Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երևանի մի քանի փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան – Վաղարշյան փողոցների խաչմերուկում և Սաֆյան անցուղում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը: Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Միաժամանակ նշված ճանապարհահատվածները կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում: Երևանի քաղաքապետարանում հայտնաբերվել է պաշտոնյաների կողմից հողամասերի օտարման դեպքեր Երևանի բազմաբնակարաններում փակվել է արդեն ավելի քան 3400 աղբատար․ քաղաքապետարան Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունեցել Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ 2022 թվականի փետրվարի 23-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ոստիկանությունը ողջ զինանոց է հայտնաբերել. կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Փրկարարները հայտնվել են կրակոցների թիրախում․ Արցախի ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել «Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի մայիսի 11-ից Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սունդուկյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Վաղարշյան փողոցի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գայի պողոտա-Մոլդովական-Լվովյան փողոցների խաչմերուկում
Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2019 թվականի մայիսի 1-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ըստ կատարված փոփոխության՝ Լվովյան փողոցով դեպի նշված խաչմերուկ 1-ին երթևեկելի գոտով երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ ուղղությունների փոխարեն:





