բուժօգնություն
Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում: Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր…
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Կրկին անգամ համոզվում են ենք, որ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը տարբեր քրեական գործերով՝ կախված մեղադրյալի անձից, ՀՀ պետական իրավասու մարմինների կողմից տարբեր կերպ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում: Հաճախ ենք ՀՀ պետական մարմիններից և…
Բժիշկն ահազանգել է․ ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը վնասվածք է հասցրել քաղաքացուն
Փետրվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որը հայտնել է, որ «ձախ ձեռքի այտուցվածություն» ախտորոշմամբ իրենց մոտ՝ Ավանի հոգեբուժարան է բուժօգնության դիմել Ռ․ Չ․-ն: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Քաղաքացու ահազանգով մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին ահազանգող Մանուկյանը հայտնել է,…
«Արաբկիր» հիվանդանոցում երեխայի հայրը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչի դեմքին
«Արաբկիր» բժշկական համալիրի Facebook-ի էջում հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ: Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել…
Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը
ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման բաժնի նոր ենթակառուցվածքի պաշտոնական բացումը: Այն վերանորոգվել և կահավորվել է առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում: Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան և կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը կտրել են կարմիր ժապավենը, ինչին հաջորդել է…
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագրով անվճար բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագրով անվճար բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի, փրկվել է 151 կյանք։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Անվճար բուժօգնություն ստացածների 50 տոկոսը Երևանից է, մնացածը մարզերից: Ծրագրի շնորհիվ կանխվում է նաև հաշմանդամություն ձեռք բերելու վտանգը: https://www.facebook.com/armgovernment/videos/370350556980495/?v=370350556980495
Գյումրիում աղբ հավաքող տղամարդը վիրավորվել է նռնակի պայթյունից
Գյումրի քաղաքում հուլիսի 21-ին նռնակի պայթյունից աղբը հավաքող 44-ամյա մի տղամարդ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից: «Գյումրի» բժշկական կենտրոնից ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի պայթյունային վնասվածք, բազմաթիվ վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1975 թվականին ծնված մի տղամարդ: Քննիչի գլխավորությամբ մեկնած խմբին պարզվել է, որ նույն…
Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածները կտեղափոխվեն Հայաստան
Վրաստանում են գտնվում ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը և առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը: Քննարկվում է Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների Հայաստան տեղափոխման հարցը. տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով…
«Ժպտա Հայաստան». անվճար բուժօգնություն՝ անապահովներին
«Ժպտա Հայաստան»-ը ատամնաբույժ Էդվին Ռոստամի երազանքն է: Բժիշկը խոստովանում է, որ մարդկանց օգնելու ցանկություն վաղուց է ունեցել, սակայն դա իրագործելու առիթ դարձել է թավշյա հեղափոխության ժամանակ իր աղջկա հետ տեղի ունեցած դեպքը։ Արձակված լուսաձայնային նռնակներից աղջկա՝ Իլենի շրթունքը վնասվել է։ Ամբողջ աշխարհի հայերի արձագանքն ու հոգատարությունը զարմացրել են բժշկին, եւ դրանից հետո նա որոշել է…
Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել․ բուժօգնության է դիմել 8 անձ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 28-ին, ժամը 23.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է և ոստիկանների շտապ միջամտության կարիք կա։ Անմիջապես նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Քիչ անց, ոստիկանության Մաշտոցի բաժնում տարբեր բժշկական կենտրոններից հաղորդել են, որ մարմնական վնասվածքնով բուժօգնության է դիմել 8 անձ։ Մեկնած ոստիկանները պարզել են, որ քաղաքացիները վնասվածքները…
Ղազախստանի զորամասում պայթյունից հետո ավելի քան 30 մարդ է դիմել բուժօգնության
Ավելի քան 30 մարդ է բժիշկների օգնությանը դիմել Ղազախստանի Թուրքստանի մարզի Արիս քաղաքի զորամասի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին հունիսի 24-ին հայտնել է Tengrinews ղազախական լրատվական գործակալությունը: «34 մարդ է դիմել Օրդաբասինի շրջանի կենտրոնական հիվանդանոց: Նրանց բոլորին հետազոտել են»,-գործակալությանը հայտնել են Թուրքստանի մարզի առողջապահության վարչությունում, միաժամանակ չի ճշտվել՝ ինչ գանգատներով են դիմել տուժածները:…
Ցանկանում ենք անվճար բուժօգնություն տրամադրել ոչ թե մինչև 7, այլ մինչև 18 տարեկաններին. Արսեն Թորոսյան
Հունիսի 11-ին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է, որ Հայաստանի առողջապահական բյուջեն այս տարի ավելացել է 7 միլիարդ դրամով, իսկ մյուս տարի, միջինաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, կավելանա ևս 16 միլիարդ դրամով։ Նախարարը հավելել է, որ սրանք աննախադեպ բարձրացումներ են։ Նախարարը հավելեց, որ այս գումարներով ցանկանում են մի շարք փոփոխություններ իրականացնել հանրային…
Ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային: Քննարկվել են երեխաների առողջության մարտահրավերներն ու առաջնահերությունները, ինչպես նաև հետագա համագործակցության ոլորտները: Վերջիններս ներկայացրել են ինչպես իրենց տարեկան աշխատանքային պլանը, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարության տեսլականը: Տիկին Ռադոչան կարևորել է երեխաների, մասնավորապես նորածինների բուժօգնության մատչելիության ու որակի հարցերը` հատուկ շեշտադրելով…
Կալանավորված անձը վիրահատվել է Պաշտպանի աջակցությամբ
Կալանավորված անձի դուստրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով աջակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող հոր պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում: Դիմումատուն Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հայրն ունի առողջական մի շարք խնդիրներ, ենթարկվել է վիրահատության, սակայն ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում նրա մոտ առաջացել է առողջական նոր խնդիր, որի պատճառները պարզելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել: Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանի…













