Էդին Ջեկո
ՉԼ․ Տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները հայտնի են
Ավարտվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը։ UEFA-ի պաշտոնական կայքում հայտարարվել են տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները։ Նրանք են՝ Էդին Ջեկոն՝ «Ինտերից», Էմիլ Ֆորսբերգը՝ «Լայպցիգից», Սեբաստիան Ալենը՝ «Այաքսից» և Պեդրու Գոնսալվեսը՝ «Սպորտինգից»։ Տուրի լավագույն ֆուտբոլիստը կընտրվի քվեարկությամբ։ Who should win Matchday 5 Player of the Week? 🤷♂️@PlayStationEU | #UCLPOTW | #UCL — UEFA Champions League…
Պաշտոնական․ Ջեկոն Ինտերի ֆուտբոլիստ է
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակից ու «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Էդին Ջեկոն պաշտոնապես դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք միլանյան ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեկոն «Ինտերի» կազմում մինչ այս արդեն հասցրել էր մասնակցել մեկ ընկերական հանդիպման։
Ջեկոն այսօր կդառնա Ինտերի ֆուտբոլիստ
«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն այսօր բուժզննում կանցնի «Ինտերում» ու պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Նա նշել է, որ Ջեկոյի գործակալն արդեն «Ինտերի» ղեկավարության հետ ճշգրտել է պայմանագրի բոլոր կետերն ու գործարքի մանրամասները։ Ջեկոն միլնյան ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր։
Ջեկոն հեռանում է Ռոմայից
«Ռոմայի» ֆուտբոլիստ Էդին Ջեկոն տեղափոխվում է Միլանի «Ինտեր»։ Այս մասին գրել է լրագրող Նիկոլո Շկիրան։ Ըստ նրա՝ Ջեկոյի գործակալն արդեն հանդիպել է միլանյան ակումբի ղեկավարության հետ։ Նախատեսվում է, որ Ջեկոյի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը։ Նշենք, որ հռոմեական ակումբն այս պահին ակտիվ կերպով Ջեկոյին փոխարինող է փնտրում։
Միլանն ու Յուվենտուսը հետաքրքրված են Ջեկոյով
Իտալական «Յուվենտուսն» ու «Միլանը» հետաքրքրված են «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Gazetta-ն։ Նշվում է, որ Ջեկոյի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, բայց Ջոզե Մոուրինյոն պատրաստ է նրան բաց թողնել։ Ջեկոյի տրանսֆերը գնահատվում է 4 միլիոն եվրո։
Ջեկոն մոտ է Ռոման լքելուն
Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է լքել հռոմեական ակումբն այս մրցաշրջանից հետո։ Սրա մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշում է, որ Ջեկոյի պայմանագիրն ավարտվում է մյուս տարի, բայց «Ռոման» պատրաստ չէ 7,5 միլիոն եվրո վճարել հարձակվողին՝ մեկ մրցաշրջանի համար։
Ջեկոն գերազանցեց Տոտիին
«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն ուշագրավ արդյունք է գրանցել ակումբի կազմում։ Նա երեկ «Բրագայի» դեմ խաղում կարողացել է դառնալ գոլի հեղինակ, որը «Ռոմայի» կազմում Ջեկոյի 29-րդ գոլն էր Եվրոպական մրցաշարերում։ Այս ցուցանիշով Ջեկոյին հաջողվել է գերազանցել հռոմեական ակումբի լեգենդ Ֆրանչեսկո Տոտիին։ Հիշեցնենք, որ «Ռոման» «Բրագայի» հետ մրցում էր Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչի շրջանակներում։ Երկու խաղերի արդյունքում…
Ռոման Ջեկոյին փոխարինող է գտել
Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Տորինոյի» ֆուտբոլիստ Անդրեա Բելոտիին։ Այս մասին հայտնում է TransferMartkWeb-ը։ Նշվում է, որ հռոմեական ակումբի ղեկավարությունը մտադիր է Բելոտիի միջոցով ուժեղացնել «Ռոմայի» հարձակման գիծը։ Ֆուտբոլիստը պետք է դառնա Էդին Ջեկոյին փոխարինողը։ Ըստ աղբյուրի՝ Բելոտիի համար պայքարի մեջ է նաև «Միլանը»։
Ջեկոն հունիսին կհեռանա Ռոմայից
Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն հունիսին հեռանալու է ակումբից։ Մինչ այս թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով Ջեկոն վերջերս մարզվում էր թիմից առանձին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը ակումբին խնդրել էր բաց թողնել իրեն մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը, բայց տեղափոխությունն այդպես էլ չէր կայացել։ Հնարավոր է՝ Ջեկոն 2020/21 մրցաշրջանից հետո հեռանալու է «Ռոմայից»։
Ռոմայի ևս 3 անդամ վարակվել են կորոնավիրուսով
Իտալական «Ռոմայում» կրկին կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Նշվում է, որ կորոնավիրուսը թեստը դրական է եղել Լորենցո Պելեգրինիի, Ֆեդերիկո Ֆասիոյի ոի Դավիդե Սանտոնի մոտ։ Նրանք ինքնամեկուսացել են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուս էր գրանցվել նաև Էդին Ջեկոյի մոտ։
Ջեկոն կարող է նոր պայմանագիր կնքել Ռոմայի հետ
«Ռոմայի» ավագ, հարձակվող Էդին Ջեկոն պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Հայտնի է, որ կողմերն արդեն մոտ են նոր պայմանագրի հարցում համաձայնության գալուն: Նշենք, որ Էդին Ջեկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Այս մասին տեղեկանում ենք Corriere dello Sport-ից:
Էդին Ջեկոն մնալու է Ռոմայում․ նա պատրաստվում է Յուվենտուսի դեմ խաղին
Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Ռոմայի» ավագ, 34-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն մանլու է ակուբում։ Մինչ այս սպասվում էր, որ Ջեկոն տեղափոխվելու է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»։ Սակայն թուրինյան ակումբը Մադրիդի «Աթլետիկոյից» վերադարձրել է իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, իսկ «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի տեղափոխությունը «Ռոմա» տեղի չունեցավ։ Իտալիայի առաջնության առաջին տուրում Ջեկոն չի խաղացել «Վերոնայի» դեմ։ Հանդիպումն…
Սուարեսը չի տեղափոխվի Յուվենտուս
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը չի տեղափոխվի «Յուվենտուս»։ Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն։ Նշվում է, որ ուրուգվայցու փոխարեն թուրինյան ակումբը ձեռք կբերի «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին, որի համար կվճարի 15 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Սուարեսն արդեն իսկ ժամանել էր Իտալիա։
Մխիթարյանի գոլը չօգնեց Ռոմային հաղթանակ տանել
Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Ինտերին»։ «Ռոման» մոտ էր կամային հաղթանակի, սակայն խաղն ավրատվեց ոչ-ոքի արդյունքով` 2-2 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեցի հյուրերի պաշտպան Ստեֆան Դե Վրեյը, որից հետո առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը հավասարեցրեց «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 57-րդ րոպեին օգտագործեց Էդին Ջեկոյի կարճ փոխանցումը՝ առաջ մղելով «Ռոմային»։ Սակայն…
Ռոման նոր պայմանագիր է առաջարկել ակումբի հարձակվողին
«Ռոման» նոր պայմանագիր է առաջարկել ակումբի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին: Հայտնի է, որ ակումբը ցանկանում է շարունակել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ և պայմանագիր է առաջարկել մինչև 2023 թվականի հունիս` անփոփոխ թողնելով վարձատրության չափը։ Այս մասին հաղորդում է gazetta.it-ը։














