եվրոպայի առաջնություն
Այս կարգի միջոցառում Հայաստանում երբևէ չի անցկացվել․ Կարեն Գիլոյան
Հայաստանում մայիսի 21-ից 31-ը կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Նա նշեց, որ այս կարգի միջոցառում երբևէ չի անցկացվել Հայաստանում, նույնիսկ խորհրդային շրջանում։ Նրա խոսքով՝ մանսակցելու են 42-43 երկրից 250-300 բռնցքամարտիկներ։
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում պայքարի է դուրս գալիս հայկական զույգը
Էստոնիայի մայրաքաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որտեղ նաև Հայաստանն ունի ներկայացվածություն։ Այսպիսով, այսօր՝ հունվարի 14-ին, գեղասահքի ԵԱ-ում իր պայքարն է սկսում Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը։ Նշենք, որ Սլավիկ Հայրապետյանն էլ հանդես է գալու ազատ ծրագրում։ Իսկ մեր զույգի հետ կպայքարեն 28 այլ զույգեր։
Հայաստանը երեք մասնակից ունի գեղասահքի Եվրոպայի առաջնությունում
Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ըստ աղբյուրի՝ հունվարի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալիննում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկներ` 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր: Նշվում է, որ Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։
Եվրոպայի առաջնություն․ հայ լողորդը սահմանել է Հայաստանի ռեկորդ
Կազանում եզրագծին է մոտենում լողի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը ներկայացնող Արթուր Բարսեղյանը։ Հայազգի լողորդը, ընդհանուր առմամբ, հաջող է հանդես եկել ու նույնիսկ հասցրել է ռեկորդ սահմանել։ Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում գրանցել է 48,09 վայրկյան արդյունքը, որով ոչ միայն դուրս է եկել կիսաեզրափակիչ, այլ նաև սահմանել է Հայաստանի ռեկորդ։ Կիսաեզրափակչում արդեն Բարսեղյանը…
4 հայ բռնցքամարտիկ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում կպայքարեն ոսկու համար
Եզրագծին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները։ Նրանցից 4-ն անցել են եզրափակիչ փուլ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Նշվում է, որ ոսկե մեդալի համար պայքարելու են 51 կիլոգրամ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կիլոգրամ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը, 60 կիլոգրամ քաշային Էլիդա Քոչարյանը և 86 կիլոգրամ քաշային…
Կարեն Ավագյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցելույթ են ունեցել Մ23 տարեկան 89 կգ քաշային տղաները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Կարեն Ավագյանը: Հայաստանի մարզիկը արդեն նվաճել է փոքր ոսկե մեդալ պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ սանձելով 165 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ տեղում է 163 կգ արդյունքով վրացի Ռևազ…
Եվրո Մ21. հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ առաջիկա խաղերի համար
Հայաստանի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին ընդունելու է Սերբիայի հասակակիցներին, իսկ հոկտեմբերի 12-ին հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիային։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հանդիպումներն անցկացվելու են Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։ Նշվում է, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են առաջիկա խաղերի համար։…
Եվրոպայի առաջնություն․ Գյուրջյանը շրջանցել է թուրք մարզուհուն ու դարձել չեմպիոն
Ֆինլանդիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։ վերջին նվաճումը գրանցել է Մինչև 20 տարեկանների 81 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդուհի Լիանա Գյուրջյանը։ Նա երկամարտում գրանցել է 216 կիլոգրամ (95+121) արդյունք և առաջ անցնելով Թուրքիան ներկայացնող Սարա Յենիգունից 3 կիլոգրամով՝ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Ավելի վաղ Գյուրջյանին հաջողվել…
19-ամյա հայ ծանրորդը շրջանցեց թուրք մրցակիցներին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն
Ֆինլանդիայում ընթանում է մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Դրան մասնակցում է նաև հայաստանցի Գառնիկ Չոլակյանը, ով 19 տարեկան է և հանդես է գալիս մինչև 20 տարեկանների 55 կիլոգրամ քաշում։ Չոլակյանը կարողացավ հրաշալի հանդես գալ ու մեծ առավելությամբ նվաճել չեմպիոնի կոչումը։ Նա պոկումում բարձրացրեց 100 կիլոգրամ և միայն 3-րդն էր, սակայն հրումում արդեն…
ԵԱ․ գրոսմայստեր Հովհաննիսյանը մրցաշարի միանձնյա առաջատարն է
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է նաև հայ շախմատիստները։ Նրանցից ամենահաջողը հանդես է գալիս գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայ շախմատիստը 4-րդ տուրում նույնպես հաղթանակ է տոնել մրցակցի նկատմամբ ու այս պահին վաստակած 4 միավորով (4 հնարավորից) միանձնյա զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 180 շախմատիստներ։
Եվրոպայի առաջնություն․ հայ գրոսմայստերները 100 տոկոսանոց արդյունք են ցույց տալիս
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի առանջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստները։ Այս պահին ամենահաջողը ելույթ են ունենում գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր 3 տուրերում էլ հաղթել են և այս պահին 5 առաջատարների հետ կիսում են առաջում են հորիզոնականը։ Այսօր կկայանա մրցաշարի 4-րդ տուրը։
Եվրոպայի առաջնություն․ Էլինա Դանիելյանը կրնկակոխ հետևում է առաջատարին
Ռումինիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստուհիները։ Մասնավորապես ուշագրավ ելույթներ է ունենում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով առաջատարների թվում է։ Նա 8-րդ տուրում հաղթանակից հետո ունի վաստակած 6,5 միավոր և կրնկակոխ հետևում է միանձնյա առաջին հորիզոնականը զբաղեցնող Լուլիա Օսմակին, ում հետ կմրցի այսօր։
Եվրոպայի առաջնություն․ Դանիելյանը հաղթեց ու այժմ առաջատար է
Ռումինիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստուհիները։ Կայացել է 6-րդ տուրը, որի ժամանակ Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթանակներ են տոնել։ Այսպիսով՝ Դանիելյանը 5 միավոր է վաստակել ու լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նրա հետ միասին 5 միավոր ունեն վաստակած ևս 5 շախմատիստուհիներ։ Նշենք, որ…
Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը․ Տոկիո 2020
Հուլիսի 26-ին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը։ «Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որոնց Հայաստանի օլիմպիական թիմը մասնակցում է 17 մարզիկով: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հուլիսի 24-ին…
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 14 մեդալ են նվաճել
Հուլիսի 24-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հայ սամբիստները Պրահայում կայացած Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին ընդհանուր առմամբ 14 մեդալ են նվաճել: «Հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե և 8 բրոնզե մեդալ: Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների` Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը: Ստորև…















