Ֆրանսիայի նախագահ
Ազնավուրի որդին դուդուկ է նվիրել Էմանուել Մակրոնին
Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայկական դուդուկ է նվիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Nouvelles d’Arménie պարբերականի ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել: https://www.facebook.com/john.naikce/posts/10156124177045677 Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հրավիրվել էր Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Մակրոնն այդտեղ հայտարարել էր, որ ապրիլի 24-ը…
Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 5-ին՝ ելույթ ունենալով Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործությունը կոչում է Ցեղասպանություն, «որը տևական պայքարից…
Մակրոնն աջակցել է ազատության համար պայքարող վենեսուելացիների քաջությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է վենեսուելացիների քաջությանը, որոնք պայքարում են իրենց ազատության համար: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում. հայտնում է РИА Новости-ն: Մակրոնը երկրում կայացած նախագահական ընտրությունները «ոչ լեգիտիմ» է որակել: Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում կոչ է արել անհապաղ քաղաքական գործընթաց սկսել, որը կտանի դեպի ազատ և…
Մերկելը և Մակրոնը համագործակցության և ինտեգրման մասին նոր պայմանագիր են ստորագրել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր գերմանական Ախենեում համագործակցության և ինտեգրման մասին նոր պայմանագիր են ստորագրել. հայտնում է РИА Новости-ն: Պայմանագիրը դրույթներ ունի քաղաքականության, տնտեսության, պաշտպանության և անվտանգության, կլիմայի, կրթության և մշակույթի, սահմանամերձ տարածքների ոլորտներում երկու երկրների միջև կապերի ամրապնդման մասին: Պայմանագրի նպատակն է երկու երկրների մերձեցումը և նախապատրաստումը 21-րդ դարի…
Ֆրանսիայում մեկնարկում են ազգային բանավեճերը, որոնք կոչված են հաշվի առնել «դեղին բաճկոնավորների» պահանջները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 15-ին կժամանի Գրան- Բուրտերուլդ քաղաք՝ բացելու ազգային բանավեճերը սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ: Դրանք անցկացվում են այն խոստման համաձայն, որը պետության ղեկավարը տվել է «դեղին բաճկոնավորների» շարժմանը, որոնք հանդես են գալիս կենսամակարդակի բարձրացման, գների ու հարկերի աճի սահմանափակման օգտին։ Le Figaro թերթի տվյալներով՝ նախագահի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին,…





