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում: Հանդիպումը կայանում էր ԱՊԼ-ի 22-րդ տուրի շրջանակում: 33-ամյա իսպանացին «քաղաքաբնակների» կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցում էր 267-րդ հանդիպմանը: Սա ակումբի պատմության ռեկորդային ցուցանիշն է: Հաղորդում է armsport.am-ը։















