Բրյուսել
Brussels Airlines-ը սկսում է կանոնավոր չվերթերը
Brussels Airlines-ից հայտնում են, որ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը: Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալոււն պես: Այս…
ԵՄ-ն կարող է առաջիկայում նախնական թույլտվություն տալ ռեմդեսիվիրի օգտագործման համար
Դեղամիջոցների եվրոպական գործակալության (ԴԵԳ) ղեկավար Գվիդո Ռասին ասել է, որ ամերիկյան Gilead կողմից կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար ռեմդեսիվիրի օգտագործման նախնական թույլտվությունը կարող է տրվել առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ԴԵԳ-ն արդեն երաշխավորել է ռեմդեսիվիրի օգտագործումը բացառիկ հանգամանքներում, ինչը թույլ է տալիս նշանակել դեղամիջոցը հիվանդներին նախքան վերջնական հաստատում ստանալը:…
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտեց իր այցը Բրյուսելում։ Ժամեր առաջ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Վարչապետը ինքնաթիռից ուղիղ տեսակապով հայտնել է մարտի 10-ի պլանների մասին։ Ժամը 11-ին կշրջի Ագարակում, բուկլետ կբաժանի, այնուհետև քարոզարշավը կշարունակի Մեղրիի համայնքապետարանի մոտակա տարածքում, Քաջարանի շատրվանների հրապարակում, որից հետո կլինի Կապանի մարզպետարանի դիմաց, իսկ այսօրվա վերջին հանդիպումը տեղի կունենա 18․00-ին, Տեղ…
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Այս մասին…
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տևական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում: Քննարկվել է նաև Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ…
ԵՄ-ն վերջնականապես հաստատեց Brexit-ի մասին գործարքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Brexit-ի մասին գործարքը՝ ավարտին հասցնելով Բրյուսելի կողմից գործարքի վավերացման գործընթացը: Այս մասին նշված է Խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Այդպիսով, Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին կեսգիշերը կկարողանա լքել Եվրամիությունը, որի կազմում կմնա 27 անդամ երկիր: Արդեն փետրվարի 1-ից Բրյուսելն ու Լոնդոնը կկարողանան նոր հարաբերություններ կառուցել:
Արտակ Դավթյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում է։ Նա այսօր՝ հունվարի 14-ին, մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Վճռական աջակցություն» և «Կոսովոյի ուժեր» առաքելությունների ձևաչափերով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով նիստերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
ԵՄ-ն երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ընդունել են քաղաքական որոշում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին: Դրանց գործողության ժամկետը լրանալու էր 2020 թվականի հունվարի 31-ին: Այս մասին գագաթնաժողովի հարթակներից մեկում լրագրողներին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչ Բարենդ Լեյտսը: «ԵՄ-ի գագաթնաժողովը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը»,-ասել է նա: Պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու որոշումն…
Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Նոյեմբերի 7-ին Նախագահ Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր…
Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Բրյուսելում է
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն…
Յունկերն ու Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ ակտիվացնելու բանակցությունները ԵՄ-ից այդ երկրի դուրս գալու պայմանների շուրջ, որոնք արդեն երկրորդ օրն է՝ ընթանում են Բրյուսելում: Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: Օրվա երկրորդ կեսին Բրյուսելում բացվելու է ԵՄ-ի գագաթնաժողովը, որտեղ պետք է որոշում ընդունվի՝ ինչպես վարվել Մեծ Բրիտանիայի…
Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը
Հոկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են աշխարհագրական նշումների օրենսդրությունների և համապատասխան քաղաքականությունների շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները: Ներկայացվել և քննարկվել են…
Իսպանիան կարող է կորցնել իր կշիռը Եվրոպայում
Իսպանիան կարող է Եվրոպայի ինստիտուտներում կորցնել կշիռը, եթե երկրում շարունակվի քաղաքական ճգնաժամը, որն արդեն հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության: Սեպտեմբերի 30-ին այս դիրքորոշումն է հայտնել El Pais թերթը՝ հղում անելով Եվրամիության աղբյուրներին։ Թերթի տեղեկատվությամբ՝ Բրյուսելն ուշադրությամբ հետևում է իրադրությանը պիրենեյան թագավորությունում: Չորս տարում Իսպանիայում չորրորդ ընդհանուր ընտրությունների անցկացման վերաբերյալ վերջին որոշումը որոշակի վնաս է…
ԵՄ-ն 5,6 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար
Եվրամիությունն արդեն Թուրքիային տրամադրել է 5,6 մլրդ եվրո համաձայնեցված 6 մլրդ եվրոյից միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն։ «5,6 մլրդ 6-ից արդեն հատկացվել է Թուրքիային։ Մնացածը կտրամադրվի շուտով»,- ասաց նա։ ԵՀ ներկայացուցիչը հերթական անգամ ընդգծել է, որ Բրյուսելը հավատարիմ է…
Այսօր նշվում է Գեղեցկության միջազգային օրը
Ամեն տարի` սեպտեմբերի 9-ին, նշվում է Գեղագիտության ու կոսմետոլոգիայի միջազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ հիմնած Գեղեցկության միջազգային օրը ։ Գեղագիտության ու կոսմետոլոգիայի միջազգային հանձնաժողովն ստեղծվել է Բրյուսելում 1946 թվականին ու այդ ժամանակից սկսած 33 մասնաճյուղ է բացել աշխարհի ամենատարբեր ծայրերում ՝ ընդլայնելով իր աշխատակիցների թիվն ու դառնալով Գեղեցկության թերապիայի գլխավոր միջազգային ասոցիացիան։ 1995 թվականից սկսած այսօր աշխարհում…















