Գեղասահքի աշխարհի առաջնություն
Գեղասահքի ԱԱ. Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը
Ճապոնիայի Սայտամա քաղաքում մարտի 18-24-ը կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը, որոնք մարտի 18-ին մրցավայր կմեկնեն իրենց մարզիչների հետ: Այս առաջնությունում ևս չենք ունենալու պարային զույգ. «Թինա Կարապետյանն անցյալ տարի ունեցել է զույգի հետ…

