ԱԳ նախարար
Ես էլ զարմանք եմ հայտնում Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին` անդրադառնալով դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը մասնակցությունից հրաժարվելու պատճառներին ու Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած մտքերին: Հարց․ Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զարմանք է հայտնել, որ դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել…
ԱԳ նախարարի գլխավորությամբ դիվանագետները քննարկել են ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծմանը և Լաչինի միջանցքի արգելափակմանն առնչվող հարցեր
Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը: Դեկտեմբերի 20-ին միջոցառման մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ունեցած ակնկալիքների մասին: Նիկոլ Փաշինյանը…
Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը
Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար…
Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը դեմ է Ուկրաինայում Ռուսաստանի պայմաններով հրադադարին
Ուկրաինայում ռուսական պայմաններով զինադադարը չի կանխի «ժողովրդի ապրած սարսափները», այլ միայն կսրի դրանք։ Այս մասին գերմանական Bild թերթի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Դիվանագետը նշել է, որ ինքը մերժում է Ռուսաստանի ցանկացած նախաձեռնություն այս կապակցությամբ՝ սկզբունքորեն կասկածելով վաղաժամ զինադադարի հնարավորությանը։ Նա նաև ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար Ռուսաստանի նախագահ Պուտինը…
Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման կարևորությունը
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիին: Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս առումով ընդգծվել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման հարցում երկու կառավարությունների համագործակցության հետագա ամրապնդումը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի…
ՀԱՊԿ համատեղ նիստում նախատեսվում է 24 փաստաթուղթ ստորագրել
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում կկարողանան բաց և կառուցողական մտքերի փոխանակման միջոցով վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտի ներկա իրավիճակին և այս լույսի ներքո կշռադատել ՀԱՊԿ երկրների համար հնարավոր ռիսկերը։ «Օրակարգը բավականին…
Ախ քարտուղարը Նյու Դելիում կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին Գրիգորյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարարի հետ
Նոյեմբերի 18-ին Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ։ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարներին: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր…
ԱԳ նախարարը ԵՄ և անդամ երկրների հատուկ բանագնացներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման…
Միրզոյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի…
Խաբկանք է, որ ոմանք մտածում են, թե հայ–թուրքական և հայ–ադրբեջանական բանակցություններն իրարից անկախ են. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստան–Թուրքիա և Հայաստան Ադրբեջան հարաբարերությունների կարգավորման աշխատանքները միմյանցից անկախ չեն։ Թուրքական Tvnet–ի հետ հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե խաբկանք է, թե ոմանք մտածում են, թե հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններն իրարից անկախ են։
Կանադայի ԱԳ նախարարը՝ Բաքվի պատերազմական հանցագործության մասին
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: Ջոլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդումները խորապես մտահոգիչ են: «Նման բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանը պետք է վերադառնա կայուն իրավիճակի»,- գրել է Ջոլին:
Փելոսիի այցի վերաբերյալ Բելառուսի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը: «Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»,-նշել է խոսնակը:
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն
Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Չնայած Ադրբեջանի սադրանքներին` հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը: Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է ձախողել բանակցությունները, անհիմն են: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական է, նպատակ ունի հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և նույնն…














