Բրյուսել
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպում կունենան
Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարարը, ի թիվս այլ հանդիպումների, կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: ՆԱՏՕ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով:
Միշելը և Ալիևը քննարկվել են Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը Հայաստան-Ադրբեջան երկխոսության համար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին Շառլ Միշելը գրել է Twitter-ի իր էջում՝ նշելով, որ քննարկվել են Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը Հայաստան-Ադրբեջան երկխոսության համար։ «Ընդգծվել է ԵՄ-ի համար կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը։ Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, հաղորդակցության և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև…
Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ. Շառլ Միշել
Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ հանդիպումը։ «Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում իրադրության և երկու երկրների, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանի հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման վրա»,- նշված է հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ։ Նրա գնահատականով` քննարկումները եղել են անկեղծ և արդյունավետ։ Կողմերը քննարկել են հարցերի ողջ…
Կառավարության այսօրվա նիստը կսկսվի նախատեսվածից ուշ
Այսօր՝ ապրիլի 7-ին, նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը։ Այն նախատեսված ժամը 11:00-ի փոխարեն կկայանա 15:00-ին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից վերադառնալու է այսօր։
Ալիևը ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։ Այնտեղ է նաև ՀՀ վարչապետը և այսօր նախատեսված է Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։
Նախատեսվում է Փաշինյանի, Միշելի ու Ալիևի եռակողմ հանդիպումը
Ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Այս մասին ասվում է ԵԽ-ի պաշտոնական կայքում։ Նշենք, որ հանդիպման մասին հիշատակություն կար նաև՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան ու Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին ԵՄ-ի հայտարարության մեջ։ Գրիգորյանն…
Բրյուսելում հանդիպել են ԱԽ քարտուղար Գրիգորյանն ու Ալիևի խորհրդական Հաջիևը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական Միության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերի միջև հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած հարցերի ամբողջ շրջանակը, այդ…
Մարուքյանը Բրույսելում է․ օրակարգում են Արցախյան հակամարտության նոր դրսևորումները
Այսօր Բրյուսելում անցկացվում է ԵՄ անդամ պետությունների առաջնորդների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այս միջոցառմանը զուգահեռ՝ Բրյուսելում հավաքվել են Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի («ALDE») քաղաքական ուժերի ղեկավարները, որտեղ ներկա եմ…
Բրյուսելում հանդիպել են Մակրոնն ու Էրդողանը
Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նա արդեն հասցրել է հանդիպում ունենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպումը եղել է փակ ֆորմատով ու տևել է շուրջ 50 րոպե։ Նախատեսված է նաև Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։
Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքը իրական է․ Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը իրական է համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման սպառնալիքը։ Այս մասին Բայդենն ասել է Բրյուսելում։ Թեմային անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ այդպիսի զենքի կիրառումը լիովին կփոխի հակամարտության բնույթը, քանի որ դա միջազգային իրավունքի բացահայտ խախտում կլինի, ինչը կունենա հեռուն գնացող հետևանքներ։
ԵՄ-ն պատրաստ է այն սցենարին, որ Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը․ Ֆոն Դեր Լայեն
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պատրաստ է ռուսական գազի մատակարարման դադարեցմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն քայլեր է ձեռնարկել, որոնք թույլ են տալու չեզոքացնել ռուսական կողմից գազի մատակարարումների մասնակի կամ ամբողջական հնարավոր դադարեցումը։ Ֆոն Դեր Լայենը ասել է նաև, որ պաշտոնական Բրյուսելն ու Եվրամության անդամ պետությունները պետք է հետևություններ…
Եթե չենք կարողանում Եվրոպայից հաղթաթղթերով վերադառնալ, դա կարող է էժան չարժենալ․ Այվազյան
Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը։ Վաշինգտոնում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Բայդենի խորհրդականը Ի՞նչ է քննարկվել Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Բրյուսելից արված հայտարարությունները ոչ մի որոշակիություն չեն կրում իրենց մեջ: Կուլիսներում՝ միգուցե: Տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը, հատկապես երկաթուղիները, Հայաստանին ոչինչ չեն տալու առաջիկա 10 տարիներին,…
Մհեր Գրիգորյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Այս մասին հայտնել է փոխվարչապետի գրասենյակը։ «Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերը և երկուստեք կարևորել համատեղ ջանքերի կենտրոնացումը՝ հնարավորինս սեղմ ժամկետում դրանց մեկնարկն ապահովելու ուղղությամբ: Փոխվարչապետը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է առանձին…
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսվում է նրա, Միշելի ու Ալիևի եռակողմ հանդիպումը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ մասնակցելու է Արևելյան Գործընկերության 6-րդ գագաթնաժողովին։ Այցի շրջանակներում նախատեսվում են վարչապետի մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հիշեցնենք, որ Բրլյուսելում նախատեսվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ…















