Ֆուտբոլ
Քիչ առաջ Մեսսին պատմություն կերտեց Լա Լիգայում
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Էյբարի» հետ Լա Լիգայի 19-րդ տուրի խաղում դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: 31-ամյա արգենտինացին Լա Լիգայի 435-րդ խաղում խփեց իր 400-րդ գոլը: Հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվում է հասնել նման արդյունքի: «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայում անցկացրած 292 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 311 անգամ: Պորտուգալացին Լա Լիգայի…
2018 թվականի խորհրդանշական թիմը. ՈՒԵՖԱ
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականի կազմը:Երկրպագուների քվեարկության արդյունքում խորհրանշական թիմ են ընդգրկվել հետևյալ ֆուտբոլիստները՝Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Վիջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»), ՆըԳոլո Կանտե («Չելսի»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի») Կիլիան Մբապե (ՊՍԺ), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Ռոնալդու («Ռեալ»-«Յուվենթուս»):
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին նոր ֆուտբոլիստ է միացել
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբին է միացել 24-ամյա սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչը: Չուպիչը հանդես է եկել սերբական «Նովի Սադ», «Բեոգրադ», «Դինամո Պանցևո», նորվեգակական «Սարփսբորգ 08» և մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Վոժդովաց» ակումբի անդամ: Եղել է Սերբիայի տարբեր տարիքային հավաքականների անդամ՝ մասնավորապես հանդես է եկել մինչև…
Հունվարի 12-ին կայանալիք ամենասպասված ֆուտբոլային հանդիպումների ժամանակացույցը
Հունվարի 12-ին մի շարք գերտերություններում կկայանա ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները: «Արմենպրես»-ը ներկայացնում է ամենասպասված խաղերի ժամանակացույցը. Հունվարի 12 Իտալիայի գավաթ «Լացիո» – «Նովարա»՝ 18:00 «Սամպդորիա» – «Միլան»՝ 21:00 «Բոլոնիա» – «Յուվենտուս»՝ 23:45 Անգլիայի Պրեմիեր լիգա «Վեստ Հեմ» – «Արսենալ»՝ 16:30 «Բրայթոն» – «Լիվերպուլ»՝ 19:00 «Բարնլի» – «Ֆուլհեմ»՝ 19:00 «Կարդիֆ» – «Հադերսֆիլդ»՝ 19:00 «Քրիսթալ Փելաս» – «Ուոթֆորդ»՝ 19:00…
ՀՖՖ-ի առաջարկը ֆուտբոլասերներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր ցանկացողներին, առանց տարիքային սահմանափակման, ընձեռում է հնարավորություն դառնալ կամավոր և ակտիվորեն մասնակցել 2019 թ. հուլիսի 14-27-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի Մ-19 տ. առաջնության եզրափակիչ փուլի կազմակերպչական աշխատանքներին: Ինչպես հայտմնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, դիմումը լրացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: Հարցերը կարող եք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Իգուայինը կարող է տեղափոխվել Չելսի
«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուայինը կարող է տեղափոխվել «Չելսի»: Նիկոլյա Իգուայինը` ֆուտբոլիստի եղբայրն ու գործակալը, այսօր ժամանել է Լոնդոն, որպեսզի քննարկի արգենտինացու հնարավոր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ: «Չելսին» հարձակվողի է փնտրում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբը պատրաստ է վարձակալության տրամադրել Մորատային, իսկ Իգուայինը նրանց գլխավոր նպատակն է: Նիկոլյա Իգուայինը Լոնդոնում անձամբ հանդիպել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո…
Մարկոսը ստացել է FAF-ի՝ տարվա համակրանք մրցանակը
Հունվարի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների շարժման՝ FAF-ի տարվա ամփոփիչ միջոցառումը: Երեկոյին հրավիրված էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի անդամներ, Հայաստանի ազգային հավաքականում և Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներ՝ Արթուր Եդիգարյանը, Արտակ Գրիգորյանը, Վահագն Մինասյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրի Ավագյանը, ինչպես նաև FAF շարժման անդամներ: Միջոցառման ընթացքում մրցանակներ հանձնվեցին տարվա…
Մբապեն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է
