Ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջ
Ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջն ամենաբարձր մակարդակով հնչեցվել է. Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջն ամենաբարձր մակարդակով հնչեցվել է ինչպես Երեւանի, այնպես էլ նրա միջազգային գործընկերների կողմից։ Այս մասին հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, Հայաստանը բանավեճերի ու միջազգային ճնշման միջոցով պետք է ստիպի Բաքվին դուրս բերել զորքերը։ «Հուսով ենք, որ կհաջողվի…

