Բրիտանիա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային նվիրաբերել Է ավելի քան 1000 VALLON մետաղորսիչ և ռումբերի վնասազերծման 100 հավաքածու: Այս մասին նշվում է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Նշվում է, որ VALLON-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի հաղթահարել ականապատ դաշտերը և մաքրել անվտանգ երթուղիները ճանապարհների և արահետների վրա։ Այն կարող է նաև օգնել քաղաքացիական ենթակառուցվածքները և տները պայթյունավտանգ նյութերից…
Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել Brimstone-2 բարձր ճշգրտության հրթիռներ. Այդ մասին գրում է The Telegraph-ը։ Նշվում է, որ այդ հրթիռները լազերային ուղղորդվում են, և դրանց արձակման հեռահարությունը երկու անգամ ավելի բարձր է, քան նախորդ շարքի հրթիռները։ Ուկրաինա տեղափոխված Brimstone-2 հրթիռների թիվը չի բացահայտվում։ Հրատարակությունը նշում է, որ վեց ամիս առաջ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել «Բրիմստոն-1» «օդ-երկիր»…
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լուրջ զիջումների է գնացել Եվրամիության հետ բանակցություններում և զգալիորեն մոտեցել է Brexit-ի վերաբերյալ գործարքի կնքմանը: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով ԵՄ-ում և Բրիտանիայում բարձրաստիճան աղբյուրներին: Ենթադրվում է, որ համաձայնագրի տեքստի նախագիծը կարող է հրապարակվել այսօր, եթե Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը վերջնական համաձայնի փաստաթղթի պայմանների հետ: Բանակցող կողմերը…
Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում անցկացվել է «Ստեղծարար միտք» բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի առաջին տարվա ամփոփիչ համաժողովը: Համաժողովի ընթացքում հայտնի են դարձել Բրիտանական խորհրդի կազմակերպած «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Creative Spark Big Idea Challenge) մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիրները, որոնք ներկայացնում էին Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան: Մրցույթին մասնակցած միջազգային 9-ը թիմերից «Սոցիալական ազդեցություն» անվանակարգում մրցանակակիր…
Գլազգոյի համալսարանը հայտարարել է, որ 20 մլն ֆունտ սթերլինգ ռազմատուգանք կվճարի ստրկավաճառությունում ունեցած դերի համար, հաղորդում է Daily Mail-ը: Համարվում է, որ Գլազգոյի համալսարանը Բրիտանիայի առաջին հաստատությունն է, որն առաջարկել է ռազմատուգանք վճարել անդրատլանտյան ստրկավաճառության հետ իր կապի համար: «Արդարության վերականգնման ծրագիրը կիրականացվի Արեւմտյան Հնդկաստանի համալսարանի հետ համատեղ եւ համալսարանի հատկացրած գումարը կծախսվի Գլազգո-Կարիբներ զարգացման հետազոտության…
Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են գլոբալ տաքացման օդանավերի վրա ազդելու հարցը, հաղորդում է The Washington Post-ը։ Փորձագետների կարծիքով՝ որոշ գործընթացներ կարող են վտանգավոր լինել ուղևորների համար։ Մասնավորապես՝ երեք անգամ ուժգնացել է «պարզ երկնքի մրրկայնությունը»։ Դա կապված է բևեռներում ստարտոսֆերայի ստորին շերտում օդի ջերմաստիճանի նվազեցման հետ։ Վերջին ժամանակներում քամու արագության մեծացում է նկատելի։ Մթնոլորտի փոքրիկ հատվածում…
Բրիտանական Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի Բեթհովենի մազափունջը, որը գերմանացի կոմպոզիտորը կտրել և նվիրել է իր ընկերոջը 1826 թվականին: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ակնկալվում է, որ լոտը կվաճառվի 19 000 դոլարով, սակայն աճուրդի տան ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջնական արդյունքում մազափունջը կարող է վաճառվել ավելի մեծ գումարով: Նրա խոսքով՝ ավստրիացի դաշնակահար Անտոն Հալմը կոմպոզիտորին…
