Գեղանիստ
Պատգամավորը խնդրեց Կառավարությանը օգնել պտտահողմից տուժածներին
ՀՀ ազգային ժողովում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը բարձրացրեց պտտահողմից տուժած Գեղանիստցիների հարցը։ Հունիսի 20-ին Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում պտտահողմ էր գրանցվել, որի հետևանքով վնասվել էին 40 տան տանիքներ։ Հովսեփյանը խնդրեց Կառավարությանը գյուղացիներին շինանյութ տրամադրել, որպեսզի նրանք կարողանան վերանորոգել իրենց տան տանիքները։ Նա նշեց, որ թվում է, թե Կառավարությունը անելիք չունի, քանի որ…
Գեղանիստ համայնքը մեծ վնասներ է կրել․ մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է, որ Գեղանիստ համայնքը մեծ վնասներ է կրել քամու հետևանքով։ «Մի քանի րոպե տևողությամբ սաստիկ քամին մեծ վնասներ է տվել Շիրակի մարզի Գեղանիստ համայնքին», – գրել է մարզպետը։ https://www.facebook.com/tigranpetrosyanN10/posts/708960986608976?__cft__[0]=AZVehuJR7O4Enc1gr80OgeLx8_gS_AEA3MnSWOwWzL2n1ytFqE64zZKxO4hM5tGk_TEVuWuYbuF3DzDfYORS7HT2bvPmT5bjmlGYEBfgTda44tOhTu5hhAKEr7aP6HAu0PfY-9igtSv0PZhbSxKDj0Qfn8fnmsgQtD-6bMcZiWjaAg&__tn__=%2CO%2CP-R
Գեղանիստում կատարված սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է: 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով, պոլիտրավմա ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 1988թ. ծնված Սամվել Կարապետյանը, ով գիտակցության չգալով մահացել…
Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին` ժամը 17:40-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը։ Գեղանիստի բնակիչ, 34-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Սպանություն Գեղանիստում․ որսորդական…
Սպանություն Գեղանիստում․ որսորդական հրազենից կրակած անձի ինքնությունը պարզվել է
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել…





