գազի թունավորում
Մաստարայում թունավորվել են գազի արտահոսքի հետևանքով
Փետրվարի 25-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մաստարա գյուղի 4 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցի գազի կաթսայից գազի արտահոսքի հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր:
Թունավորում Աշտարակում
Փետրվարի 14-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կենցաղային գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել չորս քաղաքացի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ա.Մանուկյան փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում չորս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում…
Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը
ԱՀ Ոստիկանության և «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից իրականացված նախնական ուսումնասիրության համաձայն` հունվարի 8-ին Շուշի քաղաքի Հախումյան 1/11 հասցեում տեղի ունեցած մահվան ելքով շմոլ գազից թունավորման դեպքի պատճառ է հանդիսացել անսարք ջրատաքացուցիչը: «Արցախգազ» ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ՝ համաձայն Շուշիի արտադրաշահագործման տեղամասից ստացված տեղեկատվության` 2017թվականի մայիսի 25-ին անսարքության պատճառով վերոնշյալ բնակարանի ջրատաքացուցիչի գազամատակարարումը դադարեցվել և կնքվել է:…
Շուշիում շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն- ծանր
Շուշիում հունվարի 8-ին շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: Շուշիի քաղաքի Հախումյանի 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով ժամը 19:30-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում էր տեղափոխվել Նատալի Ժորիկի Մուսայելյանը՝ ծնված 2011 թվականին: Նրա մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում,…