Անազատության մեջ երկար ժամանակ մնալու հետևանքով փղերը առողջական խնդիրների և ընկճախտի են բախվում: Բրիտանացի գիտնականները որոշել են նրանց կեցության վայրը մոտեցնել բնական միջավայրին: Այժմ փղերը սնվելու համար պետք է ջանքեր գործադրեն: Նրանց կերակուրը լցվում է հատուկ պարկերի մեջ, որոնք կախվում են նրանց տարածքում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կարող է Մեծ Բրիտանիային Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) հետաձգման հնարավորություն տալ: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մերկելը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը Բրյուսելի հետ պետք է քննարկի Brexit-ի գործընթացի իրականացման հստակ ամսաթիվը: Նա նաև ասել է, որ կոշտ Brexit-ի պարագայում…
ԱՄՆ-ը, Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան չեն մասնակցի Սիրիայի վերականգնման գործողություններին, մինչև այնտեղ չսկսվի «իսկական քաղաքական կարգավորում»: Այս մասին ասվում է Սիրիայում հակամարտության ութերորդ տարելիցի կապակցությամբ երկրների տարածած համատեղ հայտարարության մեջ. տեղեկացնում է РИА Новости-ն: «Մենք հստակ հայտարարում ենք, որ չենք դիտարկելու Սիրիայի վերականգնմանն ուղղված օգնության որևէ տեսակի տրամադրման հարցը, քանի դեռ չի սկսվել վստահության արժանի,…
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Սիրիայի վերականգնման գործողություններին մասնակցություն չեն ունենա, մինչև այնտեղ «իսկական քաղաքական կարգավորում» չսկսվի: Այս մասին ասվում է Սիրիայում հակամարտության ութերորդ տարելիցի կապակցությամբ երկրների տարածած համատեղ հայտարարության մեջ: «Մենք հստակ հայտարարում ենք, որ չենք դիտարկելու Սիրիայի վերականգնմանն ուղղված օգնության որևէ տեսակի տրամադրման հարց, քանի դեռ չի սկսվել վստահության արժանի, շոշափելի և…
Բազմաթի բրիտանացիներ կողմ են վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականին: Հարցվածների 50 տոկոսը հայտարարել է, որ Թերեզա Մեյը պետք է հրաժարական տա, և միայն 32 տոկոսն է հայտարարել, որ կողմ է նրա` այդ պաշտոնում մնալուն: Բրիտանացիների մի մասը հանգել են այս կարծիքին այն բանից հետո, երբ խորհրդարանը մարտի 12-ին կրկին դեմ քվեարկեց ԵՄ-ի հետ գործարքին: Գրում է…
Մեծ Բրիտանիայի նախարարական կաբինետի անդամները Brexit-ի պատճառով վարչապետ Թերեզա Մեյին սպառնում են զանգվածային պաշտոնաթողություններով, գրում է The Telegraph-ը: Ըստ պարբերականի՝ նրանք հայտարարել են աշխատանքից հեռանալու մասին, եթե համայնքների պալատների պատգամավորներին արգելվի կանգնեցնել Brexit-ի իրացվելիությունն առանց համաձայնագրի:
Բրիտանիան մարտի 29-ին կլքի Եվրամիությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքերով, ԵՄ-ն կքննարկի բանակցային գործընթացի ժամկետի երկարաձգումը միայն այն դեպքում, եթե լինի այլընտրանքային ելքի հուսալի ծրագիր. «Պետական քաղաքականությունը կայանում է նրանում, որ մարտի 29-ից լքենք Եվրամիությունը: Բայց Եվրամիությունը 50-րդ հոդվածը կընդլայնի միայն այն դեպքում, եթե պարզ դառնա, որ, ամեն…
Բրիտանիայի փրկարարները և առափնյա պահպանությունը Լա Մանշի նեղուցում կալանել են նավակներ մի քանի տասնյակ անօրինական միգրանտներով: Ուղևորների թվում եղել են երեխաներ, տեղեկացնում է BBC-ին: Սուրբծննդյան գիշերը Գրինվիչի ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը չորսին փրկարարներն առափնյա պահպանության ուղղաթիռի օգնությամբ կալանել են մի նավակ 12 միգրանտներով և մեկ երեխայով Բրիտանիայի տարածքային ջրերում՝ Քենթի կոմսության ափի շրջանում: Եվս մեկ աղջնակ…