Ֆրանսիայի նախագահ

  • Իրանի ԱԳՆ-ը մերժել է Ֆրանսիայի նախագահի առաջարկը

    Իրանի ԱԳՆ-ը մերժել է Ֆրանսիայի նախագահի առաջարկը

    Իրանի ԱԳՆ-ը մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ նոր բանակցությունների առաջարկը, որն արվել էր նախօրեին ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ընթացքում, ընդգծելով, որ 2015-ի միջուկային գործարքի հետ կապ չունեցող հարցերը չեն օգնի պահպանել համաձայնագիրը, տեղեկացնում է Tasnim-ը։ «Չնայած մի շարք ելույթներին և քաղաքական հայտարարություններին՝ եվրոպական կողմերը մինչև հիմա չեն կատարել միջուկային համաձայնագրի իրենց պարտավորությունները։ Մենք…

  • Մակրոնն ու Մերկելը նախազգուշացրել են չսրել իրավիճակը Իրանի միջուկային զենքի շուրջ

    Մակրոնն ու Մերկելը նախազգուշացրել են չսրել իրավիճակը Իրանի միջուկային զենքի շուրջ

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել են, որ կողմերը զերծ մնան Իրանի միջուկային խնդրի շուրջ վեճը սրելուց: Թեհրանը երկու օր առաջ հայտարարել էր, որ սառեցնում է 2015 թվականի միջուկային համաձայնագրի դրույթներից մի քանիսը:  Փաստաթուղթը կնքած կողմերին տալիս է «ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելու ժամանակ»: Սակայն այս հայտարարությունից հետո հայտարարությամբ է հանդես…

  • Ռուսաստանը պետք է մնա Եվրոպայի Խորհրդի կազմում. Մակրոն

    Ռուսաստանը պետք է մնա Եվրոպայի Խորհրդի կազմում. Մակրոն

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵԽ նախագահ Թուրբերն Յագլանդի ընդունելության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է մնա Եվրոպայի Խորհրդի կազմում, հայտնում է BFM TV-ն: Նա նշել է, որ կազմակերպությունն ունի Ռուսաստանի կարիքն այնպես, ինչպես երկիրը՝ ԵՄ-ի:

  • Ֆրանսիայի վարչապետը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

    Ֆրանսիայի վարչապետը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

    Ապրիլի 24-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Այն տեղի կունենա Կոմիտասի հուշարձանի մոտ՝ տեղի ժամանակով 18:00-ին: Ինչպես հաղորդում է Nouvelles d`Armenie-ն՝ այդ արարողությունն այս տարի ունի պատմական նշանակություն՝ հաշվի առնելով դրա պաշտոնական բնույթը. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:…

  • Զելենսկին և Պորոշենկոն հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ

    Զելենսկին և Պորոշենկոն հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ

    Ապրիլի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն: Նախագահ Մակրոնի հետ մոտ կես ժամ տևած հանդիպումից հետո Զելենսկին միայն հայտարարել է, որ քննարկումները, որոնք վերաբերում էին նաև ուկրաինական հակամարտության կարգավորմանը, «կառուցողական էին»: Պորոշենկոյի հանդիպումը Մակրոնի հետ տևել է մոտ մեկ ժամ: Ուկրաինայի գործող նախագահը…

  • Ֆրանսիայի նախագահը դեմ է առևտրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններին

    Ֆրանսիայի նախագահը դեմ է առևտրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններին

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ դեմ է առևտրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություներին, քանի որ Վաշինգտոնը չի իրագործում կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի դրույթները։ «Մենք պաշտպանում ենք Եվրոպան որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարող մարտիկի օրինակ։ Ֆրանսիան դեմ է հանդես գալիս փարիզյան համաձայնագրից դուրս ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների մեկնարկին»,-ասված…

  • Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է «անկարգությունների դեմ» օրենք

    Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է «անկարգությունների դեմ» օրենք

    Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «հակախուլիգանական» օրենքի նախագիծը, որն, ըստ էության, տեղական իշխանություններին իրավունք է տալիս արգելք կիրառել ակցիաներին մասնակից անձանց նկատմամբ, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: Ներկա 343 սենատորներից քվեարկել է 325-ը․ կողմ՝ 210 դեմ՝ 115: Այժմ նախագիծը պետք է ներկայացվի երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ստորագրելու համար:

  • Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը

    Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը, որում կընդգրկվի նաեւ Մեծ Բրիտանիան: Այդ մասին, ինչպես հայտնել է France-Presse գործակալությունը, նախագահը գրում է այն հոդվածում, որը մարտի 5-ին հրապարակել են եվրոպական խոշորագույն ԶԼՄ-ները։ Այդ խորհուրդը «Եվրամիության հավաքական որոշումներ կնախապատրաստի պաշտպանության ոլորտում»: Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ խորհրդի գործունեությունը պետք է հենվի «պաշտպանության եւ անվտանգության…

  • Մակրոնը հանդես է եկել Շենգենյան համակարգի վերանայման օգտին

    Մակրոնը հանդես է եկել Շենգենյան համակարգի վերանայման օգտին

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Շենգենյան համակարգի գործողությունն արմատապես վերանայելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ հղում անելով նախագահի հոդվածին, որը լույս կտեսնի այսօր։ Մակրոնի կարծիքով՝ համակարգում փոփոխություններն անհրաժեշտ են՝ անվտանգության պայմաններում մարդկանց տեղաշարժի ազատությունն ապահովելու համար։ «Պետք է ստեղծել ընդհանուր սահմանային ոստիկանություն և ապաստանի տրամադրման համաեվրոպական գրասենյակ»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը…

  • Բեռլինն ու Փարիզը համաձայնել են Brexit-ի հետաձգմանը

    Բեռլինն ու Փարիզը համաձայնել են Brexit-ի հետաձգմանը

    Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը նախատեսված է 2019 թվականի մարտի 29-ին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ են Լոնդոնին տրամադրել հնարավորություն՝ տեղափոխելու Brexit-ն ավելի ուշ ժամկետ։ Այս մասին նրանք հայտարարել են Փարիզում համատեղ հանդիպման շրջանակում, գրում է Deutsche Welle-ն։ «Եթե Մեծ Բրիտանիային ավելի շատ ժամանակ է պետք, մենք չենք…

  • Վրաստանի նախագահը Փարիզ այցի ընթացքում հանդիպում կունենա Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ

    Վրաստանի նախագահը Փարիզ այցի ընթացքում հանդիպում կունենա Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ

    Փետրվարի 17-19-ին պլանավորված է Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Ֆրանսիա: Ինչպես փետրվարի 12-ին կայացած ճեպազրույցում հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Խաթիա Մոիսցրապիշվիլին, այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: Հանդիպում է ծրագրված ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ, ինչպես նաեւ՝ հարցազրույցներ, Le Mondeե-ի, ,France 24ե-ի եւ այլ…

  • Մակրոնն իր աշխատակազմի «մասշտաբային վերակազմավորում» է նախապատրաստում

    Մակրոնն իր աշխատակազմի «մասշտաբային վերակազմավորում» է նախապատրաստում

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աշխատակազմի «մասշտաբային վերակազմավորում» է նախապատրաստում, որը տեղի կունենա մոտակա ամիսներին: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Figaro-ն` իր աղբյուրներին հղումով: Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Մակրոնը կառավարությունում վերադասավորումներ իրականացրեց` փոխելով մի քանի նախարարի, սակայն բնակչության 60 տոկոսը գոհ չէր այդ փոփոխություններից:

  • Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին

    Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախաձեռնության համար՝ ապրիլի 24-ը հռչակել որպես Ֆրանսիայում հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին հայտնում է Cilicia TV-ն: «Արամ Ա. Կաթողիկոս շնորհակալական ու գնահատանքի նամակ մը յղեց Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Էմմանուէլ Մաքրոնին, ջերմօրէն ողջունելով Ապրիլ 24-ը Ֆրանսայի մէջ «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի…

  • Թուրքիան արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու մասին Մակրոնի հայտարարությանը

    Թուրքիան արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու մասին Մակրոնի հայտարարությանը

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: «Խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, առ այն որ ապրիլի 24-ն այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր է նշվելու: Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին…