Զրույց
Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ որդու՝ Վաչեի հետ զրույցից մանրամասներ է հայտնել: «Ասում է. -Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել: -Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում: -Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ…
Հարցազրույց անվտանգության նախկին աշխատակցի հետ – Սուրճի սեղան
Սուրճի սեղան Ցայտաղբյուրի մոտ զրույցը տեղափոխվեց մոտակա սրճարան՝ շարունակելու քննարկումը: Նա սկսեց բացատրել, թե ինչպես են Հայաստանում տարբեր բիզնեսներ աջակցում համակարգին՝ իրենց հաճախորդներից տեղեկատվություններ հավաքելով։ «Բազմաթիվ ձեռնարկությունների պարտադրում են հավաքել իրենց հաճախորդների և գործընկերների վերաբերյալ տվյալներ»,- ասաց նա: «Սա կարող է ներառել ամեն ինչ՝ սկսած նրանց անուններից, հասցեներից մինչև անձնական ու գործնական կապերը: Այդ տեղեկատվությունը…
Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անհանգստություն է հայտնել` կապված ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել` անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցին։ «Ես վարչապետ Փաշինյանի հետ խոսել եմ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների` երկու երկրի միջև կայուն խաղաղության միակ ճանապարհի վերականգնման ուղղությամբ քայլերի մասին: Ես նաև իմ անհանգստությունն եմ հայտնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված»:
Ախ քարտուղարը Նյու Դելիում կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին Գրիգորյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
Սի Ծինպինը և Ջո Բայդենը զրույց կունենան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հինգշաբթի զրույց կունենան։ Չորս ամսվա ընթացքում նրանց առաջին զրույցը տեղի կունենա Թայվանի շուրջ նոր լարվածության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնական աղբյուրը: Երկու առաջնորդների միջև նախատեսված բանակցությունները՝ հինգերորդը կանոնավոր հանդիպումների շարքում, նախապատրաստվում էին մի քանի շաբաթ: Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան…
Կիևն ամեն կերպ ձգձգում է բանակցությունները․ Պուտինը՝ Շոլցին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը Շոլցին ասել է, որ պաշտոնական Կիևը ամեն կերպ փորձում է ձգձգել բանակցությունները։ ՌԴ նախագահը նշել է, որ ուկրաինական կողմը անընդհատ առաջ է քաշում ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ։
Արդարադատության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական և այլ բարեփոխումներ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։ Դեսպան Թրեյսին Նախարարության հետ համագործակցությունը որակել է գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև պարեկային ծառայության գործունեությունը…
Թուրքը «ղալաթ» է անելու, որ գալու է ձեր բակում նստի. Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու զրույցը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արենի համայնքի բնակիչների հանդիպման ժամանակ միջադեպ գրանցվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և մի քաղաքացու միջև: Քաղաքացին շարքից բղավեց, որ «թուրքը նայում է ամեն ինչ և գալու է մի օր իրենց բակում նստի»: Ի պատասխան քաղաքացու մտահոգությանը, Փաշինյանը ասաց, որ թուրքը 30 տարի դիտարկում է Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր,…
Ելիսեյան պալատի արձագանքը՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցին
Երեկ գիշերը հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Զրույցի թեման՝ ադրբեջանական սադրանքն էր՝ Սյունիք մտնելու ու ՀՀ պաշտոնապես ընդունված սահմանը հատելու հետ կապված։ Մակրոնը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել էր, որ ադրբեջանական ուժերը հատել են ՀՀ սահմանը և պետք է անհապաղ դուրս բերվեն այդտեղից։ Հեռախոսազրույցին անդրադարձել…
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Փետրվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկանում ենք արտաքին գործերի նախարարությունից: Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:
Մենք լուրջ զրույց կունենանք Վաշինգտոնի հետ․ Զախարովա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Մոսկվան մտադիր է Վաշինգտոնի հետ լուրջ զրույց ունենալ՝ կապված Ռուսաստանում չարտոնված բողոքի ակցիաների վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարությունների հետ։ «Մենք այս թեման կպահենք մեր տեսադաշտում և լուրջ զրույց կունենանք Վաշինգտոնի հետ։ Հավաստիացնում եմ ձեզ, լուրերը երկար սպասել չեն տա»,- ասել է Զախարովան։ Զախարովան շեշտել է, որ…
Զրույց ժողովրդի հետ․ Փաշինյան (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հանդես է գալիս ուղիղ եթերով։ «Զրույց ժողովրդի հետ», – վերնագրել է ուղիղ եթերը Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/189474682606516/?__cft__%5B0%5D=AZX9doC8RpVOl8A6VmnhEqCsZYRobvY8Zcx0VCLrPGQcuFWZ4D5bi8qwuVS4TAKUXoJdZR2SJuluA-SD-VgmTO7yVdeQ2-FxMwKYo6PPQSbdZPbXrV2S0eO_3Ty65pUY7Yfb8ZXzAUVBwB_HWYYUzLB5h1Sd6SvB1gHQ1YoYTMtLxQ&__tn__=%2CO%2CP-R
Իմ ամենամեծ մեղքը․ Փաշինյան (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հանդես է գալիս ուղիղ եթերով, որին կից գրված է․ «Զրույց քաղաքացու հետ. իմ ամենամեծ մեղքը»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/366423861095557/?__cft__%5B0%5D=AZUqUoQqQkfXpKaL1e2bttOvNVOQTE5OtXaYe0TOTBYHo-CE550Rx_HmvQsnkruyDrs1T5OIou85YDFn02bUE0jTiA0P3TPe1xE-dMbags9aZpaUkKVjDb9sPIYZSD1k6FmQDM4cd8m0DHo7N6f7mq0K0B43N8bAlAlAL0F9wWGV1Q&__tn__=%2CO%2CP-R
Վերջին իրադարձությունների մասին․ Փաշինյան (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս տեսաուղերձով։ «Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/726655837939351/?__cft__%5B0%5D=AZXBCcWhc0_YI99se7n6iKuZti4xpCi-5Esr4MpgLVxCkvBZrurLikiphzaqWIR3tdRUn_WB7Xd1UKN34F5K5C4QS0GG3lPwmNKKLz8frg2kshhSnH-56NpzYTnLv_vfFS5rKlx5aGECjujKKQMOhadg-GBJFXujEJ3e1emPqdCd1g&__tn__=%2CO%2CP-R
Պուտինն ու Լուկաշենկոն խոսել են ԼՂ հակամարտության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ զրույցի ընթացքում արծարծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը։