Այս պատանին վաղուց գիտի, թե ինչ է հաջողությունը: Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) սեփական ալգորիթմով հաշվել է եվրոպական 5 խոշորագույն լիգաների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը և կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը 2019թ. հունվարի 7-ի դրությամբ: Վարկանիշը գլխավորել է ՊՍԺ-ի 20-ամյա խաղացող Կիլիան Մբապեն. նա գնահատվում է 218.5 մլն եվրո: Երկրորդ տեղում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի…
Ո՞վ է ճանաչվել Լա Լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
Լա Լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: Դեկտեմբերին 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր 4 հանդիպման` դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Գրիզմանը կստանա իր մրցանակը «Լևանտեի» դեմ խաղից առաջ: Այն կկայանա հունվարի 13-ին, Երևանի ժամանակով 14:00-ին:
Դենիս Թումասյանը կարիերան կարող է շարունակել հայրենիքում
«Ուֆայի» 33-ամյա պաշտպան Դենիս Թումասյանը կարիերան կարող է շարունակել հայրենիքում: ArmSport-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Երևանի «Արարատը»: Կողմերի միջև այժմ բանակցություններ են ընթանում, և հավանական է, որ մոտ օրերս նրանք համաձայնության կգան: Նշենք` Թումասյանը 2014 թվականից հանդես է գալիս «Ուֆայում»: Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա իր թիմի կազմում 10 հանդիպման է…
Մխիթարյանի հնարավոր հեռացումը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը: Հայ կիսապաշտպանով հետաքրքրված է, մասնավորապես, իտալական «Միլան»-ը: Եթե տրանսֆերային պատուհանի ընթացքում Դենիս Սուարեսը «Բարսելոնա»-ից տեղափխվի «Արսենալ», ապա Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լոնդոնյան ակումբից: Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո: Նշենք նաև, որ հայ կիսապաշտպանը մեծ քննադատության է արժանանում երկրպագուների կողմից:
«Ռեալը» դեռևս մտադիր չէ հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին
«Ռեալը» դեռևս մտադիր չէ հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին, չնայած Լա Լիգայում վերջին շրջանում գրանցած անբավարար արդյունքներին: Cadena Cope-ը գրում է, որ արգենտինացուն կարող են հեռացնել միայն մրցաշրջանի երկրորդ հատվածում բացահայտ ձախողման դեպքում: «Ռեալը» 2018 թվականի նոյեմբերին է Սոլարիին հաստատել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում. մինչ այդ երկու շաբաթ նա հանդիսանում էր մադրիդյան թիմի գլխավոր…
Բարսելոնան նոր ֆուտբոլիս ունի
Ֆրանսիական «Թուլուզի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: 19-ամյա խաղացողը «կապտանռնագույններին» կմիանա 2019 թվականի հունիսի 1-ից, երբ լրանա նրա պայմանագիրը «Թուլուզի» հետ: Նախկինում հաղորդվում էր, որ խաղացողի հետ կկնքվի 4 տարվա պայմանագիր: Այս մրցաշրջանում պաշտպանը Լիգա-1-ում մասնակցել է 10 հանդիպման: Հաղորդում է armsport.am-ը։
Ամենաթանկ ֆուտբոլիստների TOP 10
CIES Football Observatory սպորտային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը ներկայացրել է հինգ առաջատար եվրոպական լիգաներում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստներին։ Ստորև ներկայացնում ենք լավագույն տասնյակը, ըստ՝ Football Observatory-ի. 1.Կիլիան Մբապե (ՊՍԺ)- 218,5 միլիոն եվրո 2. Հարի Քեյն («Տոտենհեմ»)-200,3 միլիոն եվրո 3. Նեյմար (ՊՍԺ)- 197,1 միլիոն եվրո 4. Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)-185,8 միլիոն եվրո 5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)-184,3 միլիոն…
Ռեալ մադրիդը ցույց է տվել Վատագույն ցուցանիշը՝ սկսած օգոստոսից
Մադրիդի «Ռեալի»՝ Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրի հանդիպումն այնքան էլ մեծ հետաքրքրություն չի առաջացրել երկրպագուների շրջանակում: «Արքայական» ակումբը 0:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»: «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ներկա էր 53412 երկրպագու: Սա մրցաշրջանի վատագույն ցուցանիշն է՝ սկսած օգոստոսից, երբ «Խետաֆեի» հետ խաղին ներկա էր 48446 հանդիսական: Տնային վերջին 4 խաղերում «Ռեալը» չի կարողանում մարզադաշտ բերել 60000…















