ֆրանցիսկոս Պապ
Սև ծուխը ցույց է տալիս, որ նոր պապ չի ընտրվել առաջին օրը
Սև ծուխը Սիքստինյան կապելլայի ծխնելույզից ցույց է տալիս, որ 2025 թվականի կոնկլավի առաջին օրը նոր պապ չի ընտրվել։ Քվեարկությունը կշարունակվի հինգշաբթի։
Հաջորդ պապի ընտրությունը ցույց է տալիս եկեղեցու ուժի կենտրոնի փոփոխությունը
Հաջորդ պապի ընտրությունը նշում է եկեղեցու եվրոպական գերակայության նվազումը և գլոբալ համայնքների աճող ազդեցությունը:
Ինչպես են կարդինալները նախապատրաստվում նոր պապի ընտրությանը
Կարդինալները Հռոմում մասնակցում են մասնավոր հանդիպումների և քննարկումների՝ կաթոլիկ եկեղեցու ապագան ձևավորելու համար:
Արամ Ա-ի հարցազրույցները Հռոմում՝ Հայոց ցեղասպանության և Արցախի մասին
Արամ Ա կաթողիկոսը Հռոմում տվել է երկու կարևոր հարցազրույց՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, Արցախին, Ֆրանցիսկոս Պապի ժառանգությանը և եկեղեցու դերին։
Կաթողիկոս Գարեգին Երկրորդը մասնակցեց Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությանը՝ 2025թ. ապրիլի 26-ին։
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է պապական նվիրակին՝ Լիբանանի նախագահական ընտրությունների շեմին
Հունվարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանում պապական նվիրակ՝ եպիսկոպոս Փաուլո Բորջիայի հետ։ Հանդիպումը, որը նշանավորվեել է ջերմ և խորհրդանշական շփումներով՝ ընդգծելով Հայ Առաքելական Եկեղեցու և Վատիկանի միջև շարունակական համագործակցության կարևորությունը։ Լիբանանի քաղաքական անորոշության ֆոնին այս հանդիպումը հետաքրքիր նշանակություն է ստանում։ Պապական նվիրակը Հայրապետին փոխանցել է Ֆրանցիսկոս Պապի Նոր Տարվա և Սուրբ…
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ
Դեկտեմբերի 18-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հռոմի Պապը մասնավորապես նշել է. «Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում…
Գարեգին Բ-ն մեկնել է Իտալիա. նա կհանդիպի Հռոմի Պապին
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։
Առանձնահատուկ ձևով հետևում եմ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացման շուրջ։ «Առանձնահատուկ ձևով և մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության…
Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին թույլ չտալ, որ խավարը խլի իրենց հույսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամեն տարի Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակը և տաճարը բազմամարդ է եղել Սուրբ Հարության տոնի ժամանակ։ Տոնի առթիվ Հռոմի պապը տոնական ուղերձ է հղել հավատացյալներին, իսկ այս տարի աշխարհում հայտարարված պանդեմիայի պատճառով Ֆրանցիսկոս պապը միայնակ է մատուցել Զատկի սուրբ պատարագը։ Կաթոլիկ աշխարհի հավատացյալները պատարագին մասնակից են եղել միայն ուղիղ հեռարձակմամբ: Պատուհանից իր օրհնությունն ու ուրախության խոսքը…
Հռոմի պապը կգլխավորի խաչերթը
Զատկից առաջ խաչերթը 55 տարի անց առաջին անգամ անցկացվել է Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում, այն մինչ այց անցակցվել էր Կոլիզեումի պատերի մոտ: Երթը գլխավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ խաչը տանելու են 5-ական մարդուց կազմված երկու խմբեր: Երթը սկսվելու է հրապարակի կենտրոնում գտնվող կոթողի մոտից, այնուհետև կշարունակվի ծածկի տակ, որտեղ որ տեղադրված կլինի հռոմեական Սան…
Հռոմի պապը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-Իրան հակամարտության առիթով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր խորին մտահոգությունն է հայտնել Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտության կապակցությամբ և կոչ արել կանխել հակամարտության խորացումը: «Հատկապես մտահոգիչ են Մերձավոր Արևելքից ստացվող ազդանշանները Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության աճի ֆոնին, որոնք առաջին հերթին ռիսկի են ենթարկում Իրաքի վերականգնման դանդաղ պրոցեսը, ինչպես նաև հիմքեր ստեղծում ավելի մեծ մասշտաբի հակամարտության համար, որը…
Հռոմի պապը երկխոսության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին կողմերին երկխոսության և զսպվածության կոչ է արել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Վատիկանում «Անգելուս» կիրակնօրյա աղոթքի ժամանակ ելույթի ժամանակ Հռոմի Պապը երկրների անուններ չի նշել, սակայն ընդգծել է լարվածության սարսափելի մթնոլորտը, որն այժմ տիրում է աշխարհի շատ մասերում: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին…
Սուրբ ծնունդը հիշեցնում է, որ Աստված շարունակում է սիրել բոլորիս․ Հռոմի պապի ուղերձը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կեսգիշերին պատարագ է մատուցել՝ ասելով, որ Հիսուսի ծննդյան տոնակատարությունը մարդկությանը հիշեցնում է, որ Աստված շարունակում սիրել մեզ բոլորիս, նույնիսկ մեզնից ամենավատերին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Հռոմի պապը Սուրբծննդյան նախօրեին Վատիկանում հավաքված բազմությանը դիմել է հետևյալ խոսքերով. «Դուք կարող եք սխալ մտքեր ունենալ, կարող եք լիակատար խառնաշփոթ ստեղծել, բայց Տերը շարունակում…













